Ռուսական «Ռոսատոմ»-ը կարող է սկսել «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի․ նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը: Լեբեդևը հիշեցրել է, որ հայկական կողմի դիմումով անցյալ տարի ռուսական կողմը ձեռնամուխ է եղել այդ հարցի մշակմանը և տնօրեն Լիխաչովը դեռ անցած տարի Նիկոլ Փաշինյանին է փոխանցել աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը․ «Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,- ասել է Լեբեդևը: |armenpress.am|
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է։ [Գլխավոր դատախազություն]
Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է: [Գլխավոր դատախազություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: «Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի: [ՀՀ կառավարություն]
ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։ Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ [Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյան]
ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի` 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք։ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։ Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։ [ՀՀ ՊԵԿ]
Մայրաքաղաքի 18 համարի երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացությունը վարելու ընթացքում վատացել է, ինչի հետևանքով Կորյունի փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների։ «Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտությունները շարունակվում են, ամենայն հավանականությամբ, խոսքը ինսուլտի կամ ինֆարկտի մասին է։ Վարորդի վիճակը ծանր է, մոտ 50 տարեկան տղամարդ է»,- հայտնել են քաղաքապետարանից։ Միջադեպից տուժածներ չկան, վնասվել են ավտոբուսն ու մեքենաները։|factor.am|
Մուսալեռի դպրոցում 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։ Այս մասին հայտնել է դպրոցի տնօրենը՝ նշելով, որ աշակերտն ասել է, թե ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետ դպրոց տարել, ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։ «Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակը։ |factor.am|
Սահմանազատումն ու սահմանագծումը բավականին բարդ գործընթացներ են: Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված: [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան] |news.am|
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6-ը հոսպիտալացվել են։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ «Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,- ասել է նա։
Կովկասում խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Գյուլեր |azatutyun.am|
22:55 - 16 դեկտեմբերի, 2023Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը
20:24 - 16 դեկտեմբերի, 2023Գյումրիում այսօր տեղի է ունեցել ՔՊ 3-րդ քաղաքական ժողովը
20:12 - 16 դեկտեմբերի, 2023Նեպալի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19:12 - 16 դեկտեմբերի, 2023ԱԳՆ-ն ամփոփել է 2023-ի վերջին շաբաթը Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում
18:57 - 16 դեկտեմբերի, 2023Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ |armenpress.am|
18:03 - 16 դեկտեմբերի, 2023Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին |1lurer.am|
17:59 - 16 դեկտեմբերի, 2023ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին |armenpress.am|
17:54 - 16 դեկտեմբերի, 2023«Վերածնունդ» թաղամասի կառուցման համար խնդիրներ են ստեղծում. շահառուները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|
17:14 - 16 դեկտեմբերի, 2023Մահացել է Քուվեյթի էմիրը. նոր էմիր է հռչակվել Նաուֆի 83-ամյա եղբայրը |armenpress.am|
15:52 - 16 դեկտեմբերի, 2023Կովկասում խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Գյուլեր |azatutyun.am|
22:55 - 16 դեկտեմբերի, 2023Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը
20:24 - 16 դեկտեմբերի, 2023Գյումրիում այսօր տեղի է ունեցել ՔՊ 3-րդ քաղաքական ժողովը
20:12 - 16 դեկտեմբերի, 2023Նեպալի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19:12 - 16 դեկտեմբերի, 2023ԱԳՆ-ն ամփոփել է 2023-ի վերջին շաբաթը Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում
18:57 - 16 դեկտեմբերի, 2023Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ |armenpress.am|
18:03 - 16 դեկտեմբերի, 2023Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին |1lurer.am|
17:59 - 16 դեկտեմբերի, 2023ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին |armenpress.am|
17:54 - 16 դեկտեմբերի, 2023«Վերածնունդ» թաղամասի կառուցման համար խնդիրներ են ստեղծում. շահառուները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|
17:14 - 16 դեկտեմբերի, 2023Մահացել է Քուվեյթի էմիրը. նոր էմիր է հռչակվել Նաուֆի 83-ամյա եղբայրը |armenpress.am|
15:52 - 16 դեկտեմբերի, 2023