ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանից պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: [Արդարադատության նախարարություն]
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականն «Ինֆոքոմի» հետ զրույցում խոսել է Ակադեմիական քաղաքի և բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման մասին․ - գիտությունը Տնտեսագիտական համալսարանում․ դասախոսների գիտահետազոտական գործունեության խթանում, միջազգային գիտական ամսագրերում հրապարակումներ, - բուհերի խոշորացում, բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորում, - Ակադեմիական քաղաքի կառուցում, կլաստերներում բուհերի ու գիտական կազմակերպությունների կարգավիճակ, - Տնտեսագիտական համալսարանի առաջարկները․ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղություն ունենալու անհրաժեշտությունը։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ ԱԺ-ի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու արգելքը։Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել ԿԿՀ անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը։ 16.11.2023թ. ԹԻՀԿ-ը նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Աժ նախագահին։ Երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։ ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է․ «Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ լիարժեք համակարգելով՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը։ Այդ երկրները Հայաստանի համար լավ բան չեն անում»։ |tert.am|
Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Տասմագամբետովին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ: [ՀՀ ԱԳՆ]
Սուրիկ Խաչատրյանի որդու՝ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով տուժող, Գորիսի 46-ամյա բնակիչը ապօրինի հրաժարվել է Տիգրան Խաչատրյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել, և նրան ներկայացվել է մեղադրանք: [ՔԿ]
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ արձագանքելով Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու մասին որոշմանը։ «Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում՝ հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը նշում է՝ որոշումն ընդունվել է դեկտեմբերի 14-ին՝ ՌԴ և ՀՀ նախարարությունների կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։ |tert.am|
2024թ․ հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով կարգելի ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։ Որոշումը կայացվեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
Իրանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հստակ է՝ պետք է այնպես անել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց կողմնակի միջամտության։ [Իրանի նախագահը՝ Փաշինյանի հետ զրույցում] |azatutyun.am|
Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց․ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»։ Վարդապետյանը խոսել է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրգործից՝ նշելով, որ ռուս գործընկերոջ հետ հետևողական աշխատանք են իրականացնում, որ անձը փոխանցվի ՀՀ-ին։ Նա այդ բանակցությունները համարել է հուսադրող։ |factor.am|
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
22:52 - 21 դեկտեմբերի, 2023Ալյասկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
22:40 - 21 դեկտեմբերի, 20232024 թ. հունվարի 23-ից ապրիլի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն |hetq.am|
22:00 - 21 դեկտեմբերի, 2023Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով
21:20 - 21 դեկտեմբերի, 2023Պրահայի Կարլի համալսարանում hրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ |1lurer.am|
20:54 - 21 դեկտեմբերի, 2023Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար
20:50 - 21 դեկտեմբերի, 2023Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական
20:23 - 21 դեկտեմբերի, 2023«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու՝ ԱԺ արգելքը
20:13 - 21 դեկտեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դեկտեմբերի համար 50000 դրամ սոցաջակցություն տալու նպատակով 3.7 մլրդ դրամ կհատկացվի
20:09 - 21 դեկտեմբերի, 2023Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա |armenpress.am|
19:51 - 21 դեկտեմբերի, 2023Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
22:52 - 21 դեկտեմբերի, 2023Ալյասկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
22:40 - 21 դեկտեմբերի, 20232024 թ. հունվարի 23-ից ապրիլի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն |hetq.am|
22:00 - 21 դեկտեմբերի, 2023Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով
21:20 - 21 դեկտեմբերի, 2023Պրահայի Կարլի համալսարանում hրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ |1lurer.am|
20:54 - 21 դեկտեմբերի, 2023Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար
20:50 - 21 դեկտեմբերի, 2023Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական
20:23 - 21 դեկտեմբերի, 2023«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու՝ ԱԺ արգելքը
20:13 - 21 դեկտեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դեկտեմբերի համար 50000 դրամ սոցաջակցություն տալու նպատակով 3.7 մլրդ դրամ կհատկացվի
20:09 - 21 դեկտեմբերի, 2023Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա |armenpress.am|
19:51 - 21 դեկտեմբերի, 2023