Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԺ-ի պատգամավորները, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կպարգևատրվեն։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արցախցի Նոննա Մինասյանը 36 տարեկանում 4 պատերազմ եւ 2 տեղահանություն է ապրել։ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին նա դուրս է եկել Շուշիի իր տնից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել ՀՀ-ում։ Չհարմարվելով կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։ Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր զրույցում ասացին՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի, մինչ այդ դիտարկում են անհատական դիմում-բողոքները։
«Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նշենք, որ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։|hetq.am| |hetq.am|
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև մուտքի և ելքի ռեժիմի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ և ԱՄԷ քաղաքացիներին թույլատրել, որ առանց մուտքի վիզայի գտնվեն մյուս երկրում առավելագույնը 90 օր: [ՀՀ ԱԺ]
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու։ Այս մասին հայտարարել է Սամվել Շահրամանյանի խորհրդականը։ Վլադիմիր Գրիգորյանն ընդգծել է, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները և այլ պաշտոնյաներ շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության․ «Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը», - նշել է Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում։ Նրա խոսքով՝ քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։ |azatutyun.am|
Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից: |1lurer.am|
Քննչական կոմիտեի վերջին տվյալով Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: Կոմիտեն մանրամասնել է, որ պայթյունը եղել է փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր ավտոբենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:
ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանից պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: [Արդարադատության նախարարություն]
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականն «Ինֆոքոմի» հետ զրույցում խոսել է Ակադեմիական քաղաքի և բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման մասին․ - գիտությունը Տնտեսագիտական համալսարանում․ դասախոսների գիտահետազոտական գործունեության խթանում, միջազգային գիտական ամսագրերում հրապարակումներ, - բուհերի խոշորացում, բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորում, - Ակադեմիական քաղաքի կառուցում, կլաստերներում բուհերի ու գիտական կազմակերպությունների կարգավիճակ, - Տնտեսագիտական համալսարանի առաջարկները․ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղություն ունենալու անհրաժեշտությունը։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ ԱԺ-ի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու արգելքը։Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել ԿԿՀ անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը։ 16.11.2023թ. ԹԻՀԿ-ը նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Աժ նախագահին։ Երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։ ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը
22:12 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության լիազորությունն է. ՍԴ որոշում
21:51 - 22 դեկտեմբերի, 2023Պուտինը շնորհավորել է Ալիևին |news.am|
20:50 - 22 դեկտեմբերի, 2023Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
20:13 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ պատգմավորները և ողջ աշխատակազմը կպարգևատրվեն
20:02 - 22 դեկտեմբերի, 20232020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից
19:29 - 22 դեկտեմբերի, 2023Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը |1lurer.am|
19:27 - 22 դեկտեմբերի, 2023«Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել |hetq.am|
19:13 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց
18:54 - 22 դեկտեմբերի, 2023Բացահայտվել է ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը․ 7 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
17:48 - 22 դեկտեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը
22:12 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության լիազորությունն է. ՍԴ որոշում
21:51 - 22 դեկտեմբերի, 2023Պուտինը շնորհավորել է Ալիևին |news.am|
20:50 - 22 դեկտեմբերի, 2023Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
20:13 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ պատգմավորները և ողջ աշխատակազմը կպարգևատրվեն
20:02 - 22 դեկտեմբերի, 20232020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից
19:29 - 22 դեկտեմբերի, 2023Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը |1lurer.am|
19:27 - 22 դեկտեմբերի, 2023«Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել |hetq.am|
19:13 - 22 դեկտեմբերի, 2023ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց
18:54 - 22 դեկտեմբերի, 2023Բացահայտվել է ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը․ 7 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
17:48 - 22 դեկտեմբերի, 2023