Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։ Նրանցից մի քանիսը, սակայն, հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են Հայաստանից դուրս, ոմանք էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից Հայաստան բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել, դատարանի կողմից ոստիկանություն ուղարկված գրությունների հիման վրա եւս նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել։ Դատարանը որոշեց հրապարակել եւ հիմք ընդունել նրանց նախաքննական ցուցմունքները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կժամանի Հայաստան։ Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:Այցը տեղի կունենա մարտի 19-ին: |1lurer.am|

 Ադրբեջանի և Իրանի նախագահները մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում, Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։  |azatutyun.am|

 ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկած ընտրություններում «ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ։ «Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն»,- հավելել է Միշելը X-ի իր միկրոբլոգում։

Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյա է այսօր ձերբակալվել․ նրանց կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։ «Ազատության»-ը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն վարչության աշխատակից։

 ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ հայտարարել է ԱԳ փոխնախարարը։ «Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ  կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը։

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ զրուցել է հանրային տրանսպորտի նոր ուղեվարձի, Երևանյան լճի հարակից տարածքի բարեկարգման խնդիրների, ՔՊ ավագանու թեկնածուի ընկերության՝ պետական գնումներում հաղթելու, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցության կասկածելի նվիրատվությունների մասին։

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Դա եղել է տարածքներ զիջելու բանակցություններ։ Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։ [Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության]

Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ և Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր [եք կատարում]․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարության, որ իշխանությունը «կատարում է Ադրբեջանի պատվերը» Սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելով։ Միրզոյանը ներկայացրեց այն բանակցային գործընթացները, որ տեղի են ունեցել ՀՀ տարածքի վրա հարձակումից հետո (ՀԱՊԿ արձագանքը, ապա Ֆրանսիայի ու ԵՄ խորհրդի նախագահների միջնորդությամբ հայտարարությունները)՝ նշելով․ «Եթե կապը տեսնում եք, լավ, եթե չեք տեսնում, ապա պետք է կրկնեմ այն, ինչ ասել եմ սկզբում՝ Դուք կատարում եք պատվեր»։

 Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը, որ բանակցային փաստաթղթերին՝ մասնավորապես Խաղաղության պայմանագրի տեսքստին ծանոթանալուց հետո ոչ ճիշտ տեղեկություն են հանրայնացնում։ «Կարելի է անհամաձայնություն հայտնել այն հարցերին, որոնք փաստաթղթում կան գրված։ Հողմաղացների դեմ պայքարել պետք չէ, առավել ևս մեր հանրությանը համոզել, որ էդ թղթում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված, ընդհանրապես պետք չէ», - ասաց նա։

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

23:15 - 15 մարտի, 2024
ՆԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացմանը վերաբերող հարցեր

22:52 - 15 մարտի, 2024
G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի
 |tert.am|

G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի |tert.am|

22:11 - 15 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

21:47 - 15 մարտի, 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան |1lurer.am|

21:04 - 15 մարտի, 2024
Ռուստամ Մախմուդյանն ընտրվեց Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի անդամ

20:44 - 15 մարտի, 2024
Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը. վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

20:42 - 15 մարտի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

20:40 - 15 մարտի, 2024
Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Խուդաֆերինում Նովրուզի նախօրեին
 |azatutyun.am|

Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Խուդաֆերինում Նովրուզի նախօրեին |azatutyun.am|

20:14 - 15 մարտի, 2024
ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

18:49 - 15 մարտի, 2024

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով 
 |civilnet.am|

Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ-տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։ Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին: «Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը: Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին: Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին: Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Loading...