Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Միրզոյանը նշել է՝ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը: [ՀՀ ԱԳՆ]
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։ [ՀՀ կառավարություն]
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին, որից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։
Մուշական 1/21 հասցեում հաշվառված ընտանիքի 15 անդամներից 6-ը «ՎԱՆԻ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ», «ԼԻԳՈ - ՇԻՆ» ընկերությունների ներկա կամ նախկին սեփականատերերն են։ Շինարարությամբ և ասֆալտապատմամբ զբաղվող այս ըՆկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների հայտարարած մրցույթների նույն ընթացակարգերին։ «Ինֆոքոմը» դիտարկել է նրանց մասնակցած մրցույթներից 38-ը, որտեղ Գրիգորյանների ընկերություններից 2-ը կամ 3-ը համատեղ հայտ են ներկայացրել։ «Գնումների մասին» օրենքն արգելում է փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին։ Օրենքի խախտմամբ մասնակցած 38 մրցույթից 15-ը այս ընտանիքին պատկանող ընկերությունները շահել են։
Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների հոսանքազրկումները հիմնականում պայմանավորված են Երևան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման անջատմամբ, որը, ըստ ՀԷՑ-ի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։ Մինչև օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, և աշխատանքներն ակտիվ իրականացվում են։ [Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան] |aravot.am|
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին՝ կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ, ծառայողական ավտոկայանատեղերիները՝ սպիտակ, էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը՝ կանաչ։
Գավառի Սոցապ ծառայության նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց, կաշառք է ստացել ևս 12 անձից․ բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը ավարտվել է։ «2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ 70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք»,- հայտնել են Քննչական կոմիտեից։
Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ: «Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված՝ ՏԻՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը: Կազմվել է պատժից խուսափելու մասին արձանագրություն, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ»․- հայտնում են նախարարությունից։
Կառավարությունը հավանություն է տվել նախագծի, որով կարգավորվում է, թե ինչպես են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք գրանցվելու հարկային մարմնում: Ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնում, ոչ մի գործողություն չպետք է կատարեն, էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցում վերջիններիս տվյալները և ինքնաշխատ համակարգի միջոցով ստանում հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ: Երկու դեպքում էլ որևէ ֆիզիկապես գործողություն չկա. ինքնաշխատ համակարգի միջոցով է իրականացվում։ Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, վերջիններս կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով «Ես եմ» համակարգով, առանց այցելության և որևէ ֆիզիկական կոնտակտի, գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ․ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում:
ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար։ ԱՄՆ պետքարտուարության խոսնակը «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ «Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։|civilnet.am| |civilnet.am|
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը |tert.am|
22:30 - 23 օգոստոսի, 2024Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա օդային ճանապարհով տեղափոխվել է Հայաստան
20:31 - 23 օգոստոսի, 2024Վոլգոգրադի մոտ հատուկջոկատայինները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատել պատանդներին
20:05 - 23 օգոստոսի, 2024Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ․ քննարկվել են ՀՀ ներքաղաքական հարցեր
19:45 - 23 օգոստոսի, 2024Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ճանապարհին. կան տուժածներ
19:27 - 23 օգոստոսի, 2024Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք
18:38 - 23 օգոստոսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր
18:28 - 23 օգոստոսի, 2024Բարձր է գնահատվել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը
18:27 - 23 օգոստոսի, 2024Արիզոնայում ձերբակալել են Թրամփին սպանել սպառնացող տղամարդուն |hetq.am|
18:00 - 23 օգոստոսի, 2024Ավարատվել է հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների լաբորատորիա ստեղծելու գործով նախաքննությունը
17:54 - 23 օգոստոսի, 2024ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը |tert.am|
22:30 - 23 օգոստոսի, 2024Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա օդային ճանապարհով տեղափոխվել է Հայաստան
20:31 - 23 օգոստոսի, 2024Վոլգոգրադի մոտ հատուկջոկատայինները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատել պատանդներին
20:05 - 23 օգոստոսի, 2024Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ․ քննարկվել են ՀՀ ներքաղաքական հարցեր
19:45 - 23 օգոստոսի, 2024Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ճանապարհին. կան տուժածներ
19:27 - 23 օգոստոսի, 2024Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք
18:38 - 23 օգոստոսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր
18:28 - 23 օգոստոսի, 2024Բարձր է գնահատվել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը
18:27 - 23 օգոստոսի, 2024Արիզոնայում ձերբակալել են Թրամփին սպանել սպառնացող տղամարդուն |hetq.am|
18:00 - 23 օգոստոսի, 2024Ավարատվել է հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների լաբորատորիա ստեղծելու գործով նախաքննությունը
17:54 - 23 օգոստոսի, 2024