Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», - հայտարարել է նա։|azatutyun.am|
Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է և լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»,-նշել է նա։|tert.am|
Հրաձիգ Գոհար Հարությունյանը 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։ Իսկ տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ [Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա]
Telegram-ի ղեկավար Պավել Դուրովը տեղափոխվել է Փարիզի դատարան. այսօր ավարտվել է նրա նախնական կալանքի ժամկետը։ Նշենք, որ Politico-ն, հղում անելով դատական փաստաթղթին, հայտնել էր, որ Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել նաև Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի նկատմամբ։
Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե Կիրանցում Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում գույք կորցրած քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատի տվել կառավարությանը, որ մերժել է փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել, պատճառաբանելով, թե տեղեկությունները գաղտնի են։ «Սեփականության իրավունքի խախտման կամ սահմանափակման դիմաց փոխհատուցման չափը մեզ համար հասկանալի չէ, այսինքն՝ վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է», - «Ազատության» հետ զրույցում նշել է նա։ Սաքունցի խոսքով՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատման գործընթացը շարունակական է լինելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում։|azatutyun.am|
Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք: [Նիկոլ Փաշինյան]
Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ «Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: [ՀՀ ՊՆ]
Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան։ «Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
22:20 - 28 օգոստոսի, 2024ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու օգտին |news.am|
21:03 - 28 օգոստոսի, 2024Քննարկվել են արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման հարցերը․ ԱԳՆ
20:46 - 28 օգոստոսի, 2024Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է. Զախարովա |azatutyun.am|
20:28 - 28 օգոստոսի, 2024Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ․ Զախարովա |tert.am|
20:16 - 28 օգոստոսի, 2024Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի |armenpress.am|
20:02 - 28 օգոստոսի, 2024Պետական գնումների համակարգի խնդիրները․ զրույց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ
19:50 - 28 օգոստոսի, 2024Գոհար Հարությունյանը՝ հրաձգության Եվրոպայի չեմպիոն
19:34 - 28 օգոստոսի, 2024«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
19:13 - 28 օգոստոսի, 2024Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները |armenpress.am|
18:40 - 28 օգոստոսի, 2024Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

18:40 - 28 օգոստոսի, 2024