Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ: |azatutyun.am| |azatutyun.am|
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը: [Երևանի քաղաքապետարան]
Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի: [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է գրեթե ամբողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման նպատակով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ արտերկրում ԱՄՆ ծախսերը պետք է իրականացվեն միայն այն դեպքում, եթե դրանք Ամերիկային դարձնում են «ավելի ուժեղ», «ավելի ապահով» կամ «ավելի բարգավաճ»։ Սառեցումը կարող է ազդել նաև Ուկրաինայի վրա, որը Թրամփի նախորդ՝ Ջո Բայդենի օրոք ստացել է միլիարդավոր դոլարների զենք։ |civilnet.am| |civilnet.am|
Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։ |azatutyun.am| |azatutyun.am|
ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի։ [ՀՀ ԿԳՄՍՆ]
Նվեր Ծառուկյանը գործուղման է: Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28-ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում կվերադառնա ՀՀ` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։ [Փաստաբան Էմին Խաչատրյան]
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է։ Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում։Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում»: |1lurer.am|
Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ հայտնում են Դատախազությունից։ Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահել, կրելու հոդվածներով։
ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը․ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հարցին՝ ինչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան, դրական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները»։ |news.am|
Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռեժիմին․ Ադամ Շիֆ
20:40 - 25 հունվարի, 2025Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ ԿԳՄՍՆ
20:25 - 25 հունվարի, 2025Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա. Զելենսկի |azatutyun.am|
18:44 - 25 հունվարի, 2025Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
18:38 - 25 հունվարի, 2025Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ ՄԻՊ-ը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին․ Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը
18:23 - 25 հունվարի, 2025ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ |1tv.ge|
16:37 - 25 հունվարի, 2025«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի |tert.am|
15:16 - 25 հունվարի, 2025Հանրապետության տարածքում hունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:52 - 25 հունվարի, 2025ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
14:11 - 25 հունվարի, 2025ԱՄՆ-ն 90 օրով առկախում է արտաքին օգնությունը |civilnet.am|
14:06 - 25 հունվարի, 2025Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռեժիմին․ Ադամ Շիֆ
20:40 - 25 հունվարի, 2025Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ ԿԳՄՍՆ
20:25 - 25 հունվարի, 2025Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա. Զելենսկի |azatutyun.am|
18:44 - 25 հունվարի, 2025Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
18:38 - 25 հունվարի, 2025Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ ՄԻՊ-ը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին․ Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը
18:23 - 25 հունվարի, 2025ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ |1tv.ge|
16:37 - 25 հունվարի, 2025«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի |tert.am|
15:16 - 25 հունվարի, 2025Հանրապետության տարածքում hունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:52 - 25 հունվարի, 2025ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
14:11 - 25 հունվարի, 2025ԱՄՆ-ն 90 օրով առկախում է արտաքին օգնությունը |civilnet.am|
14:06 - 25 հունվարի, 2025