Նվեր Ծառուկյանը գործուղման է: Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28-ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում կվերադառնա ՀՀ` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։ [Փաստաբան Էմին Խաչատրյան]
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է։ Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում։Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում»: |1lurer.am|
Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ հայտնում են Դատախազությունից։ Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահել, կրելու հոդվածներով։
ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը․ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հարցին՝ ինչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան, դրական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները»։ |news.am|
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները: Ներկայացնելով օրենքի ընդունման հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է։ «Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին, որը կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն Հայաստանի ամրակայումն ու դիմակայունությունը»,- ասաց Զեյնալյանը։ |armenpress.am|
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը քննարկել են ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից: «Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր շահերը: Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում իրավիճակին: Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր»,- նշված է ամերիկյան կողմի հաղորդագրությունում: |1lurer.am|
Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ: Նրանք 2012-2015թթ. Երևանում գտնվող երեք ուսումնական հաստատության զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»,- «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, Սահակյանի նկատմամբ՝ վարչական հսկողություն:
Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
[Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ․ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ «Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին»,- Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ |tert.am|
Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Է Բաքվում ընթացող հայ գերիների շինծու դատավարությանը վերաբերող հարցը։ «Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը։ |armenpress.am|
ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում․ հայտարարություն
23:19 - 24 հունվարի, 2025ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները
22:39 - 24 հունվարի, 2025Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
22:08 - 24 հունվարի, 2025Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին |azatutyun.am|
21:15 - 24 հունվարի, 2025Նվեր Ծառուկյանը գործուղվել է ՀՀ-ից, 5-10 օրվա ընթացքում կվերադառնա՝ քննությանն անձամբ մասնակցելու նպատակով․փաստաբան
20:28 - 24 հունվարի, 2025Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին
20:14 - 24 հունվարի, 2025Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին |1lurer.am|
20:00 - 24 հունվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
19:35 - 24 հունվարի, 2025Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ
19:34 - 24 հունվարի, 2025ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր
19:27 - 24 հունվարի, 2025ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում․ հայտարարություն
23:19 - 24 հունվարի, 2025ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները
22:39 - 24 հունվարի, 2025Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
22:08 - 24 հունվարի, 2025Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին |azatutyun.am|
21:15 - 24 հունվարի, 2025Նվեր Ծառուկյանը գործուղվել է ՀՀ-ից, 5-10 օրվա ընթացքում կվերադառնա՝ քննությանն անձամբ մասնակցելու նպատակով․փաստաբան
20:28 - 24 հունվարի, 2025Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին
20:14 - 24 հունվարի, 2025Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին |1lurer.am|
20:00 - 24 հունվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
19:35 - 24 հունվարի, 2025Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ
19:34 - 24 հունվարի, 2025ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր
19:27 - 24 հունվարի, 2025