Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը: Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։ |azatutyun.am| |azatutyun.am|
Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ ՄԻՊ-ն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները: [...] Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։ [ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան]
Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել: Նա պնդեց, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը: ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցել է, որ «օրինախախտների հետ կոմբինատի տնօրինությունը չի պատրաստվում բանակցել»։ |azatutyun.am|
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանի հետ։ Հաջիևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում, որը շարունակությունն էր Բաքվում տեղի ունեցած քննարկումների, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությանը։ |factor.am|
Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց։ «Ինֆոքոմին» հայտնեց Բաբայանի պաշտպան Վադիմ Հայրապետյանը։ Երեւանի քրեական դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, որոշեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը։
Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում են Լիբանանի Ազգային Առաջնորդարանից։ Ըստ Լիբանանի Հայ Համայնքի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ վարդապետը դանակի մի քանի հարված է ստացել։
Համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ [ՀՀ ազգային անվտանգության ծառայություն]
Երևան քաղաքում տրանսպորտը այսօրվանից թանկանում է՝ մեկ ուղևորության արժեքը դառնալով 150 դրամ։ Մի շարք քաղաքացիներ բոյկոտում են ընդունված որոշումը և տրանսպորտից օգտվելիս վճարում 100 դրամ։ Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: |aysor.am|
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ [ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան]
Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|
19:31 - 02 փետրվարի, 2025Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը`անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին
19:11 - 02 փետրվարի, 2025Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ |azatutyun.am|
17:47 - 02 փետրվարի, 2025Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ․ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից
17:36 - 02 փետրվարի, 2025ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնալիք է տեսնում. նա կոչ է արել Գերմանիային մեծացնել պաշտպանական ծախսերը
15:21 - 02 փետրվարի, 2025Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
15:12 - 02 փետրվարի, 2025Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են
14:41 - 02 փետրվարի, 2025Բաքու-Թեհրան հարաբերություններում ընդգծվել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորությունը |factor.am|
13:24 - 02 փետրվարի, 2025Թրամփը հրաման է տվել առաջին ռազմական գործողության մասին |azatutyun.am|
11:07 - 02 փետրվարի, 2025Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
10:28 - 02 փետրվարի, 2025Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|
19:31 - 02 փետրվարի, 2025Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը`անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին
19:11 - 02 փետրվարի, 2025Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ |azatutyun.am|
17:47 - 02 փետրվարի, 2025Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ․ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից
17:36 - 02 փետրվարի, 2025ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնալիք է տեսնում. նա կոչ է արել Գերմանիային մեծացնել պաշտպանական ծախսերը
15:21 - 02 փետրվարի, 2025Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
15:12 - 02 փետրվարի, 2025Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են
14:41 - 02 փետրվարի, 2025Բաքու-Թեհրան հարաբերություններում ընդգծվել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորությունը |factor.am|
13:24 - 02 փետրվարի, 2025Թրամփը հրաման է տվել առաջին ռազմական գործողության մասին |azatutyun.am|
11:07 - 02 փետրվարի, 2025Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
10:28 - 02 փետրվարի, 2025