ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։
Նա ընդգծել է, որ ոգևորված է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է ջանքերին, որ ուղղված են բոլոր չլուծված խնդիրների լուծմանը։ |1lurer.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։ Նա ընդգծել է, որ ոգևորված է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է ջանքերին, որ ուղղված են բոլոր չլուծված խնդիրների լուծմանը։ |1lurer.am|

 ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ 
 «Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։ |armenpress.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ 
 «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում  մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»։ |factor.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում  մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»։ |factor.am|

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ 
«Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- ասել   է Զախարովան։  |armenpress.am|

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։  «Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- ասել է Զախարովան։ |armenpress.am|

ՀԱՊԿ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ 
 «Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։ |armenpress.am|

ՀԱՊԿ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։  «Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։ |armenpress.am|

 Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի»։

Այժմ ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղություն հաստատելու, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը և սկիզբ դնելու Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին: Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ: [ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ողջունելով Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար]

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իբր օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա՝ Միրզոյանն ասել է.  «Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը»: Միրզոյանը նշեց՝ կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ ադրբեջանական կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել: «Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնում ապագայում ևս հանդես չգալ միմյանց նկատմամբ հայցերով՝ այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը: Բոլոր այն վեճերով, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ կողմերը պետք է գնան հաշտեցման»։ |armenpress.am|

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնականացման համար․ ԵՄ հայտարարությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին
 «Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու փորձաքննություն, եթե կողմերը դիմեն դրա համար», - նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հայտարարության մեջ։  |factor.am|

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնականացման համար․ ԵՄ հայտարարությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին «Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու փորձաքննություն, եթե կողմերը դիմեն դրա համար», - նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հայտարարության մեջ։ |factor.am|

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ |armenpress.am|

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ |armenpress.am|

22:54 - 14 մարտի, 2025
ՄԱԿ-ը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը
 |1lurer.am|

ՄԱԿ-ը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը |1lurer.am|

22:25 - 14 մարտի, 2025
Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանը հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին

 |factor.am|

Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանը հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին |factor.am|

22:18 - 14 մարտի, 2025
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը |armenpress.am|

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը |armenpress.am|

21:45 - 14 մարտի, 2025
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև
 |factor.am|

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև |factor.am|

21:10 - 14 մարտի, 2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

20:53 - 14 մարտի, 2025
Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

20:34 - 14 մարտի, 2025
Բելգիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրեն
 |1lurer.am|

Բելգիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրեն |1lurer.am|

20:26 - 14 մարտի, 2025
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

20:12 - 14 մարտի, 2025
Նիդերլանդների դեսպանը հայտնել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն

Նիդերլանդների դեսպանը հայտնել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն

20:03 - 14 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի այս խոսքերն է հիշում մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը, որ այսօր ներկայացել էր դատարան՝ որդուն առնչվող քրեական գործով ցուցմունք տալու։ Հովիկ Մուրադյանը 2020 թ․ եղել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատարը, հոկտեմբերի 9-ին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գլխավորությամբ մեկնել է Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Արդեն 3 տարի դատարանը քննում է այդ սարում տեղի ունեցած դեպքերի, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների հանգամանքները։ Ըստ քրեական գործի՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Հովհաննես Մուրադյանը երկրորդ խմբի՝ Հադրութի ուղղությամբ գնացածների կազմի միակ սպան է եղել։ Դատարանում հարցաքննված վկաների մեծ մասը հայտնել է, որ նա գյումրեցի մի կամավորականի հետ խորհրդակցելու արդյունքում է որոշել շարժվել այդ ուղղությամբ։ Ճանապարհին, սակայն, թշնամու կրակի տակ է ընկել։ Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում  է իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Ձախից՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, Մուրադյանին այսօր ճանաչեց տուժող, նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ։ Ցուցմունք տալով՝ որդեկորույս մայրը հայտնեց, որ վերջին անգամ Հովիկի հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․ «Տղաս զանգեց, ժամը 4-ն էր, 2 բառ խոսեց՝ մամ, ասավ, լավ եմ, էլ չեմ կարող խոսել, հետո կզանգեմ, բայց հետո էլ զանգ չստացանք»։ Տիկին Սաթենիկի խոսքով՝ ծանոթներից հետաքրքրվելով են տեղեկացել, որ Հովիկ Մուրադյանը մեկնել է Խուռհատ սար, հետագայում՝ Վահանյանի փախուստից հետո, հայտնվել շրջափակման մեջ․ «Նույնիսկ տղաս զանգել է, ասել` մենք անտառում ենք,  շրջափակման մեջ ենք, եկեք մեզ օգնության, ոչ մեկը չի գնացել, ոչ տեղ է եղել, ոչ մի բան․․․ Նույնիսկ ես եկել եմ նախարարություն, ասել եմ` էրեխեքը շրջափակման մեջ են, եկեք, օգնեք, նախարարությունից ինձ ասացին՝ որ գնանք, մենք էլ զոհվե՞նք, մեր ընկերներից մեկը գնացել է, որ փրկի, զոհվել է, մենք ու՞ր գնանք․․․ Ես չգիտեմ ինչ ասեմ, էս սարքած գործ էր թե ինչ էր, էդ էրեխեքին միանգամից կոտորեցին, որ  բանակի վերջը տան, որ իրանց արածը անեն, երկիրը ծախեն․․․ Գոնե որ Ղարաբաղը  մնար, ասեինք՝ հա․․․»,– վրդովվեց տուժողի իրավահաջորդը։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ հրամանատարության մասին որդին ի՞նչ է ասել, Սաթենիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Ինքը ինձ ոչ մի բան չի ասել, ուժեղ հազում էր, ես ասեցի՝ Հովիկ ջան, դեղ չկա՞՝ խմես, ասաց` հա, մամ, հեսա կգնամ, կպառկեմ բուժկետ․․․ Բայց հա, Իշխան Վահանյանը միշտ լարված է եղել է իմ տղայի հետ, էդ էլ ասեմ, տղայիս ասում էր՝ դու զինվորին լավ մի նայիր, Ալիեւի նման նայիր»։ Կողմերը այլ հարցեր չունեին տուժողի իրավահաջորդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով նրան, հարցրեց՝ ինչ-որ բան ունի՞ ավելացնելու․ «Ի՞նչ ասեմ․․․ Մեր երեխեքը հերոս են, ժառանգները նրանց կհիշեն որպես հերոս, իսկ Իշխան Վահանյանի երեխան նրան կհիշի որպես դավաճան»։ Հովիկ Մուրադյանի դին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2021 թ․ հունվար ամսին։ Մոր տեղեկություններով՝ որդին զոհվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումից։ Դատարանում հարցաքննված զինծառայողներից մեկը՝ Նարեկ Սիրունյանը, Մուրադյանի զոհվելու ականատեսն է եղել․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»,– նշել է նա՝ հավելելով, որ միայն Մուրադյանն է պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել իրենց կողքին․ «Ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա»։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը տուժողի իրավահաջորդ ճանաչեց նաեւ զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Մխիթարյանի եղբորը՝ Վարազդատ Մխիթարյանին։ Վարազդատ Մխիթարյանը Էրիկն այն զինվորն է, որի գերեվարման տեսանյութը ադրբեջանական զլմ–ները ակտիվորեն տարածում էին։ Այդ տեսանյութով է ընտանիքը հաստատել նրա գերեվարման փաստը։ Հետագայում, սակայն, նրա դին է ստացել։ Եղբայրը պատմեց, որ Էրիկը ծառայել է 5-րդ գումարտակի առանձին՝ հետախուզական դասակում՝ որպես հետախույզ։ Տեղյակ է, որ եղել է Խուռհատ սարում, բայց թե ինչպես է գերեվարվել, ինչ հանգամանքներում, առ այսօր չգիտեն․ «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երբ Հադրութի դպրոցում էր,  ոչ մի բան չի ասել, ասել է՝ լավ ենք, դպրոցում ենք, չի ասել` ուր են գնալու, ինչ են անելու, ինչ գործողություններ են անելու, իսկ այն տեղեկությունները, որ գտնվել է սարում, հետո իջել է, գերեվարվել մեդնք հետո ծառայակիցներից ենք իմացել․․․ Նարեկ անունով մի զինվոր, որ վիրավոր էր, բերել էին Աշտարակի հիվանդանոց, նա ասաց՝ սաղ փախել են, պատասխանատուն եղել է ինքը`  Իշխան Վահանյանը, որ վիրավոր զինվորների է վերցրել ու իջել, բայց ինքը վիրավոր չի եղել»,– պատմեց եղբայրը։ Նիստի ավարտին դատավորը հայտնեց, որ դատարանը, ըստ էության, սպառեց գործի ապացուցողական զանգվածը․ Սակայն դատարանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին հարցումներ է կատարել, որոնց պատասխանները դեռեւս չեն ստացվել, ուստի անհրաժեշտ է այս դատական նիստը հետաձգել, ստանալ այդ պատասխանները, հրապարակել նիստում եւ նոր անցնել քննության հաջորդ փուլին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին։     Չկանոնակարգված նահանջի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։ Գլխավոր լուսանկարում՝ Սաթենիկ Աղաջանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Loading...