ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը կարճ հարցազրույց է տվել NBC News-ին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները չի պատերազմում Իրանի հետ։ «Մենք պատերազմում ենք նրա միջուկային ձգտումների դեմ», - նշել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն վստահ է, թե «կործանել է Իրանի միջուկային ծրագիրը»։ Փոխնախագահը նաև արձագանքել է Դոնալդ Թրամփի հասցեին հնչած քննադատությանը՝ նշելով, որ «ճշմարտությանը չի համապատասխանում» այն պնդումը, թե ռազմական գործողություն սկսելը ԱՄՆ նախագահի լիազորությունների սահմաններում չէ։ Այդ հարցը ավելի վաղ բարձրացրել էր Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

Իրանի իշխանությունները կրկին սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի հինգերորդ մասը։ Իրանական Press TV հեռուստաալիքը մեջբերել է պատգամավոր և գեներալ Իսմայիլ Քոսարիի խոսքերը, որը նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել նեղուցը։ Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ |factor.am|

Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: «Չինաստանը կոչ է անում հակամարտության կողմերին, մասնավորապես, Իսրայելին, որքան հնարավոր է շուտ հասնել հրադադարի, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և երկխոսություն ու բանակցություններ սկսել»,- հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ից։ |armenpress.am| |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։ «Ռուսաստանը Իրանի բարեկամն է, մենք ռազմավարական գործընկերություն ունենք, միշտ խորհրդակցում ենք միմյանց հետ և համակարգում մեր դիրքորոշումները», - հասել է նա Թուրքիայում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Արաղչին երեկ մեկնել էր Ստամբուլ՝ Իսլամական կազմակերպության երկրների հավաքին մասնակցելու։  |azatutyun.am|

ՌԴ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ «Անկախ որևէ հիմնավորումից՝ սուվերեն պետության տարածքի վրա հրթիռային և ռմբակոծիչ հարվածների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նման գործողությունները անթույլատրելի ճանաչած բանաձևերի կոպիտ խախտում։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ հարվածները իրականացրել է մի երկիր, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ», - նշված է հայտարարության մեջ։ Ռուսաստանը նաև ընդգծել է, որ պարտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը՝ նշելով. «Անհրաժեշտ է հավաքական ուժերով մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի այս հակամարտային գործողությունները»։

 «Զվարթնոց» տաճարի մոտից մեկնարկել է երթ դեպի Մայր աթոռ` ցույց տալու քաղաքացիների աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Երթին մասնակցում են մի շարք ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքական գործիչներ: Քաղաքացիները բռնել են նաև գործարար Սամվել Կարապետյանի նկարով պլակատներ՝ նրան աջակցություն ցույց տալու համար։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։ «Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրամադրի Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», - հայտարարել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։ |azatutyun.am| |azatutyun.am|

«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ», - այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։ «Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա», - գրել է նա X-ի իր էջում, նշելով, որ Իրանը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և դրույթների՝ պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ կողմից գործադրված ուժի կիրառման կապակցությամբ։ «Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Ամիր Սաիեդ Իրավանին, իր հերթին գրությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Նա Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես «ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։ Իրավանին պնդել է, թե հարձակումները տեղի են ունեցել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո՝ չներկայացնելով որևէ ապացույց։

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ փաստացի միանալով Իսրայելի նախաձեռնությանը՝ ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագիրը։ «Մենք ավարտել ենք մեր չափազանց հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ՝ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը։ Բոլոր ինքնաթիռները այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար |armenpress.am|

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար |armenpress.am|

19:16 - 22 հունիսի, 2025
 «ԱՄՆ-ը չի պատերազմում Իրանի հետ, այլ նրա միջուկային ծրագրի»․ ԱՄՆ փոխնախագահ

«ԱՄՆ-ը չի պատերազմում Իրանի հետ, այլ նրա միջուկային ծրագրի»․ ԱՄՆ փոխնախագահ

19:12 - 22 հունիսի, 2025
Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածից հետո
 |factor.am|

Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածից հետո |factor.am|

18:44 - 22 հունիսի, 2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները |armenpress.am|

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները |armenpress.am|

18:08 - 22 հունիսի, 2025
Հնդկաստանի վարչապետը զրուցել է Իրանի նախագահի հետ
 |azatutyun.am|

Հնդկաստանի վարչապետը զրուցել է Իրանի նախագահի հետ |azatutyun.am|

17:29 - 22 հունիսի, 2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

15:49 - 22 հունիսի, 2025
Հանրապետության տարածքում հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:37 - 22 հունիսի, 2025
Արաղչին մեկնում է Մոսկվա
 |azatutyun.am|

Արաղչին մեկնում է Մոսկվա |azatutyun.am|

15:03 - 22 հունիսի, 2025
ՌԴ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը

ՌԴ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը

14:54 - 22 հունիսի, 2025
Աշխարհի արձագանքը՝  Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը

Աշխարհի արձագանքը՝ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը

12:45 - 22 հունիսի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։ «Պագամի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին և, ըստ ՊԵԿ-ի տվյալների,  զբաղվում է մաքրման աշխատանքներով։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։  2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Գրիշա Պառավյանի որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։ «Պագամի» ՍՊԸ-ն Վանաձոր համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից։ Միայն 2021-2025 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։  «Պագամի» ՍՊԸ-ն միակը չէ, որ շարունակ հաղթել է այդ ընթացակարգերում։ 2021-2025 թթ. ընթացքում համայնքը հայտարարել է սանիտարական մաքրման 27 մրցույթ, որոնց տարբեր հաճախականությամբ մասնակցել է 10 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Դրանցից հինգը՝ «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Գարիկ Ղափանյան» Ա/Ձ-ն, «Աշոտ Մկրտչյան», «Էկովան» և «Պագամի» ՍՊԸ-ները, ամենաակտիվ մասնակիցներն են եղել։ 2021-2025 թթ․-ին, համայնքի հետ ամենախոշոր պայմանագրերը կնքել են «Էկովան» ՍՊԸ-ն՝ մոտ 278 մլն դրամ, «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն՝ 229 մլն դրամ,  «Պագանի»  ՍՊԸ-ն՝ 188․5 մլն դրամ, «Աշոտ Մկրտչյան» ՍՊԸ-ն՝ 138 մլն դրամ։   Համայնքի ավագանու անդամի ընկերությունը հաղթել է համայնքի գնումների ընթացակարգերում   Գևորգ Հարությունյանը 2021 թվականից ստանձնել է Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի պաշտոնը։ Նրան է պատկանում շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարաված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։ Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։ Հատկանշական է, որ Գևորգ Հարությունյանը 2021-2022 թվականների հայտարարագրերում չի նշել իր մասնակցությունը «Ռիգ» ՍՊԸ-ում։  Վերոնշյալ երկու ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու թեմայով հարցադրումներ ենք արել Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին․ խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։ Այս թեմայի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գևորգ Հարությունյանից, որի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համանման դեպքերի վերաբերյալ   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։  Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։  Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Վանաձոր համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, այնուհանդերձ մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցին, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է ընդհանուր շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։    Սուսինա Խաչատրյան

Loading...