Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված։ [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |arm.sputniknews.ru|
Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ |azatutyun.am|
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [ՆԳՆ ՓԾ]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել: «Ես ցանկանում եմ, որ Իրանը հզոր ու հաջողակ երկիր լինի, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է Թրամփը։ Նա խիստ չափազանցված է համարում տեղեկությունները, թե Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են Իրանը մոխիրների վերածել։ Նահանգների նախագահը շեշտել է՝ «պետք է անհապաղ սկսենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոնախմբություն», երբ այն ստորագրվի: |azatutyun.am|
Շրջանառության հարկի դրույքաչափերը վերանայելու որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ մենք չենք տեսնում այս պահին․ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ «Ես համաձայն չեմ այն որակումներին, որ շրջանառության հարկի գծով բեռը բարձրացել էր։ Վերանայվել է իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող դրույքաչափը: Այո, այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որ իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնել» - ասաց փոխնախարարը։Նշենք, որ այսօր ևս Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում տնտեսվարողները՝ բողոքելով փոփոխություններից։ Նշենք, որ շրջանառության հարկը բարձրացել է 5-ից մոտ 10 տոկոսով, սակայն ինչպես այս այնպես էլ նախկին կարգավորմամբ տնտեսվարողները կարող են կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված լինի։ Տնտեսվարողները, սակայն, նշում են, որ կան գործառույթներ, որոնք իրենք չեն կարող փաստաթղթավորել։
2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Մերձավանում հնչած կրակոցների դեպքով 2 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։ Ընդդիմադիր 3 խմբակցությունների պատգամավորները խորհրդարանական ընտրություններից հետո իրենք էին հանդես եկել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որ խորհրդարանում 12 մանդատ ունի, դրանք վայր դնելու մտադրություն չի հայտնել, բայց խորհրդարանական աշխատանքներին չի մասնակցում նույն՝ օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմ լինելու հիմնավորմամբ։ |azatutyun.am|
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են: Այդ նախագծում կային շատ խոր և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։ Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ատլանյտյան խորհրդում հանդիպման ժամանակ]
Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն․ ՊԵԿ պարզաբանումը
22:32 - 05 փետրվարի, 2025Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի օգնություն է ուղարկում Ուկրաինա |azatutyun.am|
22:18 - 05 փետրվարի, 2025ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ |arm.sputniknews.ru|
22:00 - 05 փետրվարի, 2025Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին
21:58 - 05 փետրվարի, 2025Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|
21:22 - 05 փետրվարի, 2025Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները
21:02 - 05 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով
20:59 - 05 փետրվարի, 2025Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|
20:30 - 05 փետրվարի, 2025ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև համաձայնություն ձեռք չբերվեց |azatutyun.am|
20:01 - 05 փետրվարի, 2025Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր
19:10 - 05 փետրվարի, 2025Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն․ ՊԵԿ պարզաբանումը
22:32 - 05 փետրվարի, 2025Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի օգնություն է ուղարկում Ուկրաինա |azatutyun.am|
22:18 - 05 փետրվարի, 2025ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ |arm.sputniknews.ru|
22:00 - 05 փետրվարի, 2025Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին
21:58 - 05 փետրվարի, 2025Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|
21:22 - 05 փետրվարի, 2025Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները
21:02 - 05 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով
20:59 - 05 փետրվարի, 2025Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|
20:30 - 05 փետրվարի, 2025ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև համաձայնություն ձեռք չբերվեց |azatutyun.am|
20:01 - 05 փետրվարի, 2025Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր
19:10 - 05 փետրվարի, 2025