Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 10-ին, իսկ մյուսների գործով՝ փետրվարի 7-ին։
ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ այդ առաքելությունը պարզապես հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչն իրանական կողմին հասկանալի է։ Մենք Հայաստանի կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը վերաբերվում ենք հարգանքով։ ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ Եվրամիության ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար։ [ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի] |armenpress.am|
Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին , որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ «Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները։ Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ–ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն»,– ասաց դեսպանը։ |arm.sputniknews.ru|
«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը», այս հարցին ՀՀ-ում Իրանի դեսպանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։ Այնուհետև դեսպանը նշեց, որ իրենք կողմնակից են հարցերը լուծել դիվանագիտական և երկխոսության միջոցով․ «Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Մենք մեր ողջ ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտություն չլինի»,-ասաց դեսպանը։ Իրանի դեսպանը նաև հորդորեց չթերագնահատել Հայաստանի կարողությունները․ «Եթե հիմա հարձակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանն ունի համապատասխան պաշտպանական հնարավորություն, որ պաշտպանի իր սահմանները»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։|civilnet.am|
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչները ներկայացրին, թե որոնք են հարկային քաղաքականության խնդիրները, ինչ մտահոգություններ ունի տեխնոլոգիական համայնքը, և ինչու չի ստացվում կառավարության հետ երկխոսությունը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն նշեց՝ Միությունը ոչ թե կառավարությունից աջակցություն է խնդրում, այլ ահազանգում է ռիսկերի մասին․ «Հայաստանը՝ որպես միջավայր, օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ, և մենք վերջին երկու տարվա ընթացքում տեսնում ենք կրճատվող էկոհամակարգ։ ․․․․ 2024 թվականին 2023-ի նկատմամբ 5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը, և 2000-ով կրճատվել են աշխատանքային հաստիքները։ Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է»։
44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու վերաբերյալ դատաքննության ժամանակ զոհերից մեկի հայրը՝ Կոմիտաս Զարգարյանը, հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է՝ փորձելով հանգեցնել այն կարծիքին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն է մեղավոր զինծառայողների զոհվելու մեջ։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ այս հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է եւ ի՞նչ իրավական գնահատականի է արժանացել։ Մեր հարցման հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում ստուգողական գործողություններ են կատարվել։ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեդրակ Սեյրանի Գասպարյանի կողմից քրեադատավարական օրենքի պահանջների խախտում թույլ տալու փաստ չի արձանագրվել:
Երեկ ձերբակալված անձանցից կալանավորվել են 4-ը. այս թվում 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են: Այս մասին, Ինֆոքոմի հարցին ի պատասխան, հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու և ստանալուն օժանդակելու հոդվածներով։
Քաջարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է և փոխանցվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե: «Ազատությանը» հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված։ [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |arm.sputniknews.ru|
Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ |azatutyun.am|
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին
22:24 - 06 փետրվարի, 2025Դեսպան Հակոբյանի հետ հանդիպմանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը
22:07 - 06 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանն ու Դանիել Թվինինգը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը և ժողովրդավարական բարեփոխումների խորացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը
21:38 - 06 փետրվարի, 2025Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին |news.am|
20:52 - 06 փետրվարի, 2025Ձյունն ու բուքը շարունակվում են. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
20:39 - 06 փետրվարի, 2025ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիք՝ տեղում ծանոթանալու ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին
19:48 - 06 փետրվարի, 2025Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի |armenpress.am|
19:40 - 06 փետրվարի, 2025Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա |1lurer.am|
19:33 - 06 փետրվարի, 2025ՄԻՊ-ը քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տարատեսակ հարցեր
19:19 - 06 փետրվարի, 2025Ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում. Իրանի դեսպանը` աղմկահարույց տեսանյութի մասին |arm.sputniknews.ru|
18:49 - 06 փետրվարի, 2025Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին
22:24 - 06 փետրվարի, 2025Դեսպան Հակոբյանի հետ հանդիպմանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը
22:07 - 06 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանն ու Դանիել Թվինինգը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը և ժողովրդավարական բարեփոխումների խորացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը
21:38 - 06 փետրվարի, 2025Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին |news.am|
20:52 - 06 փետրվարի, 2025Ձյունն ու բուքը շարունակվում են. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
20:39 - 06 փետրվարի, 2025ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիք՝ տեղում ծանոթանալու ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին
19:48 - 06 փետրվարի, 2025Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի |armenpress.am|
19:40 - 06 փետրվարի, 2025Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա |1lurer.am|
19:33 - 06 փետրվարի, 2025ՄԻՊ-ը քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տարատեսակ հարցեր
19:19 - 06 փետրվարի, 2025Ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում. Իրանի դեսպանը` աղմկահարույց տեսանյութի մասին |arm.sputniknews.ru|
18:49 - 06 փետրվարի, 2025