Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: [ՀՀ կառավարություն]
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ 1 ամիս 15 օր ժամկետով երկարաձգելով տնային կալանքի ժամկետը՝ պահպանելով այլ խափանման միջոցների՝ երկրից բացակայելու արգելքի եւ գրավի համակցված կիրառումը։ Այս դատաքննությունը մոտենում է ավարտին․ նախորդ նիստում ցուցմունք է տվել մեղադրայլը, եւ դատարանն անցել է քննության հաջորդ փուլին։ Նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր կողմերից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք միջնորդո՞ւմ են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդություն չուներ, իսկ ահա պաշտպան Նորիկյանը միջնորդեց ռազմագիտական փորձաքննություն նշակակել՝ պարզելու մի շարք հարցեր, որոնք առաջ են եկել դատաքննության ընթացքում։
Միքայել Մինասյանին առնչվող գործը երկու այլ մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան: «Քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն՝ մի շարք անձանց հետ հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊԸ-ի (2018թ. մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊԸ) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով փաստացի իրենց պատկանող, արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014թթ. կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը՝ միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Նա հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:
Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական սադրանքի, կեղծիքի մասին է, դա հենց այն է, ինչ սիրում է անել Կիևի ռեժիմը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ |civilnet.am|
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Ատոմակայանի սարկոֆագը վնասվել է։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են», - գրել է նա սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նախնական գնահատականներով վնասներն էական են և կից հրապարակելով տեսանյութ: |azatutyun.am|
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։ [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]վ
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն նրա պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատական նիստի սկզբում ԼՂ նախկին պետնախարարը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել առանձին հանդիպման համար։ Բաքվի դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո ընդմիջում է հայտարարվել։ |arm.sputniknews.ru|
Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը |factor.am|
22:14 - 14 փետրվարի, 2025Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ
22:11 - 14 փետրվարի, 2025Քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները
21:43 - 14 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ
21:11 - 14 փետրվարի, 2025Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Սիրիայում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|
21:08 - 14 փետրվարի, 2025ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
20:51 - 14 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի խորհրդարանականների հետ
20:42 - 14 փետրվարի, 2025Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
20:38 - 14 փետրվարի, 2025Վենս. Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին» |azatutyun.am|
20:29 - 14 փետրվարի, 2025Տեխնոլոգիական համայնքի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է. Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության հետ
20:20 - 14 փետրվարի, 2025Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը |factor.am|
22:14 - 14 փետրվարի, 2025Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ
22:11 - 14 փետրվարի, 2025Քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները
21:43 - 14 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ
21:11 - 14 փետրվարի, 2025Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Սիրիայում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|
21:08 - 14 փետրվարի, 2025ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
20:51 - 14 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի խորհրդարանականների հետ
20:42 - 14 փետրվարի, 2025Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
20:38 - 14 փետրվարի, 2025Վենս. Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին» |azatutyun.am|
20:29 - 14 փետրվարի, 2025Տեխնոլոգիական համայնքի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է. Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության հետ
20:20 - 14 փետրվարի, 2025