Փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»: Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը: Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: |azatutyun.am| |azatutyun.am|
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ`Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: [ՀՀ կառավարություն]
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: [ՀՀ կառավարություն]
Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։ |armenpress.am| |armenpress.am|
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է ավելացնել ուրանի արտադրության ամսական ծավալները՝ մոտենալով միջուկային զենք ունենալու համար պահանջվող մակարդակին, և Թեհրանի միջուկային ծրագիրը զսպելու համաձայնություն կնքելու համար քիչ ժամանակ է մնում: Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցող Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Թեհրանը 60 տոկոս հարստացված ուրանի ամսական արտադրությունը մեծացրել է գրեթե յոթնապատիկ: |azatutyun.am| |azatutyun.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: [ՀՀ կառավարություն]
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ 1 ամիս 15 օր ժամկետով երկարաձգելով տնային կալանքի ժամկետը՝ պահպանելով այլ խափանման միջոցների՝ երկրից բացակայելու արգելքի եւ գրավի համակցված կիրառումը։ Այս դատաքննությունը մոտենում է ավարտին․ նախորդ նիստում ցուցմունք է տվել մեղադրայլը, եւ դատարանն անցել է քննության հաջորդ փուլին։ Նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր կողմերից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք միջնորդո՞ւմ են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդություն չուներ, իսկ ահա պաշտպան Նորիկյանը միջնորդեց ռազմագիտական փորձաքննություն նշակակել՝ պարզելու մի շարք հարցեր, որոնք առաջ են եկել դատաքննության ընթացքում։
Միքայել Մինասյանին առնչվող գործը երկու այլ մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան: «Քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն՝ մի շարք անձանց հետ հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊԸ-ի (2018թ. մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊԸ) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով փաստացի իրենց պատկանող, արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014թթ. կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ
21:11 - 15 փետրվարի, 2025Այգավան գյուղում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
20:53 - 15 փետրվարի, 2025Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին |1lurer.am|
20:35 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ
19:57 - 15 փետրվարի, 2025Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց |civilnet.am|
19:54 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
19:04 - 15 փետրվարի, 2025Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է
19:04 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի վարչապետը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին
18:52 - 15 փետրվարի, 2025ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պայթյունից
18:44 - 15 փետրվարի, 2025Թուրքիայում հերթական քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում |azatutyun.am|
17:28 - 15 փետրվարի, 2025Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ
21:11 - 15 փետրվարի, 2025Այգավան գյուղում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
20:53 - 15 փետրվարի, 2025Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին |1lurer.am|
20:35 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ
19:57 - 15 փետրվարի, 2025Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց |civilnet.am|
19:54 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
19:04 - 15 փետրվարի, 2025Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է
19:04 - 15 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի վարչապետը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին
18:52 - 15 փետրվարի, 2025ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պայթյունից
18:44 - 15 փետրվարի, 2025Թուրքիայում հերթական քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում |azatutyun.am|
17:28 - 15 փետրվարի, 2025