ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի այսօրվա ելույթի վերաբերյալ․ «Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում ապօրինի բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի՝ գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում ՀՀ գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե եթե Երեւանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում»,- հայտարարել է Ալիեւը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային քրեական դատարանի որոշումը․ «Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»։ |azatutyun.am|
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ արդարացված է համարում Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին, թեեւ նշել է, որ ԱՄՆ-ն միջազգայնորեն չի ճանաչում դատարանը։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել՝ նշելով՝ «անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին»: |armenpress.am|
Թուրքիայում մարտի 18-ից սկսվել է նախագահի և խորհրդարանի նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե նախագահի ընտրության երկրորդ փուլ անհրաժեշտ լինի, այն տեղի կունենա մայիսի 28-ին։ Իշխող «Ազգային դաշինք»-ի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հիմնական հակառակորդը լինելու է ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ |armenpress.am|
ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։ [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [Փրկարար ծառայություն]
Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ [ՌԴ ՊՆ]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է․ «Ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»:
Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։ «Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո։ Հայերին «տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող իրենց լեզվով օրենսդրական ակտեր»։ Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը»- ասված է հայտարարության մեջ։ |azatutyun.am|
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ
21:27 - 18 մարտի, 2023Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ
21:00 - 18 մարտի, 2023Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել
20:47 - 18 մարտի, 2023Անահիտ Ավանեսյանը Դոհայում մասնակցում է Միջին Արևելքի առողջապահության որակի և անվտանգության ֆորումին
20:32 - 18 մարտի, 2023Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին |armenpress.am|
19:15 - 18 մարտի, 2023Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար ալ-Ասադի դեմ |news.am|
18:35 - 18 մարտի, 202339.Հնարավո՞ր էր հաղթել 1920թ. հայ-թուրքական պատերազմում. հարցադրումներ[Վանդակ| Հրանտ Տեր-Աբրահամյան]
17:16 - 18 մարտի, 2023Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ |armenpress.am|
16:26 - 18 մարտի, 2023Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ
16:23 - 18 մարտի, 2023Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին |armenpress.am|
15:50 - 18 մարտի, 2023ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ
21:27 - 18 մարտի, 2023Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ
21:00 - 18 մարտի, 2023Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել
20:47 - 18 մարտի, 2023Անահիտ Ավանեսյանը Դոհայում մասնակցում է Միջին Արևելքի առողջապահության որակի և անվտանգության ֆորումին
20:32 - 18 մարտի, 2023Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին |armenpress.am|
19:15 - 18 մարտի, 2023Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար ալ-Ասադի դեմ |news.am|
18:35 - 18 մարտի, 202339.Հնարավո՞ր էր հաղթել 1920թ. հայ-թուրքական պատերազմում. հարցադրումներ[Վանդակ| Հրանտ Տեր-Աբրահամյան]
17:16 - 18 մարտի, 2023Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ |armenpress.am|
16:26 - 18 մարտի, 2023Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ
16:23 - 18 մարտի, 2023Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին |armenpress.am|
15:50 - 18 մարտի, 2023