Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին: [Երևանի քաղաքապետարան]
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ [Արցախի ԱԻՊԾ]
ՀՀ-ն ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։ Այս մասին նշված է դատարանի պաշտոնական կայքում։ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ |armeniasputnik.am|
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ [Դանիայի արտաքին գործերի նախարարություն]
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրին․ «Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ։ 1․ Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել Հանրապետությունը, որը ձևավորել է ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ 2․ Այդ հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կողմից դաժան ագրեսիայի և ուժի սպառնալիքի կիրառման հետևանքով»,- գրել է Բեգլարյանը։ |hetq.am|
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի խորհրդական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ: Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Ռուսլան Էդելգերիևը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։[Ադրբեջանի ԱԳՆ] |armenpress.am|
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում: [ՀՀ կառավառրություն]
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Լաչինի անցակետում ձերբակալել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին։ Նշվում է, որ նա տեղափոխվել է Բաքու՝ կառավարական մարմիններ՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են։ [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան] |armeniasputnik.am|
Եվլախում սկսվել է ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությունը։
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են
23:09 - 29 սեպտեմբերի, 2023Հայտնաբերվել է եւս 2 աճյուն
22:43 - 29 սեպտեմբերի, 2023Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ |armeniasputnik.am|
22:04 - 29 սեպտեմբերի, 2023ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցել ցանկացողների համար
21:50 - 29 սեպտեմբերի, 2023Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով
21:46 - 29 սեպտեմբերի, 2023Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին
21:20 - 29 սեպտեմբերի, 2023Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար
21:01 - 29 սեպտեմբերի, 2023«Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ»․ Արտակ Բեգլարյան |hetq.am|
20:36 - 29 սեպտեմբերի, 2023ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան
20:09 - 29 սեպտեմբերի, 2023Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ
19:59 - 29 սեպտեմբերի, 2023Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են

19:59 - 29 սեպտեմբերի, 2023