ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից: Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:  Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ։ Հակարիի կամուրջը հատել է 21 076 տրանսպորտային միջոց։ Դեռ կեսգիշերից մուտքի զգալի նվազում է տեղի ունեցել, և այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինտենսիվությունը խիստ նվազել է։14։00-ի դրությամբ թիվը 100 437 էր։ [ՀՀ վարչապետի խոսնակ] |1lurer.am|

Ազգային կոմիտեի այսօրվա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու՝ իրենց նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, քանի որ իրենք սխալվեցին․ «Սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային ու կազմակերպական ուժը, բայց մի շատ դրական բան կատարվեց․ շատ ուսանողներ միայն խոսքով, վրդովված այն ամենից, ինչ լինում է, դուրս էին գալիս»։ «Կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, մենք ուզում ենք ընդլայնել այն։ Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել», - ասաց Մանուկյանը` դեռևս չնշելով այն մարդկանց անունները, որոնք հրավիրվել են կոմիտե։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ վախի և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։  Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը։ [ԵՄ]

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը մուտք է գործել Հայաստան։ Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորդովն արդեն երկու օր է՝ կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարիի կամրջի վրա: Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։ |armeniasputnik.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած միջադեպին․ «Մտահոգիչ է, որ մեր երկիրը և Ադրբեջանը, իսկ վերջերս Հայաստանի Կառավարությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացը թիրախավորած սփյուռքի ծայրահեղական խմբերի ատելության խոսքը բռնության է վերածվում։ Մեր պատվիրակության վրա ֆիզիկական հարձակում կատարողների դեմ կնախաձեռնենք անհրաժեշտ իրավական գործընթաց»։

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 82 827-ը։ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց։ [ՀՀ վարչապետի խոսնակ]

Ըստ Ադրբեջանի գլխավոր Դատախազության՝ Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնակմություն սերմանելու» կետերով։ Լևոն Մնացականյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, «իբր նա մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու խոշտանգել նրանց»։ Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին Լաչինի ապօրինի անցակետում։ Բաբայանն ու Մնացականյանը դեռևս մեկուսարանում են։ Նրանց խափանման միջոցը դեռ որոշված չէ։

Արցախը գրեթե դատարկ է․ միայն մի քանի 100 մարդ է մնացել, որոնք ևս հեռանում են։ Արդյո՞ք միջազգային դիտորդները գնում են ստուգելու, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը ինչպես է պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը։ Միջազգային ամուր երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ։ [Արտակ Բեգլարյան]

Սրտներս ախ ընկած՝ գիշերվա կեսին դուրս ենք եկել. բռնի տեղահանված արցախցի

Սրտներս ախ ընկած՝ գիշերվա կեսին դուրս ենք եկել. բռնի տեղահանված արցախցի

21:27 - 30 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Նիկոլ Փաշինյան

20:59 - 30 սեպտեմբերի, 2023
18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ |1lurer.am|

18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ |1lurer.am|

20:24 - 30 սեպտեմբերի, 2023
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելու իրենց մեկնարկած գործընթացը չստացվեց, քանի որ սխալվել են՝ գերագնահատելով իրենց մարդկային ու կազմակերպական ուժը

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելու իրենց մեկնարկած գործընթացը չստացվեց, քանի որ սխալվել են՝ գերագնահատելով իրենց մարդկային ու կազմակերպական ուժը

19:47 - 30 սեպտեմբերի, 2023
ՊՆ-ն հերքում է, թե ՀՀ ԶՈՒ  կրակից Ադրբեջանի զինծառայող է զոհվել

ՊՆ-ն հերքում է, թե ՀՀ ԶՈՒ կրակից Ադրբեջանի զինծառայող է զոհվել

18:20 - 30 սեպտեմբերի, 2023
Խնամքի կարիք ունեցող մեր 20 քաղաքացի Արցախից շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է Հայաստան

Խնամքի կարիք ունեցող մեր 20 քաղաքացի Արցախից շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է Հայաստան

17:59 - 30 սեպտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացնում Արցախից բռնի տեղահանված անձանց հետ

Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացնում Արցախից բռնի տեղահանված անձանց հետ

17:56 - 30 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

17:35 - 30 սեպտեմբերի, 2023
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է․ ադրբեջանցիները նրան տարել էին զրուցելու |armeniasputnik.am|

ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է․ ադրբեջանցիները նրան տարել էին զրուցելու |armeniasputnik.am|

17:30 - 30 սեպտեմբերի, 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին

Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին

17:20 - 30 սեպտեմբերի, 2023

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Ջերմասիճանը՝ -1, ձյան հավանականությունը՝ մեծ։ Ստեփանավանում դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումն այսպիսին է։ Դեպի Ստեփանավան տանող ճանապարհը տեղ-տեղ ձյունապատ է։ Քաղաքում, չնայած կանխատեսումներին, ձյուն չկա, ցուրտն էլ տանելի է։ Սոցիոլոգոների մոտ տասը հոգանոց խումբը, ինչպես և պայմանավորվել էր նախապես, առավոտյան հավաքվում է Ստեփանավանի հայտնի «ֆոտոյի» մոտ ու քայլում դեպի հրապարակ։   Դասական քաղաքային հրապարակ է․ անջուր շատրվան, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ շենքեր և տոնածառ, որն, ի տարբերություն նախորդների, այստեղ ժամանակավոր է։ Հրապարակից աջ՝ դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին է նայում Ստեփան Շահումյանի արձանը։ Այս գործչի անունն է կրում քաղաքը։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտնականները տարածական և տարածքային հետազոտություններով զբաղվում են դեռ 2011-ից։ Այս տարիների ընթացքում ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, ի թիվս այլ հետազոտությունների, ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները։ Հաշվի առնելով այս փորձը՝ ֆակուլտետի գիտնականները որոշեցին նոր լաբորատորիա հիմնել, որը կզբաղվի հենց տարածքների հետազոտություններով՝ շեշտադրելով տնտեսական կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու տարածքների զարգացմանը վերաբերող այլ կարևոր հարցեր։ Այսպիսով, 2024-ին Բարձրագույն կրթության և գիտութան կոմիտեի՝ Հայաստանում հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ստեղծվեց Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիան, որը Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգի և նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցի հետ համագործակցությամբ սկսեց իր հետազոտական առաջին ծրագիրը՝ հայկական հետարդյունաբերական քաղաքների մասին։  Գիտնականները քայլում են դեպի առևտրի կենտրոնի շենք Ստեփանավանի կենտրոնական հրապարակից խումբը թեքվում է աջ։ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, որ ծնունդով Ստեփանավանից է, ծանոթացնում է տեղանքին։ Խումբը հասնում է Ստեփան Շահումյանի արձանին։ Արձանից քիչ այն կողմ առևտրի հին կենտրոնն է, որ գործել է խորհրդային շրջանում, իսկ հիմա ամայի տեսքի ունի։ Առևտրի կենտրոնի շենքի դիմաց դեղին ավտոբուսներ են։    Սոցիոլոգիա՝ ինտուիտիվ - Մաթֆակ։  - Ֆիզֆակ։  - Մաթֆակ։ - Ֆիզֆակ։  - Սոցիոլոգիա․․․ Հարություն Վերմիշյանը սովորում էր ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում։ Ուսումնական վերջին տարվա ավարտին դպրոցի տնօրենը եկավ նրանց 30 հոգանոց դասարան՝ տեղեկանալու, թե աշակերտներից ով որ ֆակուլտետ է դիմելու։ Հարությունի սիրելի առարկան մաթեմատիկան էր, և տնօրենը նրանից ակնկալում էր լսել առնվազն «մաթֆակ»։ Վերջինիս հարցական հայացքի ներքո, սակայն, Հարություն Վերմիշյանը կրկնեց․ - Անկեղծ եմ ասում․ սոցիոլո՛գիա։  Հարություն Վերմիշյանը Մաթեմատիկայի մեջ Հարությունը կիրառականություն էր փնտրում, բայց թե ինչու ընտրեց հենց սոցիոլոգիան, կամ, ինչպես 90-ականներին էին ասում, ընկերաբանությունը, այդքան էլ պարզ չէ։ «Չգիտեի՝ դա ինչ է, ինձ ինչ է սպասվում։ Բայց հաստատ գիտեի, որ դա՛ եմ ուզում, որովհետև ինտուիտիվ պատկերացնում էի»,- հիշում է նա։  Դե իսկ ժամանակը ցույց տվեց, որ ինտուիցիան չէր խաբում։  Բակալավրում սովորելու տարիները Հարությունին ոչ մի կերպ չէին հուշում, որ ինքն ակադեմիական ուղի կընտրի։ Համալսարան ընդունվելու սկզբնական ոգևորությունը մի պահ կորավ ու վերադարձավ 4-րդ կուրսի վերջում միայն։ Իսկ մագիստրատուրայում արդեն գործերն այնքան լավ էին, որ ֆակուլտետը նրան երաշխավորեց ասպիրանտուրայում սովորելու։  Բակալավրի սկզբնական տարիներին բաց թողածը լրացնել էր պետք, և ասպիրանտական տարիներն անցան գրադարանում։ Մի տարի միայն Հարությունը ծախսեց կարդալու համար բնօրինակներ, որոնց մասին բակալավրում դասագրքերով էին անցնում։ Մինչև հիմա հիշում է, թե ինչպես մի օր գրադարանում լուրջ դեմքով խնդրեց Կարլ Մարքսի «Կապիտալը», ու գրադարանի աշխատակիցը թերահավատորեն ծանր հատորները դրեց սեղանին․․․  Հարությունի ասպիրանտական թեզը վերաբերում էր հայ սոցիոլոգիայի պատմությանը, տեսությանն ու մեթոդաբանությանը։ Իսկ այդ թեման այնքան քիչ էր ուսումնասիրված, որ պետք էր գրադարանում շարունակ գրականություն փնտրել ու տեղեկություններ հավաքել։ Սոցիոլոգը հիշում է, թե ինչպես մի օր Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի տարեց աշխատակիցներից մեկը մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է, ինչ է անում։  «Ասացի, որ դիսերտացիա եմ  գրում։ Նայեց [տեքստին], ասաց՝ այստե՞ղ ես հասել, տո՛ւր․․․ Վերջակետ դրեց, ասաց՝ տար հանձնի՛ր։ Ինչքան գրես, դեռ կգրվի․․․ Պաշտպանի՛ր, հետո շարունակիր գրելը»,- պատմում է Հարությունը։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի արևկող սենյակի գրապահարանից գիտնականը մի գիրք է հանում, դնում սեղանին։ Ասում է՝ իր դիսերտացիայի «կողմնակի հետևանքն է»։ Թեման նա այնքան խորությամբ էր ուսումնասիրել, որ դիսերտացիան ի վերջո Հայ սոցիոլոգիայի պատմության ձեռնարկ դարձավ, ինքն էլ մնաց ակադեմիայում։    Սոցիոլոգիան՝ իր ծանրագույն բարդությամբ Ստեփանավանի հին շուկայից խումբը քայլում է դեպի կամուրջ, որի ներքևում հոսում է հանքարդյունաբերությունից աղտոտված Ձորագետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Արամ Վարտիկյանը հանում է թուղթն ու մատիտը և գծում՝ փորձելով քաղաքի «տարածությունների հիերարխիան հասկանալ»։ Ձորագետը Խումբն առաջ է գնում, իսկ նա շարունակ հետ է մնում․ մերընդմերթ կանգնում է, զննում շուրջը, ինչ-որ բաներ թղթին հանձնում, գործընկերներին խնդրում լուսնկարներ անել այս կամ այն անկյունից։ Հարությունը շրջվում է, նայում իրենցից հետ մնացածներին․ - Անջատողականնե՜ր։ Արամ Վարտիկյանը գծում է տարածությունը Արամ Վարտիկյանը սոցիոլոգիա եկավ պատահաբար, իսկ գիտություն՝ ոչ մի դեպքում պատահաբար, ինչպես ինքն է ասում։ Նա մեծացել է գիտնականների ընտանիքում․ հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ կենսաբան։ Պայմանավորված մոր մասնագիտությամբ՝ Արամի համար սպիտակուցների անունները ֆետիշներ դարձան․ նա սիրում էր կանգնել ու բարձր բղավել մայրիկի սինթեզած սպիտակուցների երկար անունները։ Մեծ գրադարան՝ կազմված մոտ 2000 անուն գրքից, խորհրդային ինտելիգենցիայի մասնակցությամբ զրույցներ․ այսպիսի մանկությունը պիտի նրան տրամաբանորեն տաներ դեպի գիտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիկա։ «Երբ մտա ֆիզֆակ, սիրահարվեցի․ պատերին էի ձեռք տալիս, հոտն էի շնչում։ Մինչև հիմա 4-րդ հարկում զգացվում է ֆիզիկայի յուրահատուկ հոտը»,- հիշում է Արամ Վարտիկյանը։ Արամ Վարտիկյանը Ստեփանավանի այգում Սակայն ֆակուլտետն այնքան էլ չէր համապատասխանում այն «բյուրեղյա իրականությանը», որն Արամը պատկերացնում էր։ Այն ամենը, ինչ նա տեսավ, գնահատականների մրցավազք էր լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար։ Գերազանց գնահատականների շարքում մի 4-ը կամ 3-ը կարող էր ճակատագրական լինել․ հաղթում էին նրանք, ովքեր միայն 5-եր ունեին։ «Իսկ ես ռոմանտիկ էի, պոետիկ էի, ես երկար պիտի թերթեի, մինչև հրապուրվեի, մինչև ոգևորվեի, մինչև գտնեի զրուցակից»,- պատմում է նա։ Արամի ուսանողական տարիներին համացանցը նորություն էր, և այնտեղ նա պատահաբար մի գիրք գտավ մթնոլորտի ֆիզիկայի մասին։ Մթնոլորտի ֆիզիկան դարձավ նրա նոր տարերքը։ «Մեկն ականջիս փչփչաց, որ դրանով զբաղվում են աշխարհագրության ֆակուլտետում։ Իմ միավորները ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի համար չհերիքեցին, բայց հերիքեցին աշխարհագրության ֆակուլտետի համար»,- հիշում է նա։  Աշխարհագրության ֆակուլտետը, սակայն, կրկին այն չէր, ինչ նա փնտրում էր․ ֆիզիկայի խնդիրներն այնտեղ առաջնահերթություն չէին։  Այդ ընթացքում Արամը հասցրել էր ծանոթանալ սոցիոլոգիայի ֆակուլտետին, չնայած որ ուսումն այնտեղ շարունակելու մտքեր չուներ։ Ասպիրանտուրա դիմելիս մտածում էր՝ մնալ աշխարհագրության ֆակուլտետո՞ւմ, թե՞ վերադառնալ ֆիզիկային։ Նրան մտափոխեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել սոցիոլոգիան, որտեղ «կային ավելի լայն հեռանկարներ»։  «Հայերեն ասած՝ ափալ-թափալ փորձեցի, զիջմամբ փորձեցի և վերցվեցի այստեղ․․․ Շատ քրտինք տարավ․ ես ուղնուծուծով բնագետ էի, սա շատ ծանր էր, սա շատ բարդ էր, սա շատ խորթ էր, սա շատ վիրավորական էր․․․ Բայց փրկությունն այն էր, որ պարզվեց՝ ես սիրում եմ ոչ թե խորթը, ոչ թե վիրավորականը, այլ ես սիրում եմ ամենածանրն ու ամենաբարդը։ Եվ ահա տարիներ անց (ոչ թե այն օրերին, որոնց մասին պատմում եմ) սոցիոլոգիան իմ առջև բացվեց իր մեծագույն բարդությամբ։ Ո՛չ մի ֆիզիկա, ո՛չ մի աշխարհագրություն նրա հետ չի համեմատվի իր ծանրագույն բարդությամբ։ Եվ ահա, այդ ծանրագույն բարդությունը դարձավ ամենագրավիչը»,- պատմում է գիտնականը։  Այդպես, նա դարձավ, ինչպես գործընկերներն են կատակում, այստեղի ամենածանր մտածողը․․․   Քաղաքները՝ ինդուստրիալությունից հետո Ձորի վերևի հատվածում՝ կամրջից քիչ հեռու, կիսաքանդ ու ժանգոտված ցուցանակով շենք է՝ դիմացը քարերի կույտեր։ Այն ժամանակին ռեստորան է եղել։ Մինչ Արամը կանգ է առնում նկարելու «մահացած ռեստորանը», խումբն առաջ է շարժվում՝ ստեփանավանցիներին հարցուփորձ անելով ածնանոթ տեղերի ու հուշարձանների մասին։ Մահացած ռեստորանը Անցնում են կայարանի կողքով։ Այն հիմա չի գործում․ դարձել է «Լեո» մանկական սրճարան։ Առյուծի նկարով գունավոր պաստառը տարօրինակ հակադրության մեջ է մտնում քաղաքի անձյուն ձմեռվա մռայլության հետ։ Որքան հեռանում են կենտրոնից, այնքան ավելի մռայլ է դառնում պատկերը․ ասֆալտապատ ճանապարհներին ու գեղեցիկ մայթերին հաջորդում են կիսաքանդ տներն ու ցեխոտ, անհարթ ճանապահները։ 1988-ի երկրաշարժի հետքերն ամենուր են․․․ Թափառող շները քաղաքում շատ են։ Նրանցից մեկը՝ սպիտակ մորթով ու փոքր, կարմրած աչքերով, ողջ օրը գիտնականներից չի հեռանում։ Արամը նրան Ջեմսիկ է կոչում։ Դե, իրականում, նա բոլոր շներին է այդպես կանչում․ մանկուց մնացած սովորություն։  Ջեմսիկը՝ Ստեփանավանի Կապի գործարանի փլատակների մոտ Խումբը հասնում է Ստեփանավանի այգի կամ, ինչպես բնակիչներն են ասում, սադ (ռուսերեն сад՝ այգի բառից)։ Նոր ու գունավոր կարուսելներ են այգում․ դրանք եկել են փոխարինելու խորհրդային կարուսելներին։ Իսկ թե ինչով են փոխարինվել խորհրդային գործարաններն ու արդյունաբերական կյանքը, հենց այս հետազոտությամբ են գիտնականները փորձում հասկանալ։ Հետինդուստրիալ քաղաքների մասին հետազոտությունն իրականացվում է մի քանի փուլով՝ արխիվային նյութերի ուսումնասիրություն, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարանների նախկին տնօրեններ ու աշխատակիցներ)  և նարատիվ հարցազրույցներ բնակիչների հետ, որոնք հիշում են խորհրդային շրջանն ու արդյունաբերական կյանքը։ Հարություն Վերմիշյանը հիշում է՝ երբ նոր էին թեման ընտրել, իրենց առաջ մեթոդաբանական կարևոր հարց դրեցին՝ տարբեր քաղաքների համեմատությամբ ընդհանրական պատկե՞ր են ուզում ստանալ, թե՞ պիտի ամեն քաղաք որպես մի առանձին դեպք ուսումնասիրեն։ «Վիեննայի գործընկերների հետ քննարկմամբ եկանք այն եզրահանգման, որ սրանք դեպքի ուսումնասիրություններ են (case study,- խմբ․)»,- ասում է գիտնականը։ Ստեփանավանում Որպես հետազոտության օբյեկտ ընտրվեցին հետարդյունաբերական երեք քաղաքներ՝ Չարենցավանը, Ստեփանավանն ու Սիսիանը։ Այս ընտրությունը պատահական չէր։  Գիտնականները հետարդյունաբերական քաղաքների միջև ընտրություն կատարելիս մի շարք չափանիշներ սահմանեցին․ ե՞րբ է հիմնվել քաղաքը, ե՞րբ է քաղաքի կարգավիճակ ստացել, Երևանից ինչքա՞ն է հեռու, քանի՞ բնակավայր է ընդգրկում, միգրացիոն ի՞նչ ցուցանիշներ ունի, որքա՞ն է բնակչությունը, արդյո՞ք տուժել է երկրաշարժից, սահմանին ինչքա՞ն մոտ է։ Արդյունքում քաղաքների երեք խումբ ստացվեց, և ամեն խմբից մեկական քաղաք ընտրվեց՝ Չարենցավանը, որ մոտ է Երևանին, Սիսիանը, որ սահմանամերձ է, և  Ստեփանավանը, որ տուժել է 1988-ի երկրաշարժից։ «Սիսիանը փլուզումից հետո արդյունաբերական քաղաքից վերապրոֆիլավորվել է գյուղատնտեսականի, Չարենցավանի բոլոր գործարանները կան, ինչ-որ չափով, երբեմն՝ 100 տոկոսով, աշխատում են։ Ստեփանավանը փլուզվել է»,- ասում է Հարությունը։ Այն, ինչ մնացել է նախկին Կապի գործարանից  Գլխավոր հարցերից մեկը, որին պիտի պատասխանեն գիտնականներն այս քաղաքների ուսումնասիրությամբ, հետևյալն է․ ինչո՞ւ է մի քաղաքն այս ուղին բռնել, մյուսը՝ այն։  Հարությունը նշում է, որ այս նպատակով իրենք տարածական մի քանի հատվածներ պիտի ուսումնասիրեն՝ ինդուստրիալ տարածություն (գործարաններ/գործարանների փլատակներ), բնակտարածություն, հանրային տարածքներ, բնություն (պոտենցիալ զբոսաշրջային վայրեր)։ Հենց այս տարածքների ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես են փոխվել, կամ, Արամ Վարտիկյանի բնորոշմամբ, ծռմռվել քաղաքները։ Գիտնականներն արդեն հասցրել են ճանաչողական այցով շրջել Չարենցավանի փողոցներով։ Իսկ այժմ նրանք Ստեփանավանում են։   Միայն մի գիտակարգը բավարար չէ  Բնակիչների հետ նարատիվ հարցազրույցներ անցկացնողների թվում է Նարինե Աբգարյանը։ Աշխարհագրագետ Նարինեի՝ սոցիոլոգների շրջապատում, այնուհետև թիմում հայտնվելու մեղավորը նրա հետաքրքրասիրությունն էր։ Այն, որ տարածքների ուսումնասիրությունը և, առհասարակ, գիտական հետազոտությունները պետք չէ սահմանափակել միայն մի գիտակարգով, Նարինեն հասկացավ աշխարհագրության ֆակուլտետում սովորելու տարիներին։ Կենտրոնում Նարինեն է Ֆակուլտետ նա ընդունվել էր աշխարհագրության մասին միակողմանի պատկերացումներով։ Սակայն պարզվեց, որ աշխարհագրությունը միայն գետերի, մայրաքաղաքների ու ֆիզիկական տարածությունների մասին չէ․ ֆիզիկական աշխարհագրությունից բացի՝ կա նաև հասարակական աշխարհագրություն։ Որոշ ժամանակ անց էլ Նարինեն հանգեց այն մտքին, որ այս երկուսը տարանջատել պետք չէ։ «Գոյություն չունի հասարակական աշխարհագրություն առանց ֆիզիկական աշխարհագրության, և հակառակը, քանի որ փոխպայմանավորող գործոններ են․ տարածքը չես կարող ուսումնասիրել միակողմանի»,- ասում է նա։ Նարինեի մագիստրոսական թեզը վերաբերում էր Երևանում ծառայությունների բաշխման անհավասարությանը։ Թե ինչու են ծառայություններն անհավասար բաշխված, Նարինեն փորձեց հասկանալ աշխարհագրության դիտանկյունից, բայց զգաց, որ մի բան կիսատ է։ Հենց այդ կիսատը լրացնելու համար դիմեց սոցիոլոգների օգնությանը, սկսեց կարդալ դասական սոցիոլոգներին ու այդ դիտանկյունից ևս անդրադարձավ թեմային։ Երբ Նարինեն արդեն ասպիրանտուրայում էր, նրան սկսեցին դասավանդել Հարություն Վերմիշյանը, Արամ Վարտիկյանը, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչ գրքեր կարդալ, պատասխանում նրա հարցերին։ Նարինեն՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում Եվ այժմ, ասպիրանտուրային, փորձառական զբոսաշրջության վերաբերյալ դիսերտացիային և աշխարհագրության ֆակուլտետում դասավանդամանը զուգահեռ, Նարինեն Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայում ուսումնասիրում է հետարդյունաբերական քաղաքները։ «Այս դեպքում ունենք սոցիոլոգիայի լեզու, ունենք աշխարհագրագրության լեզու, ունենք մարդաբանության լեզու։ Մենք կփորձենք մեր գիտությունների լեզուներով պատմել քաղաքների ու դրանց տրանսֆորմացիաների մասին»,- ասում է գիտնականը։ Դե իհարկե, այն, ինչ պակասում էր այս բազմաշերտ հետազոտությանը, մարդաբանությունն է։  Մարդաբան Մարիա Գունկոն Հայաստան տեղափոխվեց 2022-ին։ Մարիան ծնվել ու մեծացել է ռուսական փոքր քաղաքում, որտեղ տղաներն ինժեներ էին դառնում, աղջիկները՝ բժիշկ կամ ուսուցիչ։ Իսկ Մարիան ընտրեց աշխարհագրությունը՝ մասնագիտանալով հասարակական աշխարհագրության ուղղությամբ։ Ասպիրանտական տարիներին նրա ուսումնասիրության թեման դարձան հենց փոքր քաղաքները, որոնք, ըստ գիտնականի, հետազոտություններում մեծ քաղաքների համեմատ պակաս են ներկայացված։ Մարիա Գունկոն 2022-ին նա Օքսֆորդի համալսարանում սկսեց իր ասպիրանտական երկրորդ կրթությունը՝ այս անգամ մարդաբանության ուղղությամբ։ «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» ծրագրի շրջանակում նա պետք է ուսումնասիրեր հետխորհրդային քաղաքներն ու դրանց տրանսֆորմացիաները։ Մարիայի ասպիրանտական հետազոտությունը քաղաքական տարրեր էր պարունակում․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ զրույցներ, ենթակառուցվածքների մասին հարցեր։ Բացի այդ՝ նա սովորում էր արևմտյան համալսարանում։ Հենց այս հանգամանքներն անհնարին դարձրին, որ գիտնականն իր հետազոտությունն իրականացնի պատերազմական Ռուսաստանում։ Հետազոտության համար հետխորհրդային այլ երկրների փնտրտուքը նրան բերեց մեր տածաշրջան։ Ի վերջո, Մարիայի ցանկում մնացին երկու պետություններ՝ Հայաստանը և Վրաստանը, որոնցից էլ նա ընտրեց Հայաստանը՝ մտածելով, թե հայերեն սովորելն շատ ավելի հեշտ է լինելու։ Այստեղ, իհարկե, ինչպես Մարիան է նշում, ամեն բան շատ խճճված է։ Գիտնականը հիշում է Նյու Յորքի համալսարանի մարդաբան Բրյուս Գրանտի խոսքերը․ «Անհնար է ուսումնասիրել ողջ Կովկասը․ պետք է կենտրոնանաս կա՛մ որևէ դարաշրջանի, կա՛մ որևէ լեզվի, կա՛մ որևէ կրոնի, կա՛մ էլ որևէ գյուղի վրա: Որովհետև եթե փորձես ամեն ինչ ընդգրկել, պարզապես կխելագարվես»։ Այսպիսով, հայաստանյան փոքր քաղաքներից մեկում Մարիան սկսեց իր հետազոտությունը։ Այդ ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետից հրավեր ստացավ միանալու նոր ստեղծվող Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիային։ Այդպես նա դարձավ թիմի անդամ։ Մարիան նշում է՝ հետարդյունաբերական քաղաքների ուսումնասիրության մեջ ինքն այն մարդն է, որն այս քաղաքներին նայելու է դրսի աչքերով։ «Իսկապես հետաքրքիր է մարմնավորել այդ օտարականին, գտնվել մի տեսակ լիմբոսում։ Մի կողմից՝ դու մեկն ես, ով ինչ-որ բան գիտի և մի փոքր տիրապետում է լեզվին՝ այդպիսով արժանանալով մարդկանց հարգանքին: Բայց մյուս կողմից՝ դու դեռևս օտարական ես, երբեք չես դառնա մերոնցական, այնպես որ քեզ թույլատրված է «հիմար» հարցեր տալ։ Գուցե կա ինչ-որ բան, որ տեղացի գիտնականը չի հարցնի, ոչ միայն որովհետև դա ակնհայտ է, այլ նաև կարող է անհարմար զգալ նման հարց տալուց: Իսկ ես կարող եմ ասել՝ բացատրե՛ք ինձ պարզ բառերով, ես չեմ հասկանում, ես տեղացի չեմ: Եվ սա, իսկապես, հետաքրքիր է․ ինչ-որ առումով քեզ երեխա ես զգում»,- ասում է գիտնականը։ Մարիայի նոթատետրը Հարցին, թե ինչպես են ընթանում հայերենի դասերը՝ Մարիան պատասխանում է․ «Կամաց-կամաց»։ Հայերեն սովորելուն զուգահեռ նա իր ուսուցչի օգնությամբ հայկական պոեզիա է ընթերցում։ Հիշում է՝ ամեն բան սկսվեց Չարենցի ծննդյան օրը «Կապուտաչյա հայրենիք»-ը կարդալուց։ Դե իսկ հետո նա ծանոթացավ Տերյանին, որի «Մոռանալ» բանաստեղծությունն ու «Դինջիս» խմբի համանուն երգը դարձան ամենասիրելիներից։ Այժմ Մարիան ընթերցում է Թումանյանի հեքիաթները։ «Կարծում եմ՝ հայերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է աշխարհն ընկալելու մոտեցումների առումով: Օրինակ՝ «համբուրել» բառը՝ «համ» և «բույր»․ սա այնքա՜ն գեղեցիկ ձև է նկարագրելու համբույրը: Կամ «հուսալքվածություն»․ դու, կարծես, մնացել ես առանց հույսի․․․ Ես հայերենը սովորում եմ՝ բառերի ստուգաբանությունները հասկանալով»,- ասում է գիտնականը։ Ապա ցույց է տալիս իր նկարները, որ արել է դաշտային աշխատանքների ժամանակ՝ Ստեփանավանում ու այլ քաղաքներում շրջելիս։ Դրանց կողքին երբեմն նաև հայերեն գրություններ են հանդիպում։ Սովորաբար, հենց շրջապատն ուշադիր զննելով ու նկարելով և մարդկանց հետ առօրյա զրույցներով է Մարիան սիրում դաշտային աշխատանքների ժամանակ տեղեկություններ հավաքել։   *** Երեկո է։ Ձորի էն կռից վերադարձողների խումբը միանում է էս կուռը մնացածներին։ Ստեփանավանում դաշտային առաջին աշխատանքն ամփոփվում է։ Դաշտային աշխատանքները շարունակվելու են․ գիտնականները դեռ պիտի այցելեն Սիսիան, վերադառնան Չարենցավան ու Ստեփանավան։ Իսկ հավաքած տվյալների ամփոփումից հետո նրանք կանցնեն դրանց մշակմանն ու վերլուծությանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այս քաղաքները կարող են ունենալ կայուն զարգացում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      

Loading...