Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը: Այս զորակոչին բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:
Պաշտպանները պահանջում են արդարացնել Վլադիմիր Գասպարյանին։ «Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։ Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»,- նշված է պաշտպանների հայտարարության մեջ։
Վերջերս մամուլում հրապարակում էր եղել Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նշված հոդվածներից երկուսն ու համոզվել, որ դրանք արտագրություններ են արտասահմանյան հեղինակների գործերից՝ չնչին փոփոխություններով։ Հոդվածների քննության նպատակով ԳԱԱ-ում հանձնաժողով է ձևավորվել, որը հաստատել է արտագրության դեպքերը։ Այս դեպքի և, առհասարակ, գրագողության երևույթի մասին «Ինֆոքոմը» զրուցել է շահագրգիռ կողմերի և ոլորտի մասնագետների հետ։
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ նշելով․ «Այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով»։ |1lurer.am|
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը հետաձգվում է արդեն երրորդ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս պայմանագրի հետաձգումը պատճառաբանվում է տեխնիկական խնդիրներով։ |civilnet.am|
Կարող ենք վստահ լինել, որ Պուտինը հակահարձակում կանցկացնի Կուրսկում՝ փորձելով հետ գրավել այս տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։ Նա նշել է, որ թեև Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, սակայն ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական հսկողության տակ է վերցվել, մասնավորապես՝ հինգ միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց, շաբաթը երկու անգամ ոստիկանության բաժին ներկայանալու և Ֆրանսիայի տարածքից դուրս գալու արգելքի պահանջով։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», - հայտարարել է նա։|azatutyun.am|
Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է և լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»,-նշել է նա։|tert.am|
Հրաձիգ Գոհար Հարությունյանը 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։ Իսկ տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ [Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա]
«Նոա»-ն ֆուտբոլային ակումբը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում
22:52 - 29 օգոստոսի, 2024Նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման հարցը․ Գնել Սանոսյան
22:38 - 29 օգոստոսի, 2024Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ
22:30 - 29 օգոստոսի, 2024Գազանջատումներ՝ Լոռու մարզի մի շարք հասցեներում
21:42 - 29 օգոստոսի, 2024Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանից և Ղազախստանից գազի տարանցումը դեպի ԵՄ |tert.am|
21:31 - 29 օգոստոսի, 2024Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է |azatutyun.am|
20:01 - 29 օգոստոսի, 2024Շոյգուի նախկին տեղակալին կալանավորել են խարդախության համար |factor.am|
18:39 - 29 օգոստոսի, 2024Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
18:35 - 29 օգոստոսի, 2024ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՆԳՆ գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
18:27 - 29 օգոստոսի, 2024Պետական ու մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն |1lurer.am|
18:18 - 29 օգոստոսի, 2024«Նոա»-ն ֆուտբոլային ակումբը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

18:18 - 29 օգոստոսի, 2024