Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսին նշելով` հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում։«Մեղադրանքները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում տարածքային պահանջներ կան Հայաստանից, կատարելապես կեղծ են։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության նշան դնելու փորձերն անընդունելի են», - հայտարարել է խոսնակը։ |azatutyun.am|
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:[Երևանի քաղաքապետարան]
Ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթի պաշտոնական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Հաղորդում է Փարիզում գործող BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոյին։ Պատճառը այն է, որ Ֆրանսիայի նախագահը հրաժարվում է ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի միասնական թեկնածուին վարչապետ նշանակել։|azatutyun.am|
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։ [ՀՀ ՏԿԵՆ]
Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում Մինսկի խմբի լուծարման որոշումը խաղաղության համատեքստում։ «Երբ խաղաղությունը կայացած փաստ է, էդ ձևաչափի գոյությունը կարծում եմ՝ կարող է իրոք հարցեր առաջացնել, խնդիրն էստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ պետք չէ որևէ գործում կառքը ձիուց առաջ դնել, և հարց է՝ արդյոք արդյունավե՞տ է և ճի՞շտ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա՛»,- ասաց նա։
Խաղաղության պայմանագրի նախագծում մենք ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համապատասխանեցված են, ներառյալ՝ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից․ և էդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Ո՞րն է մեր առաջարկի էությունը։ Վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա խաղաղության պայմանագիր։ Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև ըստ էության այնտեղ արձանագրված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, և էսպես թե էնպես մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ էնպիսի խաղաղության պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: [Նիկոլ Փաշինյան]
ՌԴ մի շարք գործընկերներից ստացել եմ արձագանք, որ իրենք աջակցում և ողջունում են «Խաղաղության խաչմերուկը»։ Մենք այս նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ավտոմոբիլային ճանապարհները մենք պատրաստ ենք բացել հենց վաղը։ Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի և Նախիջեւանի միջև․ այո, պատրաստ է։ Արդյոք պատրա՞ստ ենք արձանագրել, որ էդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ․ այո, մենք դա երբեք չենք ժխտել, բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ։ [Նիկոլ Փաշինյան]
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի առիթով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ ՔԿ-ն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի։
Շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն, ըստ էության, շրջանցում են, որովհետեւ նաեւ եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը եւ մենք ուզում ենք դրանք արժեւորել, կարեւորել, պետք է գնանք, առաջին հոդվածից կարդանք, տեսնենք՝ ով ինչ աշխատանք պետք է իրականցներ, որ չի իրականացրել։ [Նիկոլ Փաշինյան]
Տեւական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձեւաչափով, ընդ որում՝ կարող ենք ասել, որ երկկողմ այդ ձեւաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել։ [․․․] ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով, եւ քանի դեռ այդ ձեւաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտն այդ ձեւաչափն է։ Նույնը ես ուղիղ ասել եմ նաեւ ՌԴ նախագահին։ Մյուս կողմից, երկկողմ ձեւաչափով աշխատելու այս արձանագրումն անելով՝ չեմ կարող ասել, թե բացառում եմ որեւէ այլ ձեւաչափով աշխատանք՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք առանձին ժամանակաշրջանում առանձին հարցի համատեքստում պետք է դիտարկել»։ Երբ հասունանա բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու պահը, դա կարող է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, էնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ նաեւ այդպիսի շփումների։ Ինչ վերաբերում է եռակողմ ձեւաչափերին՝ չբացառելով որեւէ տարբերակ՝ տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի՝ արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ։ [Նիկոլ Փաշինյան]
Բենիկ Ագասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն
21:54 - 31 օգոստոսի, 2024Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն
20:59 - 31 օգոստոսի, 2024Բաքուն հակադարձում է Փաշինյանին |azatutyun.am|
20:08 - 31 օգոստոսի, 2024Երևանում տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ
20:05 - 31 օգոստոսի, 2024Ֆրանսիացի ձախերը Մակրոնի իմփիչմենթի նախաձեռնությամբ են հանդես եկել |azatutyun.am|
17:59 - 31 օգոստոսի, 2024Գոռ Խաչատրյան և Գոհար Հարությունյան զույգը դարձել է Եվրոպայի չեմպիոն
17:52 - 31 օգոստոսի, 2024ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ |armenpress.am|
17:47 - 31 օգոստոսի, 2024Ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին․ ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
17:12 - 31 օգոստոսի, 2024Ըստ Փաշինյանի՝ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է, խնդիրը ժամկետի մեջ է
14:45 - 31 օգոստոսի, 20242018թ․ մայիսի 8-ի դրությամբ անդառնալիության կետը վաղուց անցած ենք եղել որպես պետություն, հանրություն, ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
14:26 - 31 օգոստոսի, 2024Բենիկ Ագասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն
21:54 - 31 օգոստոսի, 2024Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն
20:59 - 31 օգոստոսի, 2024Բաքուն հակադարձում է Փաշինյանին |azatutyun.am|
20:08 - 31 օգոստոսի, 2024Երևանում տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ
20:05 - 31 օգոստոսի, 2024Ֆրանսիացի ձախերը Մակրոնի իմփիչմենթի նախաձեռնությամբ են հանդես եկել |azatutyun.am|
17:59 - 31 օգոստոսի, 2024Գոռ Խաչատրյան և Գոհար Հարությունյան զույգը դարձել է Եվրոպայի չեմպիոն
17:52 - 31 օգոստոսի, 2024ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ |armenpress.am|
17:47 - 31 օգոստոսի, 2024Ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին․ ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
17:12 - 31 օգոստոսի, 2024Ըստ Փաշինյանի՝ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է, խնդիրը ժամկետի մեջ է
14:45 - 31 օգոստոսի, 20242018թ․ մայիսի 8-ի դրությամբ անդառնալիության կետը վաղուց անցած ենք եղել որպես պետություն, հանրություն, ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
14:26 - 31 օգոստոսի, 2024