Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը. այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ |azatutyun.am|
Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ազատություն» այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ իշխանությունն իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից, Քոչարյանը նշել է, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կորոշեն ինչ անեն, հավելելով՝ երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Կիրանցին ու տեղի դպրոցին, որին ի պատասխան Քոչարյանը նշել է, որ դպրոցը պետք է գոյություն ունենա, իսկ երեխաները պետք է գնան դպրոց, սահմանապահներն էլ պետք է կանգնեն այնտեղ:
Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն։ Օգոստոսի 29-ին, Աշտարակից դեպի Մուղնի և Կարբի գնացող ճանապարհի մի հատված տեխնիկայով քանդվել է: Պարզվում է՝ ճանապարհի այդ հատվածը սեփականատեր ունի և ճանապարհն անցնում է իր տարածքի միջով։ Տարածքը պատկանում է Սերժիկ Գևորգյանին, ով երկու շաբաթ առաջ եկել և չափագրել է իր տարածքն ու բնակիչներին և հողատարծք ունեցողներին հայտնել, որ ճանապարհն անցնում է իր հողամասի միջով։ Այգիների տերերը բացատրել են, որ դա Կարբի գյուղի այդ թաղամասը և այգիները մայրուղուն կապող միակ ճանապարհն է, բայց Սերժիկ Գևորգյանը ցույց է տվել կադաստրի վկայականն ու ասել, որ դա իր տարածքն է։ Նույն օրը ՝ օգոստոսի 29-ին, Սերժիկ Գևորգյանը տեխնիկա է բերել և քանդել ճանապարհը։ Սերժիկ Գևորգյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հրավիրել, որ կարողանա քանդման աշխատանքներն անխոչընդոտ անել։|hetq.am|
Օգոստոսի 30-ի դրությամբ ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։ Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։ [ՀՀ ՊԵԿ]
ՀՀ քաղաքացի Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ սպասել «Զվարթոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում․ «Առաջարկում էին հերթը շրջանցելու վճարովի տարբերակ, ինչն ինձ համար նորություն էր»,- պատմում է նա։ «Ինֆոքոմ»-ը երկու շաբաթ շարունակ դիտարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքները եւ եկել այն եզրահանգման, որ կեսգիշերնանց ժամերին կարճ միջակայքերով ժամանում են մի քանի, այդ թվում խոշոր եւ բազմամարդ օդանավեր, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։ Օդանավակայանից հրաժարվեցին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ, իսկ ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ Հակոբ Ճաղարյանը մեր զրույցում նշեց․ «Հերթեր են գոյանում, որովհետեւ ամառվա սեզոնի հետ կապված պահանջարկը շատ է, իսկ ինչո՞ւ է շատ հատկապես գիշերային ժամերին․ որովհետեւ ՀՀ-ն չունի տեղական փոխադրողներ, հայ ուղեւորներին հիմնական փոխադրողները միջազգային ավիաընկերություններն են, որոնք գալիս են՝ իրենց բազային օդանավակայանների բազային թռիչքների համար իրենց հարմար ժամին Հայաստանից ուղեւորներ տանելու»։
Դատարանը որոշեց բերման ենթարկել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստին։ Դատարանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն անհարկի ձգձգում է դատավարությունը, չարաշահում է իր իրավունքները, թեև դատավորի բարձր կարգավիճակ ունի։ Դատավորը եզրակացրեց, որ ամբաստանյալ Թովմասյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։ Նշենք, որ Դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար։ Դեկտեմբերին կլրանա այս գործով վաղեմության ժամկետը, ու չնայած ծանր մեղադրանքներին՝ մեղավոր ճանաչվելու դեպքում եթե անգամ բարձր դատարանի դատավոր չազատազրկվի, ըստ Դատախազության, կկորցնի պաշտոնը։|azatutyun.am|
Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքները. երեք անձի, այդ թվում՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել։ Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ վերջինիս մեքենայով գնացել է սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը Սիմոնյանի գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև 36-ամյա տղամարդու ներկայությամբ, որը երիտասարդի մտադրության մասին տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Համոզվելով, որ սպանել է, 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ դին տեղափոխել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։ Սիմոնյանի կինը, որպես վկա հարցաքննվելիս փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:
Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։ Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: [ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցերի]
Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։ [ՀՀ ԱԳՆ]
Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով: РИА Новости-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Նա հայտարարել է՝ տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։ |azatutyun.am|
Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը |azatutyun.am|
22:15 - 30 օգոստոսի, 2024Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1 մլրդ․ 370 մլն․ ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
21:29 - 30 օգոստոսի, 2024Քոչարյան. «Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ» |azatutyun.am|
21:14 - 30 օգոստոսի, 2024Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն |hetq.am|
20:59 - 30 օգոստոսի, 2024Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Մոնղոլիայի իշխանություններին ձերբակալել Վլադիմիր Պուտինին |tert.am|
20:05 - 30 օգոստոսի, 2024Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին
20:01 - 30 օգոստոսի, 2024Խարկովում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 40 մարդ |azatutyun.am|
19:52 - 30 օգոստոսի, 2024ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարին
19:45 - 30 օգոստոսի, 2024Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են․ ՊԵԿ
19:41 - 30 օգոստոսի, 2024Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ ՆԳՆ
19:27 - 30 օգոստոսի, 2024Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը |azatutyun.am|
22:15 - 30 օգոստոսի, 2024Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1 մլրդ․ 370 մլն․ ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
21:29 - 30 օգոստոսի, 2024Քոչարյան. «Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ» |azatutyun.am|
21:14 - 30 օգոստոսի, 2024Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն |hetq.am|
20:59 - 30 օգոստոսի, 2024Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Մոնղոլիայի իշխանություններին ձերբակալել Վլադիմիր Պուտինին |tert.am|
20:05 - 30 օգոստոսի, 2024Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին
20:01 - 30 օգոստոսի, 2024Խարկովում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 40 մարդ |azatutyun.am|
19:52 - 30 օգոստոսի, 2024ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարին
19:45 - 30 օգոստոսի, 2024Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են․ ՊԵԿ
19:41 - 30 օգոստոսի, 2024Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ ՆԳՆ
19:27 - 30 օգոստոսի, 2024