Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: [ՀՀ ԱԳՆ]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ «Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության արդի հարցերը, ինչպես նաև թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: |1lurer.am|
Ուզում եմ ուղիղ ասել, որ անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում։ Կարող եմ ասել նաև ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով (ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից) ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար: [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|
Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտարարեց Փաշինյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել իր մոտ․ «Քրեական գործի շրջանակներում հեռախոսն առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերն ու թույլտվությունն ունենալով ՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ։ Երբ այդ մարմինը քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ՝ այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործողությունների շրջանում կատարել աշխատանք և զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին»։
Այն, ինչ ես երեկ իմացել եմ, շոկի մեջ էի, անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց նրանից հետո, ինչ իմացա երեկ, ուզում էի անձամբ խեղդել նրան․ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ «Ինձ համար խնդիր է նաև այն, որ մարդը չի զղջում, հակառակը՝ ավելի ագրեսիվ, չհասկանալով... ինձ մոտ և ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաև ադեկվատության հետ կապված»,– լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ |news.am|
Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ հայտարարեց Հովիկ Աղազարյանը։ «Թե ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով, ես չգիտեմ», - նշել է պատգամավորը՝ հայտնելով, որ ինքը չէր ուզի հավատալ, որ նյութերը Փաշինյանի հրահանգով են հայտնվել նրա մոտ։ Աղազարյանը հայտնեց, որ հեռախոսը 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ, իսկ քննիչը իրեն վստահեցրել է, որ հեռախոսն ուսումնասիրվում է միայն Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի մասով։
Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում: Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա ԱԺ՝ արդեն անկախ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ-ից հայտել են՝ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ազատության»-ը ՀՀ ԱԳՆ-ից փոխանցել են, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։
Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ում ընթացող հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են: [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետով] |panorama.am|
Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ օրինակներ չբերելով, թե կոնկրետ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, և նշելով, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել կոնֆիդենցյալ տեղեկության արտահոսքերի կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի
21:55 - 04 դեկտեմբերի, 2024Սուրեն Պապիկյանը հույն պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է համագործակցության հարցերին
21:40 - 04 դեկտեմբերի, 2024ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները
21:23 - 04 դեկտեմբերի, 2024Եթովպիայում դեսպանը Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին
21:18 - 04 դեկտեմբերի, 2024Աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդները վաղը դիմում կգրեն եւ կվերադառնան աշխատանքի |news.am|
21:06 - 04 դեկտեմբերի, 2024«Նոա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ |armenpress.am|
20:58 - 04 դեկտեմբերի, 2024Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ
20:49 - 04 դեկտեմբերի, 2024ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
20:45 - 04 դեկտեմբերի, 2024Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|
20:43 - 04 դեկտեմբերի, 2024ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
20:24 - 04 դեկտեմբերի, 2024Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի
21:55 - 04 դեկտեմբերի, 2024Սուրեն Պապիկյանը հույն պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է համագործակցության հարցերին
21:40 - 04 դեկտեմբերի, 2024ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները
21:23 - 04 դեկտեմբերի, 2024Եթովպիայում դեսպանը Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին
21:18 - 04 դեկտեմբերի, 2024Աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդները վաղը դիմում կգրեն եւ կվերադառնան աշխատանքի |news.am|
21:06 - 04 դեկտեմբերի, 2024«Նոա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ |armenpress.am|
20:58 - 04 դեկտեմբերի, 2024Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ
20:49 - 04 դեկտեմբերի, 2024ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
20:45 - 04 դեկտեմբերի, 2024Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|
20:43 - 04 դեկտեմբերի, 2024ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
20:24 - 04 դեկտեմբերի, 2024