Ռումինիայի Սահմանադրական դատարանը այսօր հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, որի երկրորդ փուլը դեռ պետք է կայանար կիրակի օրը։ «Սահմանադրական դատարանը որոշել է «չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը դրա կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու համար», - ասվում է որոշման մեջ։ |azatutyun.am|
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊՆ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Լուրը ՊՆ-ն հերքում է։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․ ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ |armenpress.am|
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները։ Անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ [Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի] |armenpress.am|
Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած ահաբեկիչները երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա են: ԶԼՄ-ները հայտնում են, որ Հոմսի հազարավոր բնակիչներ գիշերը լքել են քաղաքը: Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։ |tert.am|
Բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանություններից տեղեկություն չեն տրամադրում, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը, ցավոք սրտի, կարմիր գծեր չունի: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունից պատասխան չի հնչում Ալիևի հայտարարություններին: «Վախենում է հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում դրա համար հավելյալ սուտ ստիպված լինի հորինել։ Իսկ կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից, ինչպես աստղերի հետևից են վազում: Նրան պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն»: Այդ թուղթը բացառապես կեղծ է լինելու, ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ, տակը՝ Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի։ Ահա թե ինչու չեն պատասխանում»,- ասաց Մամիջանյանը: |aysor.am|
Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը: Նշենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին։ [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը Վալետայում (Մալթա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 31-րդ նիստում: «Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը: |1lurer.am|
Անահիտ Ավանեսյանը Հայաստանը ներկայացրել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ
22:45 - 06 դեկտեմբերի, 2024Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ՀՀ-Շվեդիա համագործակցության արդյունքները
21:50 - 06 դեկտեմբերի, 2024Ռումինիայի ՍԴ-ը չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները |azatutyun.am|
21:13 - 06 դեկտեմբերի, 2024Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են |aliq.ge|
21:07 - 06 դեկտեմբերի, 2024Ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
20:56 - 06 դեկտեմբերի, 2024Հայտնի է՝ երբ է սկսվում 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:50 - 06 դեկտեմբերի, 2024Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման արարողությունը Պենտագոնում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
20:10 - 06 դեկտեմբերի, 2024Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում
19:52 - 06 դեկտեմբերի, 2024Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
19:28 - 06 դեկտեմբերի, 2024Պուտինն ու Լուկաշենկոն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|
19:09 - 06 դեկտեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը Հայաստանը ներկայացրել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ
22:45 - 06 դեկտեմբերի, 2024Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ՀՀ-Շվեդիա համագործակցության արդյունքները
21:50 - 06 դեկտեմբերի, 2024Ռումինիայի ՍԴ-ը չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները |azatutyun.am|
21:13 - 06 դեկտեմբերի, 2024Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են |aliq.ge|
21:07 - 06 դեկտեմբերի, 2024Ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
20:56 - 06 դեկտեմբերի, 2024Հայտնի է՝ երբ է սկսվում 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:50 - 06 դեկտեմբերի, 2024Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման արարողությունը Պենտագոնում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
20:10 - 06 դեկտեմբերի, 2024Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում
19:52 - 06 դեկտեմբերի, 2024Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
19:28 - 06 դեկտեմբերի, 2024Պուտինն ու Լուկաշենկոն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|
19:09 - 06 դեկտեմբերի, 2024