Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։ Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։ Ապստամբների պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող ապստամբ զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։ Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», - հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։ Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն է ասել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է Սուրբ պատարագ: |armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։ Հիշեցնենք, որ այսօր Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից 5.5 տարի անց վերաբացում է իր դռները: Նշվում է, որ տաճարի վերաբացման արարողությանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, կմասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Ռումինիայի Սահմանադրական դատարանը այսօր հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, որի երկրորդ փուլը դեռ պետք է կայանար կիրակի օրը։ «Սահմանադրական դատարանը որոշել է «չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը դրա կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու համար», - ասվում է որոշման մեջ։ |azatutyun.am|
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊՆ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Լուրը ՊՆ-ն հերքում է։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․ ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ |armenpress.am|
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները։ Անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ [Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի] |armenpress.am|
Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած ահաբեկիչները երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա են: ԶԼՄ-ները հայտնում են, որ Հոմսի հազարավոր բնակիչներ գիշերը լքել են քաղաքը: Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։ |tert.am|
Բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանություններից տեղեկություն չեն տրամադրում, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը, ցավոք սրտի, կարմիր գծեր չունի: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունից պատասխան չի հնչում Ալիևի հայտարարություններին: «Վախենում է հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում դրա համար հավելյալ սուտ ստիպված լինի հորինել։ Իսկ կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից, ինչպես աստղերի հետևից են վազում: Նրան պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն»: Այդ թուղթը բացառապես կեղծ է լինելու, ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ, տակը՝ Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի։ Ահա թե ինչու չեն պատասխանում»,- ասաց Մամիջանյանը: |aysor.am|
Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը: Նշենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:
Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ Վահան Կոստանյան
21:55 - 07 դեկտեմբերի, 2024Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ |1lurer.am|
21:09 - 07 դեկտեմբերի, 2024Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն |tert.am|
21:01 - 07 դեկտեմբերի, 2024Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է |aliq.ge|
20:31 - 07 դեկտեմբերի, 2024Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո |armenpress.am|
19:34 - 07 դեկտեմբերի, 2024Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը
19:02 - 07 դեկտեմբերի, 2024Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել |1lurer.am|
17:33 - 07 դեկտեմբերի, 2024Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում |azatutyun.am|
17:18 - 07 դեկտեմբերի, 2024Երևանի մետրոն դեկտեմբերի 8-ին կաշխատի մինչև ժամը 01:00-ն
16:33 - 07 դեկտեմբերի, 2024Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|
15:58 - 07 դեկտեմբերի, 2024Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ Վահան Կոստանյան
21:55 - 07 դեկտեմբերի, 2024Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ |1lurer.am|
21:09 - 07 դեկտեմբերի, 2024Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն |tert.am|
21:01 - 07 դեկտեմբերի, 2024Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է |aliq.ge|
20:31 - 07 դեկտեմբերի, 2024Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո |armenpress.am|
19:34 - 07 դեկտեմբերի, 2024Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը
19:02 - 07 դեկտեմբերի, 2024Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել |1lurer.am|
17:33 - 07 դեկտեմբերի, 2024Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում |azatutyun.am|
17:18 - 07 դեկտեմբերի, 2024Երևանի մետրոն դեկտեմբերի 8-ին կաշխատի մինչև ժամը 01:00-ն
16:33 - 07 դեկտեմբերի, 2024Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|
15:58 - 07 դեկտեմբերի, 2024