Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը։ «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ |azatutyun.am|
44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գլխավոր դատախազությունից, «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի (2003 թ․) 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեր տեղեկություններով Կարեն Առստամյանի մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։
Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել. ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը պարբերաբար շփվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային կարգավորման թեմայով, «բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ ինչպես ասում են, դեմ առ դեմ»․ «Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել։ Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»: Օվերչուկի խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»:|tert.am|
Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ հակառակ դեպքում, կտուժեն Եվրասիական տնտեսական միության արտադրողները։ Նա նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։ «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է։ Հայկական կողմը հստակ գիտի, որ հետևանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։ Նա նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում ուրբաթ կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: [ՀՀ կառավարություն]
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԽ]
Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: [ՀՀ ԱԳՆ]
Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը՝ ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ՝ նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։ Որոշումը բողոքարկվելու է: |armenpress.am|
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ [ՆԳՆ ՓԾ]
Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը կշարունակվի. պահանջն է՝ գինը թողնել 100 դրամ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր էջում հրապարակած տեսանյութում նշում է, որ քաղաքապետարանի այս որոշումը նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։ «Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ» ,-հայտարարել է Հայկ Մարությանը։
Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, որոնք աննախադեպ գնով են, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը․ Տիգրան Ավինյան |tert.am|
22:54 - 29 հունվարի, 20252024 թ․ Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ
21:44 - 29 հունվարի, 2025ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ
21:10 - 29 հունվարի, 2025Անահիտ Մանասյանը այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր
21:08 - 29 հունվարի, 2025Մխիթար Հայրապետյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու հնարավորությունը
20:26 - 29 հունվարի, 2025Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում |armenpress.am|
20:07 - 29 հունվարի, 2025ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ
20:04 - 29 հունվարի, 2025ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը |azatutyun.am|
19:30 - 29 հունվարի, 2025Էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը․ Թուրքիայի ԱԳ նախարար |factor.am|
19:21 - 29 հունվարի, 2025ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին
18:34 - 29 հունվարի, 2025Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, որոնք աննախադեպ գնով են, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը․ Տիգրան Ավինյան |tert.am|
22:54 - 29 հունվարի, 20252024 թ․ Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ
21:44 - 29 հունվարի, 2025ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ
21:10 - 29 հունվարի, 2025Անահիտ Մանասյանը այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր
21:08 - 29 հունվարի, 2025Մխիթար Հայրապետյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու հնարավորությունը
20:26 - 29 հունվարի, 2025Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում |armenpress.am|
20:07 - 29 հունվարի, 2025ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ
20:04 - 29 հունվարի, 2025ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը |azatutyun.am|
19:30 - 29 հունվարի, 2025Էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը․ Թուրքիայի ԱԳ նախարար |factor.am|
19:21 - 29 հունվարի, 2025ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին
18:34 - 29 հունվարի, 2025