Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ Ռուբեն վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։ Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է մարտի 4-ին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշեց նա: |azatutyun.am|
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
Ադրբեջանը Պակիստանից առաջիկայում կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։ Ինչպես հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ դիտարկվում է նաև ապագայում դրանց հնարավոր համատեղ արտադրությունը: Հիշեցնենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 25-ին Իլհամ Ալիևին ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։ Դրանք մշակվել էին Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում։ |factor.am|
Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Թեհրանում Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ է։ Այս մասին հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ «Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։ |armenpress.am|
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին: [ՀՀ ԱԺ]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, հարց ուղղեց քաղբանտարկյալների մասին՝ թվելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ընտրված քաղաքապետներ Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի, Բալասանյանների և այլ դեպքերի մասին: Գալյանն ասաց. «Իհարկե, առաջին հայացքից Դուք խոսում եք ճշմարտությունների մասին, բայց ձեր կողմից ճշմարտությանը հակադրվում է օրենքի գերակայություն ասված ճշմարտությունը: Պետք է հասկանալ, որ Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ»: Ճիշտ չէ, թե հետապնդում է իրականացվում միայն նախկին պաշտոնյաների հանդեպ, դա այդպես չէ, քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների, փոխնախարարների նկատմամբ»: |tert.am|
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ [ՆԳՆ ոստիկանություն]
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, որոնք շտապել են կանչի՝ անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները
22:26 - 25 փետրվարի, 2025Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատարանում |arm.sputniknews.ru|
22:12 - 25 փետրվարի, 2025ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ
20:57 - 25 փետրվարի, 2025Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ
20:54 - 25 փետրվարի, 2025Լավրովը հանդիպել է Իրանի նախագահի հետ |armenpress.am|
20:39 - 25 փետրվարի, 2025Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի և Արագածոտնի մարզերում դիտվում է քամու ուժգնացում՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք
20:31 - 25 փետրվարի, 2025«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
20:06 - 25 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ
20:01 - 25 փետրվարի, 2025Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը |factor.am|
19:16 - 25 փետրվարի, 2025Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը․ Արարատ Միրզոյանի
18:57 - 25 փետրվարի, 2025Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները
22:26 - 25 փետրվարի, 2025Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատարանում |arm.sputniknews.ru|
22:12 - 25 փետրվարի, 2025ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ
20:57 - 25 փետրվարի, 2025Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ
20:54 - 25 փետրվարի, 2025Լավրովը հանդիպել է Իրանի նախագահի հետ |armenpress.am|
20:39 - 25 փետրվարի, 2025Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի և Արագածոտնի մարզերում դիտվում է քամու ուժգնացում՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք
20:31 - 25 փետրվարի, 2025«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
20:06 - 25 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ
20:01 - 25 փետրվարի, 2025Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը |factor.am|
19:16 - 25 փետրվարի, 2025Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը․ Արարատ Միրզոյանի
18:57 - 25 փետրվարի, 2025