44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին դեպի Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։ Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմանը զրուցել են։ «Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել մեզ, ինչպես մյուս գործընկերները: Իհարկե, մենք չպետք է կորցնենք Եվրոպայի և ԱՄՆ-ի այս միասնությունը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ |armenpress.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։ Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։ [ՀՀ ԱԳՆ]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:,Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի: [ՀՀ կառավարություն]
Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցությունների: Վաշինգտոնի ժամանակով կեսօրից հետո նախատեսվում է նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ |factor.am|
Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ․ ԿԳՄՍ-ն շրջաբերականով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: «Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: «Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- նշվում է շրջաբերականում:
Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին։ Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը, հայտնել են ՆԳՆ-ից։ «Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով»։ |civilnet.am|
«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են մեկնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։ |1lurer.am|
ԲԴԽ-ն դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ հայտարարեց խիստ նկատողություն՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը, պարտավորություն ունենալով կատարել դատավորի վարքագծի կանոնները, այն չի կատարել, դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։ |news.am|
Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։ ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Մարսելի Ամբրուազա Պարե 3 հասցեում։ Այս շրջանում են տեղակայված նաև Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի հյուպատոսությունները: |factor.am|
«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը
23:00 - 24 փետրվարի, 2025Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա, թեև մայիսի 9-ը վաղ է նման այցի համար |tert.am|
22:51 - 24 փետրվարի, 2025Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի հանդիպմանը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|
22:06 - 24 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին
21:14 - 24 փետրվարի, 2025ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի առնչությամբ բանաձև է ընդունել |azatutyun.am|
21:08 - 24 փետրվարի, 2025Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում |1lurer.am|
20:13 - 24 փետրվարի, 2025Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին |factor.am|
20:10 - 24 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:25 - 24 փետրվարի, 2025Վարչապետն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությանը
19:22 - 24 փետրվարի, 2025ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն
19:14 - 24 փետրվարի, 2025«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը
23:00 - 24 փետրվարի, 2025Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա, թեև մայիսի 9-ը վաղ է նման այցի համար |tert.am|
22:51 - 24 փետրվարի, 2025Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի հանդիպմանը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|
22:06 - 24 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին
21:14 - 24 փետրվարի, 2025ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի առնչությամբ բանաձև է ընդունել |azatutyun.am|
21:08 - 24 փետրվարի, 2025Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում |1lurer.am|
20:13 - 24 փետրվարի, 2025Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին |factor.am|
20:10 - 24 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:25 - 24 փետրվարի, 2025Վարչապետն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությանը
19:22 - 24 փետրվարի, 2025ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն
19:14 - 24 փետրվարի, 2025