Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի, էսկալացիայի պատճառ ու նախադրյալ գոյություն չունի։Տարածաշրջանային բոլոր հարցերը, որոնք գոյություն ունեն, ունեն լուծման առաջարկներ։ Այդ լուծումների մի մասը հրապարակային է արվել, մյուս մասը՝ դիվանագիտական, աշխատանքային մակարդակով։ Միանշանակ է, տարածաշրջանում էսկալացիայի ոչ մի հիմք չկա։ [Նիկոլ Փաշինյան]
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը դեռ մնում են, այսօր խորհրդարանում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխանան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին», - այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը: |azatutyun.am|
Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջարեդ Գենսերը Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է: |arm.sputniknews.ru|
Այսօր կայացել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը. գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր: Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: [ՀՀ ԱԽ]
«Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք»։ Այս մասին այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարել է կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծել է, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: ՀՅԴ-ն հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով: Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը: Հարցին, թե ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական է պատասխանել. «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»: |azatutyun.am|
Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու ԱՄՆ դիվանագետները՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը խոչընդոտող հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էր-Ռիյադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ |azatutyun.am|
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Ամատունին։ Հարցին, թե ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում տեղյա՞կ են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին՝ հաշվի առնելով, որ նա արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, Ամատունին պատասխանել է, որ նման հարցերը կոնֆիդենցիալ երկխոսության մաս են և քննարկվում են պահվող անձանց ներկայացուցիչների հետ։
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին առնչվող քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Ըստ այս գործի՝ Վերանյանը զինվորներին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած երկնքում հակառակորդի՝ ԱԹՍ-ի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Սանամյանը, սակայն, այս դեպքի ականատես չէ, հանրային մեղադրողը միջնորդել է նրան հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում ԱԹՍ-ի հետ առնչվելու հաջող փորձ է ունեցել՝ 1 կրակոցով 300 մ բարձրության վրա թռչող ԱԹՍ է խոցել։
Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ Ռուբեն վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։ Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է մարտի 4-ին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշեց նա: |azatutyun.am|
ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքում անվտանգության երաշխիքները դեռ համաձայնեցված չեն. Զելենսկի |factor.am|
22:08 - 26 փետրվարի, 2025Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան
21:45 - 26 փետրվարի, 2025Խաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետ |azatutyun.am|
20:52 - 26 փետրվարի, 2025Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ
20:15 - 26 փետրվարի, 2025Բաքվում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է |arm.sputniknews.ru|
20:05 - 26 փետրվարի, 2025Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար
19:51 - 26 փետրվարի, 2025Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա
19:41 - 26 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերի
18:57 - 26 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
18:48 - 26 փետրվարի, 2025Բերդ համայնքի չրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
18:38 - 26 փետրվարի, 2025ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքում անվտանգության երաշխիքները դեռ համաձայնեցված չեն. Զելենսկի |factor.am|
22:08 - 26 փետրվարի, 2025Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան
21:45 - 26 փետրվարի, 2025Խաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետ |azatutyun.am|
20:52 - 26 փետրվարի, 2025Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ
20:15 - 26 փետրվարի, 2025Բաքվում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է |arm.sputniknews.ru|
20:05 - 26 փետրվարի, 2025Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար
19:51 - 26 փետրվարի, 2025Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա
19:41 - 26 փետրվարի, 2025Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերի
18:57 - 26 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
18:48 - 26 փետրվարի, 2025Բերդ համայնքի չրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
18:38 - 26 փետրվարի, 2025