Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը․ ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը»:
Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը․ այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին։ «Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
ԲԸՏՄ-ում հարցուցված վարչական վարույթի շրջանակում Բուսաբանական այգու հարավարևելյան հատվածում արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի, 35-74 սմ տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում, ինչի արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16 570 000 ՀՀ դրամ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]
Էր-Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների՝ այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ։ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես հնարավոր չի եղել անել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունն ու Կրեմլը պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր:
2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ Հադրութ նահանջելիս փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է քննել այս հարցը։
Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|
Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան
22:57 - 25 մարտի, 2025ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
21:46 - 25 մարտի, 2025Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ |1lurer.am|
21:32 - 25 մարտի, 2025ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ խոսնակներն ընդգծել են մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը
20:49 - 25 մարտի, 2025ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը
20:17 - 25 մարտի, 2025Վարդան Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննության պահանջով ցույց Երևանում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց |azatutyun.am|
19:38 - 25 մարտի, 2025Սպիտակ տունը բացահայտել է Էր Ռիադում Ուկրաինայի հետ բանակցությունների մանրամասները |armenpress.am|
19:35 - 25 մարտի, 2025ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը հարցազրույցներում րքարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել․ «Ականատես» դիտորդական առաքելություն
19:27 - 25 մարտի, 2025Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
18:53 - 25 մարտի, 2025Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ. Միրզոյան
18:48 - 25 մարտի, 2025Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան
22:57 - 25 մարտի, 2025ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
21:46 - 25 մարտի, 2025Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ |1lurer.am|
21:32 - 25 մարտի, 2025ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ խոսնակներն ընդգծել են մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը
20:49 - 25 մարտի, 2025ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը
20:17 - 25 մարտի, 2025Վարդան Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննության պահանջով ցույց Երևանում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց |azatutyun.am|
19:38 - 25 մարտի, 2025Սպիտակ տունը բացահայտել է Էր Ռիադում Ուկրաինայի հետ բանակցությունների մանրամասները |armenpress.am|
19:35 - 25 մարտի, 2025ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը հարցազրույցներում րքարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել․ «Ականատես» դիտորդական առաքելություն
19:27 - 25 մարտի, 2025Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
18:53 - 25 մարտի, 2025Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ. Միրզոյան
18:48 - 25 մարտի, 2025