Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ հայտնել է, որ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», - «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում», - նշել է Մարտա Կոսը։ |azatutyun.am|
ԵԱՏՄ-ն միջազգային իրավական գործիքներ ունի իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: Արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է՝ Երևանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, այլ հակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրման զարգացման հարցում: |azatutyun.am|
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական դրույթները. Լիարժեք սեփականության և վերահսկողության իրավունքը մնում է Ուկրաինային․ ուկրաինական պետությունն է որոշում, թե որտեղ և ինչ արդյունահանել։ Հավասար գործընկերություն․ Հիմնադրամը ստեղծվում է 50/50 հարաբերակցությամբ․ Կիևն այս Հիմնադրամը կառավարելու է ԱՄՆ-ի հետ համատեղ։ Ոչ մի պարտք․ համաձայնագրում որևէ հիշատակում չկա Ուկրաինայի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ունեցած որևէ պարտքային պարտավորությունների մասին։ |factor.am|
Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Պետության պարտավորությունն է նպաստել արժանապատիվ, հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր կարողություններն ու ներուժն իրացնելու հնարավորություն։ [ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը]
Ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ […] Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը ՀՀ-ն առաջնորդում են այս տրամաբանությամբ՝ հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն»։ [Նիկոլ Փաշինյան]
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Երեկ տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն են այցելել Սյունիքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր, գիշերել են Խնածախում: Էկոնոմիկայի նախարարի տարածած տեսանյութում բառ չկա կրակոցների մասին, բնակիչների հետ խոսել են ջրից, ճանապարհից, գյուղատնտեսությունից: «Ազատություն» լրատվամիջոցը Էկոնոմիկայի նախարարությունից հավելյալ ճշտել է՝ Խնածախում գիշերած նախարարը լսե՞լ է կրակոցի ձայներ: «Հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է նախարարության լիազորություններից։ Դիմեք Պաշտպանության նախարարություն», - պատասխանել են գերատեսչությունից։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասաց՝ գյուղում անցած գիշեր դարձյալ կրակոցներ լսվել են, բայց սովորականից քիչ և ժամն է փոխել, իսկ թե արդյոք լուծում առաջարկե՞լ են որպես իշխանության ներկայացուցիչներ, վարչական ղեկավարը պատասխանել է. - «Մեզ ոչ մի բան չեն ասել»: |azatutyun.am|
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) հեռացված Վահե Մխիթարյանն ու 7 այլ աշխատակիցներ դատական հայց են ներկայացնել Կոմբինատի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը: Այս տարեսկզբին ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի՝ Կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ իրականացրին՝ դժգոհելով սոցիալական անհավասար պայմաններից։ Թեեւ օրեր անց Կոմբինատը հայտարարեց, որ կբարձրացնի աշխատավարձերը, այնուհանդերձ, գործադուլը նաեւ բացասական հետեւանքներ ունեցավ․ 8 անձ, այդ թվում՝ Մխիթարյանը, հեռացվեց աշխատանքից։ Աշխատավորների օրվա առթիվ առաջարկում ենք կարդալ՝ արդյո՞ք իրավաչափ են գործադուլին հաջորդող ազատումները, գործադուլ անվանումը ստացած բոլոր ակցիանե՞րն են համարվում իսկապես գործադուլ, առհասարակ, գործադուլի իրականացման ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված Հայաստանում եւ աշխարհում, եւ ի՞նչ խնդիրներ կան։
Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
18:14 - 01 մայիսի, 2025Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե |hetq.am|
17:31 - 01 մայիսի, 2025Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ |armenpress.am|
17:18 - 01 մայիսի, 2025Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:00 - 01 մայիսի, 2025Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ
15:48 - 01 մայիսի, 2025Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս |azatutyun.am|
15:15 - 01 մայիսի, 2025Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|
14:40 - 01 մայիսի, 2025Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը |azatutyun.am|
14:15 - 01 մայիսի, 2025Հանրապետության տարածքում մայիսի 1-4-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:08 - 01 մայիսի, 2025Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |azatutyun.am|
13:57 - 01 մայիսի, 2025Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
18:14 - 01 մայիսի, 2025Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե |hetq.am|
17:31 - 01 մայիսի, 2025Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ |armenpress.am|
17:18 - 01 մայիսի, 2025Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:00 - 01 մայիսի, 2025Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ
15:48 - 01 մայիսի, 2025Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս |azatutyun.am|
15:15 - 01 մայիսի, 2025Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|
14:40 - 01 մայիսի, 2025Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը |azatutyun.am|
14:15 - 01 մայիսի, 2025Հանրապետության տարածքում մայիսի 1-4-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:08 - 01 մայիսի, 2025Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |azatutyun.am|
13:57 - 01 մայիսի, 2025