Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվամիջոցը այս մասին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։ |armenpress.am|
Մայիսի 6-ից Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով: [Երևանի քաղաքապետարան]
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ 2025 թ. փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից: «Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Կիբեռհոգեբանական վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է հարձակման հնարավոր պատճառը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցումը և Ադրբեջանում Россия Сегодня (Sputnik) ներկայացուցչության լուծարման քննարկումը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը։ |1lurer.am|
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դաշնային մակարդակում ճանաչվել է աջ ծայրահեղական քաղաքական ուժ։ Որոշումը կայացրել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը։ Գերատեսչությունը իր դիրքորոշումն հիմնավորել է այն հանգամանքով, որ կուսակցությունը «ձեւավորում է ծայրահեղական բնույթ, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ |armenpress.am|
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ինֆոքոմի» հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` նշված աշխատակիցը։ Մեր տեղեկություններով՝ նա կաշառքը ստացել է վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար:
Ավտոմեքենա է ընկել Դեբեդ գետը, փրկարարները որոնում են մեքենայում եղած երկրորդ քաղաքացուն։ Քաղաքացիներից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով: [ՀՀ ՆԳՆ]
«Լրագրողներ առանց սահմանների»-ի՝ Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր: Կազմակերպությունը փաստում է նաև, որ չնայած բազմակարծիք միջավայրին՝ հայաստանյան մեդիան շարունակում է մնալ բևեռացված։ Նշվում է, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։ Մամուլի ազատության վիճակը երկրում գնահատվել է բավարար, Հայաստանը հարևան բոլոր երկրներից առաջ է, Հայաստանին հաջորդում է Մոլդովան, որն այս տարի վատթարացրել է դիրքերը: Տարիներ շարունակ աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում այս տարի Էստոնիան է: |azatutyun.am|
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ ՔԿ-ից հայտնել են, որ գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բոլոր 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Ավելի վաղ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ։ |armenpress.am|
«Հայաստան» խմբակցությունը կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։ «Ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը: Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։ Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ», - նշված է խմբակցության հայտարարության մեջ։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է |armenpress.am|
22:09 - 02 մայիսի, 2025Արտերկրից Երևան ժամանող 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել
22:05 - 02 մայիսի, 2025Մայիսի 6-ից երթեւեկության փոփոխություն Նոր Նորքում
19:50 - 02 մայիսի, 2025Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը
18:59 - 02 մայիսի, 2025Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար |1lurer.am|
18:52 - 02 մայիսի, 2025«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական |armenpress.am|
18:34 - 02 մայիսի, 2025Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը
18:30 - 02 մայիսի, 2025Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ
18:27 - 02 մայիսի, 2025Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է Թրամփին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով |azatutyun.am|
18:19 - 02 մայիսի, 2025«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ. Ռուբեն Մելիքյան
18:10 - 02 մայիսի, 2025ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է |armenpress.am|
22:09 - 02 մայիսի, 2025Արտերկրից Երևան ժամանող 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել
22:05 - 02 մայիսի, 2025Մայիսի 6-ից երթեւեկության փոփոխություն Նոր Նորքում
19:50 - 02 մայիսի, 2025Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը
18:59 - 02 մայիսի, 2025Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար |1lurer.am|
18:52 - 02 մայիսի, 2025«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական |armenpress.am|
18:34 - 02 մայիսի, 2025Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը
18:30 - 02 մայիսի, 2025Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ
18:27 - 02 մայիսի, 2025Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է Թրամփին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով |azatutyun.am|
18:19 - 02 մայիսի, 2025«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ. Ռուբեն Մելիքյան
18:10 - 02 մայիսի, 2025