ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ հայտնում են լրատվամիջոցները: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար: Դրանց թվում է եղել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF): |1lurer.am|
ՀՀ կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել։ Նախագահի աշխատակազմը հրաժարվել է հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։ |azatutyun.am|
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա մեկ զոհ: Հաղորդվում է ութ վիրավորի մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է: «Այս պահին հարձակման կամ կանխամտածված արարքի նշաններ չկան», - հայտնել են ոստիկանությունից: |azatutyun.am|
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվամիջոցը այս մասին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։ |armenpress.am|
Մայիսի 6-ից Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով: [Երևանի քաղաքապետարան]
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ 2025 թ. փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից: «Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Կիբեռհոգեբանական վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է հարձակման հնարավոր պատճառը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցումը և Ադրբեջանում Россия Сегодня (Sputnik) ներկայացուցչության լուծարման քննարկումը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը։ |1lurer.am|
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դաշնային մակարդակում ճանաչվել է աջ ծայրահեղական քաղաքական ուժ։ Որոշումը կայացրել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը։ Գերատեսչությունը իր դիրքորոշումն հիմնավորել է այն հանգամանքով, որ կուսակցությունը «ձեւավորում է ծայրահեղական բնույթ, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ |armenpress.am|
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ինֆոքոմի» հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` նշված աշխատակիցը։ Մեր տեղեկություններով՝ նա կաշառքը ստացել է վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար:
Ավտոմեքենա է ընկել Դեբեդ գետը, փրկարարները որոնում են մեքենայում եղած երկրորդ քաղաքացուն։ Քաղաքացիներից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով: [ՀՀ ՆԳՆ]
Կիևը մերժում է եռօրյա հրադադարի առաջարկը |azatutyun.am|
19:21 - 03 մայիսի, 2025Սերբիայի նախագահը վաղաժամ ընդհատել է այցն ԱՄՆ. նրան հոսպիտալացրել են |factor.am|
19:06 - 03 մայիսի, 2025Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով |civilnet.am|
18:40 - 03 մայիսի, 2025Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ |tert.am|
18:21 - 03 մայիսի, 2025Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան |1lurer.am|
18:16 - 03 մայիսի, 2025Եմենի վարչապետը հրաժարական է տվել |armenpress.am|
18:04 - 03 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին
16:47 - 03 մայիսի, 2025ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը |armenpress.am|
15:52 - 03 մայիսի, 2025Արտակարգ դրություն Նովոռոսիյսկում |azatutyun.am|
15:23 - 03 մայիսի, 2025Հանրապետության տարածքում մայիսի 3-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:01 - 03 մայիսի, 2025Կիևը մերժում է եռօրյա հրադադարի առաջարկը |azatutyun.am|

15:01 - 03 մայիսի, 2025