Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 28 անշարժ գույք, 3 շարժական գույք, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս, 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար, 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք, շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:

Մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ, կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։  Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար [...]»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման։ Նա կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս (անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին)։ Sputnik Արմենիային դատախազությունից հայտնել են, վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարան։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

 Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»։ «Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն:  |1lurer.am|

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելիին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։ [ՀՀ ԱԳՆ]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։  Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ [ՀՀ ԱԳՆ]

 Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանից թանկարժեք մետաղների և քարերի արտահանումը կազմել է 532 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,3 մլրդ դոլարի համեմատ: Անկումը կազմել է 83,9%: Նման միտում է նկատվել նաև ներմուծման ցուցանիշներում: Նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել է Հայաստանի առևտուրն իր հիմնական գործընկերների հետ: Դրանք այն երկրներն են, որոնք մասն էին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայի: Ռուսաստանից Հայաստան ընդհանուր ներկրումը 2025-ի հունվար-մարտին կազմել է 918 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 75% անկում: Փորձագետները և նույնիսկ պաշտոնական շրջանակները հաստատում էին, որ այս ապրանքախմբի ներմուծման և արտահանման անսովոր աճը պայմանավորված էր Ռուսաստանից ներկրված ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայով, որի շրջանակներում այս ապրանքները Հայաստանի տարածքով հասնում էին ԱՄԷ և Չինաստան:

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ [ՀՀ ՊՆ]

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Այսօր 14:50
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

Այսօր 14:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Այսօր 14:20
Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Այսօր 13:58
Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում
 |azatutyun.am|

Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում |azatutyun.am|

Այսօր 13:55
Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

Այսօր 13:53
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Թուրքիայի ընկերությունները նույնպես կներառվեն սահմանափակումների ցանկում |factor.am|

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Թուրքիայի ընկերությունները նույնպես կներառվեն սահմանափակումների ցանկում |factor.am|

Այսօր 13:27
Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ

Այսօր 12:49
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Այսօր 12:40
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը

Այսօր 12:39

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Ջերմասիճանը՝ -1, ձյան հավանականությունը՝ մեծ։ Ստեփանավանում դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումն այսպիսին է։ Դեպի Ստեփանավան տանող ճանապարհը տեղ-տեղ ձյունապատ է։ Քաղաքում, չնայած կանխատեսումներին, ձյուն չկա, ցուրտն էլ տանելի է։ Սոցիոլոգոների մոտ տասը հոգանոց խումբը, ինչպես և պայմանավորվել էր նախապես, առավոտյան հավաքվում է Ստեփանավանի հայտնի «ֆոտոյի» մոտ ու քայլում դեպի հրապարակ։   Դասական քաղաքային հրապարակ է․ անջուր շատրվան, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ շենքեր և տոնածառ, որն, ի տարբերություն նախորդների, այստեղ ժամանակավոր է։ Հրապարակից աջ՝ դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին է նայում Ստեփան Շահումյանի արձանը։ Այս գործչի անունն է կրում քաղաքը։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտնականները տարածական և տարածքային հետազոտություններով զբաղվում են դեռ 2011-ից։ Այս տարիների ընթացքում ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, ի թիվս այլ հետազոտությունների, ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները։ Հաշվի առնելով այս փորձը՝ ֆակուլտետի գիտնականները որոշեցին նոր լաբորատորիա հիմնել, որը կզբաղվի հենց տարածքների հետազոտություններով՝ շեշտադրելով տնտեսական կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու տարածքների զարգացմանը վերաբերող այլ կարևոր հարցեր։ Այսպիսով, 2024-ին Բարձրագույն կրթության և գիտութան կոմիտեի՝ Հայաստանում հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ստեղծվեց Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիան, որը Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգի և նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցի հետ համագործակցությամբ սկսեց իր հետազոտական առաջին ծրագիրը՝ հայկական հետարդյունաբերական քաղաքների մասին։  Գիտնականները քայլում են դեպի առևտրի կենտրոնի շենք Ստեփանավանի կենտրոնական հրապարակից խումբը թեքվում է աջ։ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, որ ծնունդով Ստեփանավանից է, ծանոթացնում է տեղանքին։ Խումբը հասնում է Ստեփան Շահումյանի արձանին։ Արձանից քիչ այն կողմ առևտրի հին կենտրոնն է, որ գործել է խորհրդային շրջանում, իսկ հիմա ամայի տեսքի ունի։ Առևտրի կենտրոնի շենքի դիմաց դեղին ավտոբուսներ են։    Սոցիոլոգիա՝ ինտուիտիվ - Մաթֆակ։  - Ֆիզֆակ։  - Մաթֆակ։ - Ֆիզֆակ։  - Սոցիոլոգիա․․․ Հարություն Վերմիշյանը սովորում էր ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում։ Ուսումնական վերջին տարվա ավարտին դպրոցի տնօրենը եկավ նրանց 30 հոգանոց դասարան՝ տեղեկանալու, թե աշակերտներից ով որ ֆակուլտետ է դիմելու։ Հարությունի սիրելի առարկան մաթեմատիկան էր, և տնօրենը նրանից ակնկալում էր լսել առնվազն «մաթֆակ»։ Վերջինիս հարցական հայացքի ներքո, սակայն, Հարություն Վերմիշյանը կրկնեց․ - Անկեղծ եմ ասում․ սոցիոլո՛գիա։  Հարություն Վերմիշյանը Մաթեմատիկայի մեջ Հարությունը կիրառականություն էր փնտրում, բայց թե ինչու ընտրեց հենց սոցիոլոգիան, կամ, ինչպես 90-ականներին էին ասում, ընկերաբանությունը, այդքան էլ պարզ չէ։ «Չգիտեի՝ դա ինչ է, ինձ ինչ է սպասվում։ Բայց հաստատ գիտեի, որ դա՛ եմ ուզում, որովհետև ինտուիտիվ պատկերացնում էի»,- հիշում է նա։  Դե իսկ ժամանակը ցույց տվեց, որ ինտուիցիան չէր խաբում։  Բակալավրում սովորելու տարիները Հարությունին ոչ մի կերպ չէին հուշում, որ ինքն ակադեմիական ուղի կընտրի։ Համալսարան ընդունվելու սկզբնական ոգևորությունը մի պահ կորավ ու վերադարձավ 4-րդ կուրսի վերջում միայն։ Իսկ մագիստրատուրայում արդեն գործերն այնքան լավ էին, որ ֆակուլտետը նրան երաշխավորեց ասպիրանտուրայում սովորելու։  Բակալավրի սկզբնական տարիներին բաց թողածը լրացնել էր պետք, և ասպիրանտական տարիներն անցան գրադարանում։ Մի տարի միայն Հարությունը ծախսեց կարդալու համար բնօրինակներ, որոնց մասին բակալավրում դասագրքերով էին անցնում։ Մինչև հիմա հիշում է, թե ինչպես մի օր գրադարանում լուրջ դեմքով խնդրեց Կարլ Մարքսի «Կապիտալը», ու գրադարանի աշխատակիցը թերահավատորեն ծանր հատորները դրեց սեղանին․․․  Հարությունի ասպիրանտական թեզը վերաբերում էր հայ սոցիոլոգիայի պատմությանը, տեսությանն ու մեթոդաբանությանը։ Իսկ այդ թեման այնքան քիչ էր ուսումնասիրված, որ պետք էր գրադարանում շարունակ գրականություն փնտրել ու տեղեկություններ հավաքել։ Սոցիոլոգը հիշում է, թե ինչպես մի օր Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի տարեց աշխատակիցներից մեկը մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է, ինչ է անում։  «Ասացի, որ դիսերտացիա եմ  գրում։ Նայեց [տեքստին], ասաց՝ այստե՞ղ ես հասել, տո՛ւր․․․ Վերջակետ դրեց, ասաց՝ տար հանձնի՛ր։ Ինչքան գրես, դեռ կգրվի․․․ Պաշտպանի՛ր, հետո շարունակիր գրելը»,- պատմում է Հարությունը։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի արևկող սենյակի գրապահարանից գիտնականը մի գիրք է հանում, դնում սեղանին։ Ասում է՝ իր դիսերտացիայի «կողմնակի հետևանքն է»։ Թեման նա այնքան խորությամբ էր ուսումնասիրել, որ դիսերտացիան ի վերջո Հայ սոցիոլոգիայի պատմության ձեռնարկ դարձավ, ինքն էլ մնաց ակադեմիայում։    Սոցիոլոգիան՝ իր ծանրագույն բարդությամբ Ստեփանավանի հին շուկայից խումբը քայլում է դեպի կամուրջ, որի ներքևում հոսում է հանքարդյունաբերությունից աղտոտված Ձորագետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Արամ Վարտիկյանը հանում է թուղթն ու մատիտը և գծում՝ փորձելով քաղաքի «տարածությունների հիերարխիան հասկանալ»։ Ձորագետը Խումբն առաջ է գնում, իսկ նա շարունակ հետ է մնում․ մերընդմերթ կանգնում է, զննում շուրջը, ինչ-որ բաներ թղթին հանձնում, գործընկերներին խնդրում լուսանկարներ անել այս կամ այն անկյունից։ Հարությունը շրջվում է, նայում իրենցից հետ մնացածներին․ - Անջատողականնե՜ր։ Արամ Վարտիկյանը գծում է տարածությունը Արամ Վարտիկյանը սոցիոլոգիա եկավ պատահաբար, իսկ գիտություն՝ ոչ մի դեպքում պատահաբար, ինչպես ինքն է ասում։ Նա մեծացել է գիտնականների ընտանիքում․ հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ կենսաբան։ Պայմանավորված մոր մասնագիտությամբ՝ Արամի համար սպիտակուցների անունները ֆետիշներ դարձան․ նա սիրում էր կանգնել ու բարձր բղավել մայրիկի սինթեզած սպիտակուցների երկար անունները։ Մեծ գրադարան՝ կազմված մոտ 2000 անուն գրքից, խորհրդային ինտելիգենցիայի մասնակցությամբ զրույցներ․ այսպիսի մանկությունը պիտի նրան տրամաբանորեն տաներ դեպի գիտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիկա։ «Երբ մտա ֆիզֆակ, սիրահարվեցի․ պատերին էի ձեռք տալիս, հոտն էի շնչում։ Մինչև հիմա 4-րդ հարկում զգացվում է ֆիզիկայի յուրահատուկ հոտը»,- հիշում է Արամ Վարտիկյանը։ Արամ Վարտիկյանը Ստեփանավանի այգում Սակայն ֆակուլտետն այնքան էլ չէր համապատասխանում այն «բյուրեղյա իրականությանը», որն Արամը պատկերացնում էր։ Այն ամենը, ինչ նա տեսավ, գնահատականների մրցավազք էր լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար։ Գերազանց գնահատականների շարքում մի 4-ը կամ 3-ը կարող էր ճակատագրական լինել․ հաղթում էին նրանք, ովքեր միայն 5-եր ունեին։ «Իսկ ես ռոմանտիկ էի, պոետիկ էի, ես երկար պիտի թերթեի, մինչև հրապուրվեի, մինչև ոգևորվեի, մինչև գտնեի զրուցակից»,- պատմում է նա։ Արամի ուսանողական տարիներին համացանցը նորություն էր, և այնտեղ նա պատահաբար մի գիրք գտավ մթնոլորտի ֆիզիկայի մասին։ Մթնոլորտի ֆիզիկան դարձավ նրա նոր տարերքը։ «Մեկն ականջիս փչփչաց, որ դրանով զբաղվում են աշխարհագրության ֆակուլտետում։ Իմ միավորները ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի համար չհերիքեցին, բայց հերիքեցին աշխարհագրության ֆակուլտետի համար»,- հիշում է նա։  Աշխարհագրության ֆակուլտետը, սակայն, կրկին այն չէր, ինչ նա փնտրում էր․ ֆիզիկայի խնդիրներն այնտեղ առաջնահերթություն չէին։  Այդ ընթացքում Արամը հասցրել էր ծանոթանալ սոցիոլոգիայի ֆակուլտետին, չնայած որ ուսումն այնտեղ շարունակելու մտքեր չուներ։ Ասպիրանտուրա դիմելիս մտածում էր՝ մնալ աշխարհագրության ֆակուլտետո՞ւմ, թե՞ վերադառնալ ֆիզիկային։ Նրան մտափոխեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել սոցիոլոգիան, որտեղ «կային ավելի լայն հեռանկարներ»։  «Հայերեն ասած՝ ափալ-թափալ փորձեցի, զիջմամբ փորձեցի և վերցվեցի այստեղ․․․ Շատ քրտինք տարավ․ ես ուղնուծուծով բնագետ էի, սա շատ ծանր էր, սա շատ բարդ էր, սա շատ խորթ էր, սա շատ վիրավորական էր․․․ Բայց փրկությունն այն էր, որ պարզվեց՝ ես սիրում եմ ոչ թե խորթը, ոչ թե վիրավորականը, այլ ես սիրում եմ ամենածանրն ու ամենաբարդը։ Եվ ահա տարիներ անց (ոչ թե այն օրերին, որոնց մասին պատմում եմ) սոցիոլոգիան իմ առջև բացվեց իր մեծագույն բարդությամբ։ Ո՛չ մի ֆիզիկա, ո՛չ մի աշխարհագրություն նրա հետ չի համեմատվի իր ծանրագույն բարդությամբ։ Եվ ահա, այդ ծանրագույն բարդությունը դարձավ ամենագրավիչը»,- պատմում է գիտնականը։  Այդպես, նա դարձավ, ինչպես գործընկերներն են կատակում, այստեղի ամենածանր մտածողը․․․   Քաղաքները՝ ինդուստրիալությունից հետո Ձորի վերևի հատվածում՝ կամրջից քիչ հեռու, կիսաքանդ ու ժանգոտված ցուցանակով շենք է՝ դիմացը քարերի կույտեր։ Այն ժամանակին ռեստորան է եղել։ Մինչ Արամը կանգ է առնում նկարելու «մահացած ռեստորանը», խումբն առաջ է շարժվում՝ ստեփանավանցիներին հարցուփորձ անելով ածնանոթ տեղերի ու հուշարձանների մասին։ Մահացած ռեստորանը Անցնում են կայարանի կողքով։ Այն հիմա չի գործում․ դարձել է «Լեո» մանկական սրճարան։ Առյուծի նկարով գունավոր պաստառը տարօրինակ հակադրության մեջ է մտնում քաղաքի անձյուն ձմեռվա մռայլության հետ։ Որքան հեռանում են կենտրոնից, այնքան ավելի մռայլ է դառնում պատկերը․ ասֆալտապատ ճանապարհներին ու գեղեցիկ մայթերին հաջորդում են կիսաքանդ տներն ու ցեխոտ, անհարթ ճանապահները։ 1988-ի երկրաշարժի հետքերն ամենուր են․․․ Թափառող շները քաղաքում շատ են։ Նրանցից մեկը՝ սպիտակ մորթով ու փոքր, կարմրած աչքերով, ողջ օրը գիտնականներից չի հեռանում։ Արամը նրան Ջեմսիկ է կոչում։ Դե, իրականում, նա բոլոր շներին է այդպես կանչում․ մանկուց մնացած սովորություն։  Ջեմսիկը՝ Ստեփանավանի Կապի գործարանի փլատակների մոտ Խումբը հասնում է Ստեփանավանի այգի կամ, ինչպես բնակիչներն են ասում, սադ (ռուսերեն сад՝ այգի բառից)։ Նոր ու գունավոր կարուսելներ են այգում․ դրանք եկել են փոխարինելու խորհրդային կարուսելներին։ Իսկ թե ինչով են փոխարինվել խորհրդային գործարաններն ու արդյունաբերական կյանքը, հենց այս հետազոտությամբ են գիտնականները փորձում հասկանալ։ Հետինդուստրիալ քաղաքների մասին հետազոտությունն իրականացվում է մի քանի փուլով՝ արխիվային նյութերի ուսումնասիրություն, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարանների նախկին տնօրեններ ու աշխատակիցներ)  և նարատիվ հարցազրույցներ բնակիչների հետ, որոնք հիշում են խորհրդային շրջանն ու արդյունաբերական կյանքը։ Հարություն Վերմիշյանը հիշում է՝ երբ նոր էին թեման ընտրել, իրենց առաջ մեթոդաբանական կարևոր հարց դրեցին՝ տարբեր քաղաքների համեմատությամբ ընդհանրական պատկե՞ր են ուզում ստանալ, թե՞ պիտի ամեն քաղաք որպես մի առանձին դեպք ուսումնասիրեն։ «Վիեննայի գործընկերների հետ քննարկմամբ եկանք այն եզրահանգման, որ սրանք դեպքի ուսումնասիրություններ են (case study,- խմբ․)»,- ասում է գիտնականը։ Ստեփանավանում Որպես հետազոտության օբյեկտ ընտրվեցին հետարդյունաբերական երեք քաղաքներ՝ Չարենցավանը, Ստեփանավանն ու Սիսիանը։ Այս ընտրությունը պատահական չէր։  Գիտնականները հետարդյունաբերական քաղաքների միջև ընտրություն կատարելիս մի շարք չափանիշներ սահմանեցին․ ե՞րբ է հիմնվել քաղաքը, ե՞րբ է քաղաքի կարգավիճակ ստացել, Երևանից ինչքա՞ն է հեռու, քանի՞ բնակավայր է ընդգրկում, միգրացիոն ի՞նչ ցուցանիշներ ունի, որքա՞ն է բնակչությունը, արդյո՞ք տուժել է երկրաշարժից, սահմանին ինչքա՞ն մոտ է։ Արդյունքում քաղաքների երեք խումբ ստացվեց, և ամեն խմբից մեկական քաղաք ընտրվեց՝ Չարենցավանը, որ մոտ է Երևանին, Սիսիանը, որ սահմանամերձ է, և  Ստեփանավանը, որ տուժել է 1988-ի երկրաշարժից։ «Սիսիանը փլուզումից հետո արդյունաբերական քաղաքից վերապրոֆիլավորվել է գյուղատնտեսականի, Չարենցավանի բոլոր գործարանները կան, ինչ-որ չափով, երբեմն՝ 100 տոկոսով, աշխատում են։ Ստեփանավանը փլուզվել է»,- ասում է Հարությունը։ Այն, ինչ մնացել է նախկին Կապի գործարանից  Գլխավոր հարցերից մեկը, որին պիտի պատասխանեն գիտնականներն այս քաղաքների ուսումնասիրությամբ, հետևյալն է․ ինչո՞ւ է մի քաղաքն այս ուղին բռնել, մյուսը՝ այն։  Հարությունը նշում է, որ այս նպատակով իրենք տարածական մի քանի հատվածներ պիտի ուսումնասիրեն՝ ինդուստրիալ տարածություն (գործարաններ/գործարանների փլատակներ), բնակտարածություն, հանրային տարածքներ, բնություն (պոտենցիալ զբոսաշրջային վայրեր)։ Հենց այս տարածքների ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես են փոխվել, կամ, Արամ Վարտիկյանի բնորոշմամբ, ծռմռվել քաղաքները։ Գիտնականներն արդեն հասցրել են ճանաչողական այցով շրջել Չարենցավանի փողոցներով։ Իսկ այժմ նրանք Ստեփանավանում են։   Միայն մի գիտակարգը բավարար չէ  Բնակիչների հետ նարատիվ հարցազրույցներ անցկացնողների թվում է Նարինե Աբգարյանը։ Աշխարհագրագետ Նարինեի՝ սոցիոլոգների շրջապատում, այնուհետև թիմում հայտնվելու մեղավորը նրա հետաքրքրասիրությունն էր։ Այն, որ տարածքների ուսումնասիրությունը և, առհասարակ, գիտական հետազոտությունները պետք չէ սահմանափակել միայն մի գիտակարգով, Նարինեն հասկացավ աշխարհագրության ֆակուլտետում սովորելու տարիներին։ Կենտրոնում Նարինեն է Ֆակուլտետ նա ընդունվել էր աշխարհագրության մասին միակողմանի պատկերացումներով։ Սակայն պարզվեց, որ աշխարհագրությունը միայն գետերի, մայրաքաղաքների ու ֆիզիկական տարածությունների մասին չէ․ ֆիզիկական աշխարհագրությունից բացի՝ կա նաև հասարակական աշխարհագրություն։ Որոշ ժամանակ անց էլ Նարինեն հանգեց այն մտքին, որ այս երկուսը տարանջատել պետք չէ։ «Գոյություն չունի հասարակական աշխարհագրություն առանց ֆիզիկական աշխարհագրության, և հակառակը, քանի որ փոխպայմանավորող գործոններ են․ տարածքը չես կարող ուսումնասիրել միակողմանի»,- ասում է նա։ Նարինեի մագիստրոսական թեզը վերաբերում էր Երևանում ծառայությունների բաշխման անհավասարությանը։ Թե ինչու են ծառայություններն անհավասար բաշխված, Նարինեն փորձեց հասկանալ աշխարհագրության դիտանկյունից, բայց զգաց, որ մի բան կիսատ է։ Հենց այդ կիսատը լրացնելու համար դիմեց սոցիոլոգների օգնությանը, սկսեց կարդալ դասական սոցիոլոգներին ու այդ դիտանկյունից ևս անդրադարձավ թեմային։ Երբ Նարինեն արդեն ասպիրանտուրայում էր, նրան սկսեցին դասավանդել Հարություն Վերմիշյանը, Արամ Վարտիկյանը, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչ գրքեր կարդալ, պատասխանում նրա հարցերին։ Նարինեն՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում Եվ այժմ, ասպիրանտուրային, փորձառական զբոսաշրջության վերաբերյալ դիսերտացիային և աշխարհագրության ֆակուլտետում դասավանդամանը զուգահեռ, Նարինեն Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայում ուսումնասիրում է հետարդյունաբերական քաղաքները։ «Այս դեպքում ունենք սոցիոլոգիայի լեզու, ունենք աշխարհագրագրության լեզու, ունենք մարդաբանության լեզու։ Մենք կփորձենք մեր գիտությունների լեզուներով պատմել քաղաքների ու դրանց տրանսֆորմացիաների մասին»,- ասում է գիտնականը։ Դե իհարկե, այն, ինչ պակասում էր այս բազմաշերտ հետազոտությանը, մարդաբանությունն է։  Մարդաբան Մարիա Գունկոն Հայաստան տեղափոխվեց 2022-ին։ Մարիան ծնվել ու մեծացել է ռուսական փոքր քաղաքում, որտեղ տղաներն ինժեներ էին դառնում, աղջիկները՝ բժիշկ կամ ուսուցիչ։ Իսկ Մարիան ընտրեց աշխարհագրությունը՝ մասնագիտանալով հասարակական աշխարհագրության ուղղությամբ։ Ասպիրանտական տարիներին նրա ուսումնասիրության թեման դարձան հենց փոքր քաղաքները, որոնք, ըստ գիտնականի, հետազոտություններում մեծ քաղաքների համեմատ պակաս են ներկայացված։ Մարիա Գունկոն 2022-ին նա Օքսֆորդի համալսարանում սկսեց իր ասպիրանտական երկրորդ կրթությունը՝ այս անգամ մարդաբանության ուղղությամբ։ «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» ծրագրի շրջանակում նա պետք է ուսումնասիրեր հետխորհրդային քաղաքներն ու դրանց տրանսֆորմացիաները։ Մարիայի ասպիրանտական հետազոտությունը քաղաքական տարրեր էր պարունակում․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ զրույցներ, ենթակառուցվածքների մասին հարցեր։ Բացի այդ՝ նա սովորում էր արևմտյան համալսարանում։ Հենց այս հանգամանքներն անհնարին դարձրին, որ գիտնականն իր հետազոտությունն իրականացնի պատերազմական Ռուսաստանում։ Հետազոտության համար հետխորհրդային այլ երկրների փնտրտուքը նրան բերեց մեր տածաշրջան։ Ի վերջո, Մարիայի ցանկում մնացին երկու պետություններ՝ Հայաստանը և Վրաստանը, որոնցից էլ նա ընտրեց Հայաստանը՝ մտածելով, թե հայերեն սովորելն շատ ավելի հեշտ է լինելու։ Այստեղ, իհարկե, ինչպես Մարիան է նշում, ամեն բան շատ խճճված է։ Գիտնականը հիշում է Նյու Յորքի համալսարանի մարդաբան Բրյուս Գրանտի խոսքերը․ «Անհնար է ուսումնասիրել ողջ Կովկասը․ պետք է կենտրոնանաս կա՛մ որևէ դարաշրջանի, կա՛մ որևէ լեզվի, կա՛մ որևէ կրոնի, կա՛մ էլ որևէ գյուղի վրա: Որովհետև եթե փորձես ամեն ինչ ընդգրկել, պարզապես կխելագարվես»։ Այսպիսով, հայաստանյան փոքր քաղաքներից մեկում Մարիան սկսեց իր հետազոտությունը։ Այդ ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետից հրավեր ստացավ միանալու նոր ստեղծվող Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիային։ Այդպես նա դարձավ թիմի անդամ։ Մարիան նշում է՝ հետարդյունաբերական քաղաքների ուսումնասիրության մեջ ինքն այն մարդն է, որն այս քաղաքներին նայելու է դրսի աչքերով։ «Իսկապես հետաքրքիր է մարմնավորել այդ օտարականին, գտնվել մի տեսակ լիմբոսում։ Մի կողմից՝ դու մեկն ես, ով ինչ-որ բան գիտի և մի փոքր տիրապետում է լեզվին՝ այդպիսով արժանանալով մարդկանց հարգանքին: Բայց մյուս կողմից՝ դու դեռևս օտարական ես, երբեք չես դառնա մերոնցական, այնպես որ քեզ թույլատրված է «հիմար» հարցեր տալ։ Գուցե կա ինչ-որ բան, որ տեղացի գիտնականը չի հարցնի, ոչ միայն որովհետև դա ակնհայտ է, այլ նաև կարող է անհարմար զգալ նման հարց տալուց: Իսկ ես կարող եմ ասել՝ բացատրե՛ք ինձ պարզ բառերով, ես չեմ հասկանում, ես տեղացի չեմ: Եվ սա, իսկապես, հետաքրքիր է․ ինչ-որ առումով քեզ երեխա ես զգում»,- ասում է գիտնականը։ Մարիայի նոթատետրը Հարցին, թե ինչպես են ընթանում հայերենի դասերը՝ Մարիան պատասխանում է․ «Կամաց-կամաց»։ Հայերեն սովորելուն զուգահեռ նա իր ուսուցչի օգնությամբ հայկական պոեզիա է ընթերցում։ Հիշում է՝ ամեն բան սկսվեց Չարենցի ծննդյան օրը «Կապուտաչյա հայրենիք»-ը կարդալուց։ Դե իսկ հետո նա ծանոթացավ Տերյանին, որի «Մոռանալ» բանաստեղծությունն ու «Դինջիս» խմբի համանուն երգը դարձան ամենասիրելիներից։ Այժմ Մարիան ընթերցում է Թումանյանի հեքիաթները։ «Կարծում եմ՝ հայերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է աշխարհն ընկալելու մոտեցումների առումով: Օրինակ՝ «համբուրել» բառը՝ «համ» և «բույր»․ սա այնքա՜ն գեղեցիկ ձև է նկարագրելու համբույրը: Կամ «հուսալքվածություն»․ դու, կարծես, մնացել ես առանց հույսի․․․ Ես հայերենը սովորում եմ՝ բառերի ստուգաբանությունները հասկանալով»,- ասում է գիտնականը։ Ապա ցույց է տալիս իր նկարները, որ արել է դաշտային աշխատանքների ժամանակ՝ Ստեփանավանում ու այլ քաղաքներում շրջելիս։ Դրանց կողքին երբեմն նաև հայերեն գրություններ են հանդիպում։ Սովորաբար, հենց շրջապատն ուշադիր զննելով ու նկարելով և մարդկանց հետ առօրյա զրույցներով է Մարիան սիրում դաշտային աշխատանքների ժամանակ տեղեկություններ հավաքել։   *** Երեկո է։ Ձորի էն կռից վերադարձողների խումբը միանում է էս կուռը մնացածներին։ Ստեփանավանում դաշտային առաջին աշխատանքն ամփոփվում է։ Դաշտային աշխատանքները շարունակվելու են․ գիտնականները դեռ պիտի այցելեն Սիսիան, վերադառնան Չարենցավան ու Ստեփանավան։ Իսկ հավաքած տվյալների ամփոփումից հետո նրանք կանցնեն դրանց մշակմանն ու վերլուծությանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այս քաղաքները կարող են ունենալ կայուն զարգացում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      

Loading...