«Ինֆոքոմը» Հայաստանի տարբեր գերատեսչությունների պետական գնումներում հայտնաբերել է նույն ընտանիքի անդամներին պատկանող ընկերություններ, որոնք, խախտելով «Գնումների մասին» օրենքը, մասնակցում և հաղթում են պետական գնումներում։ Պետական գնումներին մասնակցող առնվազն 5 ընկերություն գրանցված է Աջափնյակ վարչական շրջանի Կարապետյան 9 հասցեում։ Նույն հասցեում հաշվառված Զաքարյանների ընտանիքի 8 անդամներից 7-ը, որոնք տարբեր ՍՊԸ-ների ներկա կամ նախկին բաժնետերեր են, մասնակցում են պետական գնումներին։ Այս ընտանիքի անդամներին պատկանող գրեթե բոլոր ընկերությունները զբաղվում են շինարարությամբ։
Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: |armenpress.am|
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. - Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: [Երևանի քաղաքապետարան]
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար Պիեր Շիլլի հետ։ Հանդիպումը եղել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում, քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը մաքսային մարմինների փոխադարձ օգնության համաձայնագիր ստորագրեցին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ներկա են եղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ [ՀՀ ԱԳՆ]
ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։ «Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար»․ - նշեց նա։ Նա նշեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: Հարցաքննվել է 100-ից ավելի քաղաքացի, որոնցից 30-ը ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ բուրգում ներգրավվել են ավելի քան 4․4 միլիարդ ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։ Մեղադրանքներ են ներկայացվել Իրանի, Կանադայի և ՀՀ-ի 34 քաղաքացու։ Նախաքննությունը 31 մեղադրյալների մասով ավարտվել է, և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, սա կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար առաջիկա տարիներին, և սա արդեն այն խոստումների մի մասն է, որոնց մասին մենք խոսեցինք Բրյուսելում: [ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին] |1lurer.am|
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև բանակցություններ վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են իրադրությունը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: |1lurer.am|
Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի շարք հատվածներում։ Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից
22:30 - 11 հունիսի, 2024ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
21:51 - 11 հունիսի, 2024ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը
21:43 - 11 հունիսի, 2024Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը
21:39 - 11 հունիսի, 2024Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է մեզ համար․ Բագրատ Սրբազան
20:54 - 11 հունիսի, 2024Ինչպես «մրցակցել» պետական գնումներում ընտանիքիդ անդամների հետ. գնահատող հանձնաժողովը չի նկատել փոխկապակցվածությունները
20:41 - 11 հունիսի, 2024Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն |1lurer.am|
20:35 - 11 հունիսի, 202424 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով․ ՆԳՆ
20:32 - 11 հունիսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը
20:04 - 11 հունիսի, 2024ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր
19:54 - 11 հունիսի, 2024Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից
22:30 - 11 հունիսի, 2024ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
21:51 - 11 հունիսի, 2024ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը
21:43 - 11 հունիսի, 2024Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը
21:39 - 11 հունիսի, 2024Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է մեզ համար․ Բագրատ Սրբազան
20:54 - 11 հունիսի, 2024Ինչպես «մրցակցել» պետական գնումներում ընտանիքիդ անդամների հետ. գնահատող հանձնաժողովը չի նկատել փոխկապակցվածությունները
20:41 - 11 հունիսի, 2024Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն |1lurer.am|
20:35 - 11 հունիսի, 202424 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով․ ՆԳՆ
20:32 - 11 հունիսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը
20:04 - 11 հունիսի, 2024ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր
19:54 - 11 հունիսի, 2024