Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ: Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում: Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։ Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։ [ՀՀ ՏԿԵ նախարարություն]
Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից։ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ ՌԴ էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։ |azatutyun.am|
Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 7-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։ Նշվում է, որ ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով։ |armenpress.am|
44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ռազմական դրության ժամանակ սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մեջ եւ դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել։
Ըստ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի՝ նախնական տվյալներով շենքում փաստացի 32 բնակվող է եղել, իսկ ունեցել է 54 գրանցված բնակիչ: «Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- այս մասին նշել է մարզպետը 1lurer.am-ի հետ զրույցում։ |1lurer.am|
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն
Հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում։ Կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ հարուցված շինծու գործերով դատավարությունը։ Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 11–ին։
«Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտի հետ և այն բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք նաև վիճարկելու ենք պատժի խստությունը: Մեր դիրքորոշումն է, որ մեղադրական վերդիկտը չէր կարող կայացվել, իսկ եթե կայացվել է, ապա պատիժը չպետք է լիներ այդքան խիստ։ Իհարկե, մեր հիմնական խնդիրը մեղադրական վերդիկտի վիճարկումն է։ Ջալալ Հարությունյանը խոչընդոտող հիվանդություն ունի, և պիտի փորձաքննություն նշանակվի: Դատարանը անհիմն է մերժել այդ փորձաքննությունը, քանի որ Հարությունյանը մոտ յոթ անգամ վիրահատվել է և երկար ժամանակ անգիտակից վիճակում պառկած է եղել, և միայն տևական բուժումից հետո է կարողացել ոտքի կանգնել»,- ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպան Անդրանիկ Մնացականյան։ |civilnet.am|
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին
21:13 - 08 փետրվարի, 2025ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու |hetq.am|
20:18 - 08 փետրվարի, 2025«Ամեն մի քայլն էլ դրական արդյունքի կարող է բերել». անհետ կորած զինվորների ծնողները սպասում են |azatutyun.am|
20:05 - 08 փետրվարի, 2025Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով |hetq.am|
19:11 - 08 փետրվարի, 2025Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ |1lurer.am|
18:57 - 08 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
18:04 - 08 փետրվարի, 2025ՀՀ նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողությանը
17:26 - 08 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
16:56 - 08 փետրվարի, 2025Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից |azatutyun.am|
16:27 - 08 փետրվարի, 2025Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին․ ՆԳՆ ոստիկանություն
16:09 - 08 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին

16:09 - 08 փետրվարի, 2025