Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում նախօրեին խոշոր հրդեհից զոհվածը տարեց կին է եղել՝ Արեւիկ Ցաքանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է հրդեհված շենքի բնակիչներից Լևոն Մարգարյանը, որը մանրամասներ է պատմել դեպքից: «Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել, որ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել, կա մեկ զոհ, մեկ հոգի էլ ծանր վիճակում է: Մնացածը, փառք Աստծո, կարողացել են դուրս գալ»,- պատմել է Լևոն Մարգարյանը: |news.am|
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած զրույցի մասին տեղեկությունը։ |tass.ru|
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հաղորդում է New York Post-ը: «Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ», - ասել Է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում: Ոչ Կրեմլը, ոչ Սպիտակ տունը չեն մեկնաբանել այդ հրապարակումը: |azatutyun.am| |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ: Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում: Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։ Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։ [ՀՀ ՏԿԵ նախարարություն]
Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից։ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ ՌԴ էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։ |azatutyun.am|
Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 7-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։ Նշվում է, որ ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով։ |armenpress.am|
44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ռազմական դրության ժամանակ սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մեջ եւ դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել։
Ըստ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի՝ նախնական տվյալներով շենքում փաստացի 32 բնակվող է եղել, իսկ ունեցել է 54 գրանցված բնակիչ: «Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- այս մասին նշել է մարզպետը 1lurer.am-ի հետ զրույցում։ |1lurer.am|
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն
Բալթյան երկրները հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են էներգահամակարգերը եվրոպականի հետ |azatutyun.am|
18:39 - 09 փետրվարի, 2025Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների |tert.am|
17:33 - 09 փետրվարի, 2025Գյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքը․ ՆԳՆ ՓԾ
16:15 - 09 փետրվարի, 2025Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է խորտակվել |1lurer.am|
15:35 - 09 փետրվարի, 2025Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում |azatutyun.am|
15:15 - 09 փետրվարի, 2025Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:53 - 09 փետրվարի, 2025Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել՝ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել. բնակիչ |news.am|
13:35 - 09 փետրվարի, 2025ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել |azatutyun.am|
13:12 - 09 փետրվարի, 2025Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
13:02 - 09 փետրվարի, 2025Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Պուտինի և Թրամփի շփումների մասին լուրերը
12:54 - 09 փետրվարի, 2025Բալթյան երկրները հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են էներգահամակարգերը եվրոպականի հետ |azatutyun.am|
18:39 - 09 փետրվարի, 2025Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների |tert.am|
17:33 - 09 փետրվարի, 2025Գյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքը․ ՆԳՆ ՓԾ
16:15 - 09 փետրվարի, 2025Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է խորտակվել |1lurer.am|
15:35 - 09 փետրվարի, 2025Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում |azatutyun.am|
15:15 - 09 փետրվարի, 2025Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:53 - 09 փետրվարի, 2025Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել՝ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել. բնակիչ |news.am|
13:35 - 09 փետրվարի, 2025ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել |azatutyun.am|
13:12 - 09 փետրվարի, 2025Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
13:02 - 09 փետրվարի, 2025Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Պուտինի և Թրամփի շփումների մասին լուրերը
12:54 - 09 փետրվարի, 2025