Այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։ |factor.am|
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տևել է 20 րոպե, Ֆրանսիայի նախագահականն այլ մանրամասներ չի հայտնում։ Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։ |azatutyun.am|
Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը փետրվարի 17-ից դադարեցվել է. այս պահի դրությամբ ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։ Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ [ՀՀ ՆԳՆ]
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Նա եղել է «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։ ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ը աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։ Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Քոչարյանը նշեց՝ ինքն այլ նպատակ չի տեսնում․ «Չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել»։ «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունեմ, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞»։
Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև հիմա եթե Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նոր այդ կարգի միջազգային ֆորմատ ունենալ։ [...] Ալիևը պահանջում է [լուծարել], դու էլ չես համաձայնում, ուրեմն՝ մնում է Մինսկի խումբը։[Ռոբերտ Քոչարյան]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին և այն թեզին, որ այնտեղ «հեղաշրջում» է տեղի ունեցել։ «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ [...] Ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել: Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»,- ասաց Քոչարյանը։ղ Նա ընդգծեց, թե ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։ |azatutyun.am|
Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել։ Ուզում եմ՝ բոլորը գիտակցեն, բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել։ [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստին] |1lurer.am|
ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգը |armenpress.am|
21:51 - 17 փետրվարի, 2025Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ
21:47 - 17 փետրվարի, 2025Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել. դատարանը մերժել է |factor.am|
20:59 - 17 փետրվարի, 2025Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
20:57 - 17 փետրվարի, 2025Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ |azatutyun.am|
20:54 - 17 փետրվարի, 2025Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է քարտեզի վրա |armenpress.am|
20:08 - 17 փետրվարի, 2025ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտ
20:06 - 17 փետրվարի, 2025Ադրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովին |tert.am|
20:03 - 17 փետրվարի, 2025Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ. Պարույր Հովհաննիսյան
19:32 - 17 փետրվարի, 2025Անահիտ Ավանեսյանը մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է թվայնացման ընթացիկ աշխատանքները
19:21 - 17 փետրվարի, 2025ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգը |armenpress.am|
21:51 - 17 փետրվարի, 2025Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ
21:47 - 17 փետրվարի, 2025Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել. դատարանը մերժել է |factor.am|
20:59 - 17 փետրվարի, 2025Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
20:57 - 17 փետրվարի, 2025Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ |azatutyun.am|
20:54 - 17 փետրվարի, 2025Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է քարտեզի վրա |armenpress.am|
20:08 - 17 փետրվարի, 2025ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտ
20:06 - 17 փետրվարի, 2025Ադրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովին |tert.am|
20:03 - 17 փետրվարի, 2025Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ. Պարույր Հովհաննիսյան
19:32 - 17 փետրվարի, 2025Անահիտ Ավանեսյանը մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է թվայնացման ընթացիկ աշխատանքները
19:21 - 17 փետրվարի, 2025