Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները: Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»: |civilnet.am|
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի: Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:|armenpress.am| |armenpress.am|
Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Նախնական տվյալներով՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել է ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին: Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ գործողությունը ՌԴ հերթական անօրինական արարն է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ |azatutyun.am|
Փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»: Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը: Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: |azatutyun.am| |azatutyun.am|
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ`Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: [ՀՀ կառավարություն]
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: [ՀՀ կառավարություն]
Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։ |armenpress.am| |armenpress.am|
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է ավելացնել ուրանի արտադրության ամսական ծավալները՝ մոտենալով միջուկային զենք ունենալու համար պահանջվող մակարդակին, և Թեհրանի միջուկային ծրագիրը զսպելու համաձայնություն կնքելու համար քիչ ժամանակ է մնում: Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցող Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Թեհրանը 60 տոկոս հարստացված ուրանի ամսական արտադրությունը մեծացրել է գրեթե յոթնապատիկ: |azatutyun.am| |azatutyun.am|
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է
19:48 - 16 փետրվարի, 2025Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում մասնակցել է «IDC 2025» միջազգային պաշտպանական համաժողովին
19:04 - 16 փետրվարի, 2025Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնությունները. Նեթանյահու |azatutyun.am|
17:36 - 16 փետրվարի, 2025Եվրոպական առաջնորդները հրատապ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը |civilnet.am|
16:29 - 16 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
16:17 - 16 փետրվարի, 2025Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ |armenpress.am|
15:38 - 16 փետրվարի, 2025Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:32 - 16 փետրվարի, 2025Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
14:09 - 16 փետրվարի, 2025Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է
14:00 - 16 փետրվարի, 2025Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
13:00 - 16 փետրվարի, 2025Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է
19:48 - 16 փետրվարի, 2025Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում մասնակցել է «IDC 2025» միջազգային պաշտպանական համաժողովին
19:04 - 16 փետրվարի, 2025Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնությունները. Նեթանյահու |azatutyun.am|
17:36 - 16 փետրվարի, 2025Եվրոպական առաջնորդները հրատապ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը |civilnet.am|
16:29 - 16 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
16:17 - 16 փետրվարի, 2025Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ |armenpress.am|
15:38 - 16 փետրվարի, 2025Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:32 - 16 փետրվարի, 2025Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
14:09 - 16 փետրվարի, 2025Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է
14:00 - 16 փետրվարի, 2025Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
13:00 - 16 փետրվարի, 2025