Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով րկրորդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զորայր Հարությունյանը։ Հիշեցնենք՝ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ–ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)։ ՍԴ-ն որոշել էր, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ է կիրառել, ինչը գործի վերանայման հիմք է։ Դատավոր Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր այն։
Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննության ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանն այսօր միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատավոր Գաբրիելյանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստանի Հանրապետություն։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ լսելով ինչպես հանրային մեղադրողների առարկությունը, այնպես էլ տուժողների՝ զոհվածների ծնողների միաձայն կարծիքը։ Միջնորդության քննարկումից հետո դատարանը հարցաքննեց տուժող ճանաչված 8 ծնողների։
Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։ |azatutyun.am|
Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Մինչ հանրահավաքի մեկնարկը Հայրիկյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ «Եթե մարդիկ մտածում են, որ այս իշխանությունները վատն ու չարն են, ապա ինչու են ուզում մեկ տարի սպասել մինչև հերթական ընտրությունները։ Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն», - ելույթում նշեց Հայրիկյանը։ |news.am|
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: [ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]
Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են․ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը: Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կապի մեջ մտնեն»։ Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների հանդիպմանն, Ուշակովն ասել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։ |azatutyun.am|
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, մենք խոսում ենք ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք որևէ երկրի որևէ բան չի կարող թելադրել, մենք դա չենք պատրաստվում անել։ Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգային, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն այլ հարց կա, եւ դա բոլորին քաջ հայտնի է», - ասել է Պեսկովը։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով, նա ազատ արձակվեց։ Նշենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։
ՀՀ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում, արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին, Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։
Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ
22:12 - 18 փետրվարի, 2025Ադրբեջանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում նախագծերի իրականացման հարցեր |factor.am|
22:05 - 18 փետրվարի, 2025Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է
22:01 - 18 փետրվարի, 2025Բաքվի դատարանն ավարտել է Արցախի ղեկավարների շինծու գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը |factor.am|
20:51 - 18 փետրվարի, 2025Պաշտպանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված ԵԽ ծրագրերը շարունակական կլինեն
20:48 - 18 փետրվարի, 2025150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում
20:44 - 18 փետրվարի, 2025Քննարկվել է ՎԶԵԲ 2025-2030 թվականների Հայաստանի ռազմավարությունը. հանդիպում ֆինանսների նախարարությունում
20:01 - 18 փետրվարի, 2025Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ
19:57 - 18 փետրվարի, 2025Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան
19:40 - 18 փետրվարի, 2025ՏԿԵ նախարարն ու Ալկիս Դրակինոսն անդրադարձել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
19:30 - 18 փետրվարի, 2025Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ
22:12 - 18 փետրվարի, 2025Ադրբեջանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում նախագծերի իրականացման հարցեր |factor.am|
22:05 - 18 փետրվարի, 2025Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է
22:01 - 18 փետրվարի, 2025Բաքվի դատարանն ավարտել է Արցախի ղեկավարների շինծու գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը |factor.am|
20:51 - 18 փետրվարի, 2025Պաշտպանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված ԵԽ ծրագրերը շարունակական կլինեն
20:48 - 18 փետրվարի, 2025150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում
20:44 - 18 փետրվարի, 2025Քննարկվել է ՎԶԵԲ 2025-2030 թվականների Հայաստանի ռազմավարությունը. հանդիպում ֆինանսների նախարարությունում
20:01 - 18 փետրվարի, 2025Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ
19:57 - 18 փետրվարի, 2025Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան
19:40 - 18 փետրվարի, 2025ՏԿԵ նախարարն ու Ալկիս Դրակինոսն անդրադարձել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
19:30 - 18 փետրվարի, 2025