Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին։ Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը, հայտնել են ՆԳՆ-ից։ «Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով»։ |civilnet.am|

 «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են մեկնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։ |1lurer.am|

«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են մեկնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։ |1lurer.am|

 ԲԴԽ-ն դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ հայտարարեց խիստ նկատողություն՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը, պարտավորություն ունենալով կատարել դատավորի վարքագծի կանոնները, այն չի կատարել, դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։  |news.am|

 Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։ ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Մարսելի Ամբրուազա Պարե 3 հասցեում։ Այս շրջանում են տեղակայված նաև Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի հյուպատոսությունները:  |factor.am|

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում է. Անկարայում ընթանում են նրա և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Լավրովին ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը, քննարկվելու են ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։

Ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը որպես առաջնահերթություն նշել է ԱՄՆ-ից «իրական անկախացումը»: Գերմանիայի 69-ամյա նոր կանցլերին կոալիցիա ձևավորելու համար բարդ և երկար բանակցություններ են սպասվում. ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միություն, երկրորդ տեղում է ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը պատմական ռեկորդ է գրանցել՝ ստանալով ձայների մոտ 20%-ը: Կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները տասնամյակների ընթացքում ամենավատ արդյունքն են գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների 16,4%: Մերցը քննադատել է Թրամփին՝ նշելով, որ նրա վարչակազմը ցույց է տվել, որ «մեծապես անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»: Չնայած այս քննադատություններին՝ Թրամփը ողջունել է ընտրությունների արդյունքները:

«Խցանումների առաջացման պատճառների երևի թե ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարագի տրամաբանությունն է... Այս համակարգը Երևանի համար աղետ է: Ամեն իրար թեթև քսած ավտոմեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար, որը հենց այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ հա, ու ավազ ցանելու»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին, Պարեկային, փրկարար ծառայություններին և այլոց՝ կատարած աշխատանքների համար, և հանձնարարեց շարունակել աշխատանքները մայթերի և բակերի մաքրման առումով, քանի որ, ըստ նրա, «առաջնային և երկրորդային փողոցներում էական խնդիր չունեն»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։ «Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա: Վլադիմիր Զելենսկին նաև չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր: |azatutyun.am|

Մտքի կենտրոնների առաջացումն աշխարհում ու Հայաստանում, կառավարության հետ կապն ու վերլուծությունների ազդեցությունը որոշումների կայացման վրա, մարդկային ռեսուրսն ու ֆինանսական մարտահրավերները։ «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովում քննարկվեցին հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների խնդիրները։

Գիտության միջազգայնացում՝ միջազգային տպագրություններ ու համագործակցություններ, հայկական ամսագրերի ինդեքսավորումը միջազգային շտեմարաններում, սերնդափոխության և կառավարություն-գիտնականներ երկխոսության անհրաժեշտությունը։ «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովում քննարկվեցին հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների խնդիրները։

2024-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 4 մլն 600 հազար դրամ վնասը. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները

2024-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 4 մլն 600 հազար դրամ վնասը. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները

Այսօր 14:34
Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը

Այսօր 14:27
Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին
 |civilnet.am|

Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին |civilnet.am|

Այսօր 14:14
«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում
 |news.am|

«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում |news.am|

Այսօր 13:49
2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում
 |civilnet.am|

2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում |civilnet.am|

Այսօր 13:45
Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
 |1lurer.am|

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն |1lurer.am|

Այսօր 13:42
Կալասը հայտարարել է Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների մեղմացման մասին |armenpress.am|

Կալասը հայտարարել է Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների մեղմացման մասին |armenpress.am|

Այսօր 13:04
ԲԴԽ-ի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն
 |news.am|

ԲԴԽ-ի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն |news.am|

Այսօր 13:02
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել
 |factor.am|

Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել |factor.am|

Այսօր 13:01
Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել Россия сегодня-ի ներկայացուցչության հավատարմագրումը |1lurer.am|

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել Россия сегодня-ի ներկայացուցչության հավատարմագրումը |1lurer.am|

Այսօր 12:55

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները

Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովների քննարկումներից մեկը մտքի կենտրոնների գործունեության և կառավարության հետ համագործակցության մասին։ Քննարկմանը մասնակցում էին «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի՝ հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը, Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Հայկ Քոչարյանը, նույն կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս Աննա Գևորգյանն ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գորգ Տեր-Գաբրիելյանը։ Պանելը վարում էր Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, որը քննարկումը սկսեց՝ ներկայացնելով, թե ինչպես 20-րդ դարում ԱՄՆ-ում զարգացավ think tank, հայերեն՝ մտքի (նաև՝ ուղեղային/վերլուծական) կենտրոն եզրույթը։ Աննա Գևորգյանը նշեց, որ վերլուծական կենտրոնները ստեղծվեցին՝ դառնալու կամուրջ կառավարողների ու ակադեմիական համայնքի միջև․ «100 տարի առաջ ԱՄՆ-ում մտահաղացել են այդպիսի մի գաղափար, որ ակադեմիայում մարդիկ զբաղված են գիտությամբ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ժամանակ չունեն տասնյակ էջերից բաղկացած և հարյուրավոր հղումներից բաղկացած հոդվածներ կարդալու, բայց անհրաժեշտություն կա քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս հիմնվել գիտական հետազոտությունների վրա, և որոշել են ստեղծել մի կամրջող օղակ, որոնք կոչվում են մտքի կենտրոններ, և որոնք, ծանոթ լինելով այդ գիտական հետազոտություններին, կիրառական, պրակտիկ վերլուծություններով կօգնեն քաղաքականություն մշակողներին»։ Տիգրան Գրիգորյանը նկատեց՝ Հայաստանի պարագայում վերլուծական կենտրոնների ստեղծման մեծ խթան հանդիսացավ Արցախյան երկրորդ պատերազմը․ «Այդ պատերազմը ի ցույց է դրել ոչ միայն պետական համակարգում կոմպետենտության հետ կապված խնդիրները, այլ նաև վերլուծական դաշտում: …. Մենք հիշում ենք, թե ինչպիսի ինտելեկտուալ մթնոլորտ էր տիրում Հայաստանում մինչև պատերազմի մեկնարկը, այդ թվում նաև պատերազմի ընթացքում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում։ Կային պատկերացումներ մեր միջավայրի մասին, որոնք ընդհանրապես չէին համապատասխանում իրականությանը, ավելի շատ մեր կողմից հորինված ինչ-որ պատրանքներ էին, և պատերազմը ցույց տվեց, որ մենք ինչ-որ չափով այդ պատրանքների զոհ դարձանք»։  Տիգրան Գրիգորյանը Քաղաքագետի խոսքով այդ պատրանքները գոյություն ունեին ոչ միայն վերլուծական շրջանակներում, այլ նաև որոշում կայացնողների շրջանակում․ «Վստահ եմ, որ մեր քաղաքական էլիտայի բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ պատերազմի ընթացքում որոշում կայացնողները պատրաստվում էին այլ տեսակի պատերազմի, որովհետև մտայնությունն այն էր, որ պատերազմը լինելու է կարճ, ինչ-որ արտաքին խաղացողներ կանգնեցնելու են արագ, և այդ տրամաբանությամբ էր կառուցված նաև ողջ ռազմավարությունը ինչպես զինված ուժերում, այնպես էլ ավելի բարձր մակարդակում»։  Պանելիստները հաջորդիվ քննարկեցին հետևյալ հարցը․ արդյո՞ք Հայաստանում մտքի կենտրոնները կարողանում ազդել վարվող քաղաքականության, որոշումների կայացման վրա, կա՞ համագործակցություն պետական համակարգի հետ, և եթե մտքի կենտրոնների վերլուծությունը քննադատական տարրեր ունի, ինչպե՞ս է դա ընկալվում։ Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իր ղեկավարած Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ու կառավարության միջև ուղիղ շփում չկա, չնայած իրենք բոլոր միջոցառումներին, քննարկումներին հրավեր են ուղարկում նաև պետական մարմիններին։ Նա նշեց՝ վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված փախստականների թեմայով համաժողովն էր, որին պետական մարմիններից մասնակիցներ չկային։ Քաղաքագետի խոսքով ինչ-որ առումով հնարավոր է միջնորդավորված կերպով ազդել քաղաքականության վրա․ երբ, օրինակ, հրապարակվում է որևէ հետազոտություն, այն միգուցե տեղ հասնում է, սակայն նաև նկատվում է, որ կառավարությունն ավելի շատ առաջնորդվում է լոյալության սկզբունքով․ «Հիմնական միտումը լոյալությունը ամեն ինչից վերև դասելն է, ու սա վերաբերում է ոչ միայն վերլուծական դաշտի հետ փոխգործակցությանը, այլ նաև պետական համակարգում։ Վստահաբար վերլուծական դաշտի մի մասի հետ շփման մեխանիզմներ ստեղծվել են վերջին տարիների ընթացքում։ Վարչապետի մակարդակով, այլ պաշտոնյաների մակարդակով պարբերական շփումներ լինում են վերլուծական դաշտի կամ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ, կարծում եմ, գլխավոր սկզբունքը հենց դա է։ Չեմ ասում՝ ով հրավիրվում է, լոյալ է իշխանություններին կամ չի քննադատում, բայց հիմնականում լոյալության սկզբունքի հիման վրա է դա տեղի ունենում»։ Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իրենց կենտրոնի ստեղծման պահից ավելի մեծ շփումներ ունեն միջազգային տարբեր գործընկերների հետ՝ սկսած ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև դեսպանտների ներկայացուցիչներ, քան Հայաստանի իշխանությունների հետ․ «Շատ հաճախ որոշումները կայացվում են առանց փորձագիտական դաշտի հետ պատշաճ քննարկումների, ու խոսքը ոչ միայն անվտանգության կամ արտաքին քաղաքականության ոլորտի մասին է։ Բոլոր հարցերում տեսնում ենք, որ կարծես թե ի սկզբանե որոշումը կայացվում է, հետո են քննարկումները տեղի ունենում, հետո պարզվում է ընթացքում, որ այդ որոշումը վատ որոշում է, և ինչ-որ փոփոխություններ են մտցնում»։  Մյուս կողմից էլ քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում ռեպրեսիվ քայլեր, մեխանիզմներ գոյություն չունեն․ «Վատագույնը, որ քեզ սպառնում է իշխանության քաղաքականությունը քննադատելիս, այն է, որ չես հրավիրվելու տարբեր հանդիպումների»։ Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց՝ իրենք տարբեր փաստաթղթեր են մշակում, որոնք այս կամ այն ոլորտին վերաբերող քաղաքականության մասին առաջարկներ են ներկայացնում, ինչպես նաև համագործակցում են կառավարության տարբեր մարմինների հետ․ «Եղել է իրադրություն, երբ նախարարության հետ հավասարը հավասարին ենք աշխատել ինչ-որ փաստաթղթի շուրջ, եղել է, երբ մենք ենք առաջարկել նրանց, եղել է, որ նրանք են մեզ առաջարկել։ Ու ընդհանուր գիծը ոչ միայն հիմա, այլև նախորդ կառավարությունների ժամանակ, այն է, որ կառավարությունը միշտ ունի առավելություն։ Նույնիսկ երբ դուք երկխոսում եք հավասարազոր, նա հաղորդելու բան ունի քեզ, իսկ թե քո հաղորդածից ինքը հետո ի՞նչ կօգտագործի, շատ-շատ իմանաս մեդիայից»։ Նա, սակայն շեշտեց, որ եթե ազդեցություն լինում է, լինում է ոլորտային տեխնիկական հարցերի մակարդակում, և ոչ մեծ քաղաքականությունների վրա։ Աննա Գևորգյանը նշեց՝ շատ հաճախ հանրության մոտ տպավորությունն այնպիսին է, որ վերլուծաբանները պիտի լինեն իշխանական կամ հակաիշխանական ակտիվիստներ․ «Ընկալումը, որ մարդը կարող է խոսել իր մասնագիտական դիրքից, վերլուծություն անել, և իր համար կարևոր է, որ այդ վերլուծությունը օգտագործեն քաղաքական դաշտի բոլոր դերակատարները՝ անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, որովհետև դա ընդհանուր հանրային բարիքին ուղղված գործընթաց է, ցավոք սրտի մեր հասարակության մեջ չկա։ Եվ դա անդրադառնում է նաև իշխանության պատկերացումների վրա, թե ինչպես պետք է շփվել վերլուծական կենտրոնների հետ։ Ինստիտուցիոնալ շփում և այդ շփման կարևորության ինստիտուցիոնալ ընկալում չկա»։  Հետազոտողը նշեց, որ անկախ այդ հանգամանքից՝ իրենց վերլուծություններն անպայման ուղարկում են պետական մարմիններին, եթե գտնում են, որ կարևոր է՝ վերջիններս ծանոթանան։ Երբ պաշտոնական գրագրությունն էլ չի օգնում, շատ հաճախ կառավարության ոչ շատ բարձր օղակներում կապերն են փորձում օգտագործել՝ ասելիքը տեղ հասնցելու ու իրենց միջոցառումներին ներկայություն ապահովելու նպատակով։  Գրետա Ավետիսյանը նշեց՝ կառավարության հետ կապը պահել փորձում են, իրենց միջոցառումների, հանդիպումների մասնակցության առաջարկներին էլ արձագանքներ լինում են։ «Կուզեմ ասել, որ ոչ թե իշխանություն, այլ պետություն համագործակցությունն է այստեղ կարևոր, որովհետև իշխանությունները փոխվում են, իսկ պետության կարևորությունը մնում է նույնը»։ Գրետա Ավետիսյանը Պանելիստները հաջորդիվ պատասխանեցին հետևյալ հարցերին․ արդյո՞ք Հայաստանում կատարվող վերլուծությունների վրա ազգային գաղափարների ազդեցությունը կա, արդյո՞ք դա խանգարում է,  ինչպե՞ս է պահպանվում կապը գիտության հետ, և ինչպե՞ս է լուծվում ոլորտում կադրերի հարցը։ Գևորգ Տեր-Գաբրիելյանը հիշեց, թե ինչպես է ուկրաինացի փիլիսոփաներից մեկի մոտ այսպիսի մի ձևակերպում կարդացել՝ էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա բառերի միաձուլումից․ «Մեր հայաստանյան հասարակական դիսկուրսը, գիտականն էլ հետը, ամբողջովին դրանով ծածկված է վերջին 30 տարվա ընթացքում և պարզ պատճառներով, որովհետև այդ գաղափարախոսությունը կառուցվել է, այն ֆինանսավորվել է, և եթե կար ընտրություն, ասենք, հետազոտելու՝ ինչ է կատարվել Հայաստանում 1945 թ․, և արդյ՞ոք Արատտան հայկական թագավոր է եղել, գերադասությունը տրվել է նրան, որ ապացուցենք՝ Արատտան հայկական թագավոր էր։ Աշոտ Ոսկանյանը հետազոտություն ունի այն մասին, թե ինչպես այսօր նույնիսկ դեռևս գործող, թեև արդեն դեմոդե դարձած հասարակական գիտությունների ռազմավարությունը՝ պաշտոնապես ընդունված Հայաստանում, ունի այսպիսի ֆրազ՝ եթե պատմական փաստը հակասում է ազգային շահերին, պետք է գերադասել ազգային շահերը։ Մենք ապրում ենք Հայաստանում այդ իրականության մեջ»: Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց՝ ճշմարտությանը փոքրիշատե մոտենալու համար պետք է դուրս գալ այդ փակուղուց։ Տիգրան Գրիգորյանն ասաց՝ իհարկե, կան թեմաներ, ինչպես օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, որտեղ դժվար է ամբողջովին օբյեկտիվ լինել։ Սակայն քաղաքագետը նշեց, որ միջազգային լսարանին ուղղված նյութերում վերջիններիս համար ընդունելի ու ընկալելի բառապաշար են փորձում ընտրել։  Գիտության հետ կապն էլ ապահովվում է հետևյալ կերպ․ իրենց թիմում կան և՛ պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդիկ՝ ռազմարդյունաբերության, անվտանգային և այլ ոլորտներից, և՛ ակադեմիայից մարդիկ․ «Շատ հետաքրքիր է, թե ինչպես ես պրակտիկ գիտելիքը մեկտեղում գիտական լեզվի, գիտական թեզերի հետ ու արդյունքում շատ հետաքրքիր նյութ ես ստանում»։ Աննա Գևորգյանը նշեց՝ իրենց կենտրոնի աշխատակիցների մեծ մասը նաև գիտությամբ է զբաղվում, և ակադեմիայի, գիտության հետ կապն ինքնսըտինքյան ապահովված է։ Հետազոտողն ապա խոսեց մտքի կենտրոնների մի կարևոր գործառույթի մասին, որը կա Արևմուտքում՝ քաղաքականության համար մարդկային կապիտալ ապահովելը․ «Այս օրերին էլ թրամփյան ադմինիստրացիան խոսում է այն մասին, որ նույնիսկ տասնյակ հազարավոր [պաշտոնյաներ] պետք է փոխվեն։ Որտեղի՞ց պիտի գան այն մարդիկ, որոնք պիտի ծանոթ լինեն պետական քաղաքականություններին, համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունենան։ Նրանց համար այդ դաշտը վերլուծական կենտրոնների ընձեռած մարդկային կապիտալի հնարավորություններն են։ Շատ հաճախ այդ վերլուծական կենտրոններում աշխատողները հետո տեղափոխվում են պետական համակարգեր։ Վերջին օրինակներից է թրամփյան առաջին ադմինիստրացիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ջոն Բոլտոնը, որը մինչ այդ վերլուծական կենտրոններում աշխատող վերլուծաբան էր և անմիջապես հետո դարձավ անվտանգության հարցերով խորհրդական Թրամփի ադմինիստրացիայում և հետո պաշտոնից ազատվելուց հետո վերադարձել է այդ դաշտ»։  Աննա Գևորգյանի խոսքով Հայաստանում այդ պրակտիկան կայացած չէ, քանի որ հաճախ չկուսակցականացված լինելը համարում են չքաղաքականացված լինելու հոմանիշ․ «Պահանջում են, որ կապ չունենաս առհասարակ պետական համակարգերի հետ, իսկ եթե երբևէ ունեցել ես, շեղ աչքով են քեզ նայում, որովհետև համարում են, որ դու ինչ-ինչ ջատագովությամբ ես հավանաբար զբաղվում, ոչ թե իրական հետազոտություններով։ Մյուս կողմից, վերլուծական կենտրոնների մեջ էլ շատ քիչ են նրանք, որոնք պետական համակարգում աշխատած մարդու պոտենցիալը փորձում են ներգրավել իրենց աշխատանքներում և հնարավորություն տալ, որ այս մարդն, իր գիտելիքները զարգացնելով, տարիներ հետո էլի պատրաստի կադր լինի ներգրավվելու պետական համակարգում»։ Անդրադառնալով վերլուծական դաշտի համար կադրեր գտնելու խնդրին՝ Հայկ Քոչարյանը նշեց՝ մարդկային ռեսուրսի բացը լրացնելու հարցում իրենց օգնում է այն, որ կենտրնի հետազոտողները դասավանդում են և կարողանում են ուսանողներին ներգրավել։ Պանելիստները հաջորդիվ անդրադարձան ԶԼՄ-ների հետ աշխատանքի և հանրությանը լսելի լինելու հարցին։  Տիգրան Գրիգորյանը նշեց՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում բևեռացվածություն է նկատվում, և դետալիզացված ինֆորմացիայի փոխարեն մարդիկ փորձում են իրենց տեսակետին համապատասխանող ինֆորմացիա գտնել․ «Վերլուծական դաշտը ունի այդ խնդիրը, հատկապես այն մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ, մասնագիտացված են ինչ-որ խնդիրների մեջ, պետք է այդ պրոդուկտը ավելի հասանելի դարձնեն ավելի լայն զանգվածների համար։ Չգիտեմ՝ ինչպես կարելի է այդ հարցին լուծում տալ, որովհետև հատկապես այս տիպի միջավայրում, որ պերմանենտ ճգնաժամի մեջ է գտնվում պատերազմի արդյունքում, մարդիկ նաև ինչ-որ պոզիտիվ ինֆորմացիայի կարիք ունեն»։ Քաղաքագետը կարևորեց, որ մեդիայում ֆիլտրեր աշխատեն, և լրատվամիջոցները պատասխանատվություն վերցնեն, թե ում են ձայն տալիս։  Հայկ Քոչարյանն էլ նշեց, որ սոցցանցերի և ժամանակից կարճ տեքստի ընկալման խնդիր կա․ մեծ տեքստերը չեն ընկալվում։ Նրա խոսքով եթե գիտնականներն ու վերլուծաբանները սկսեն մրցակցել կարճ և հեշտ մարսվող բովանդակություն ստեղծողների հետ, վերջիններիս գործիքներով աշխատել, կվնասեն իրենց հիմնական գործին։  Հայկ Քոչարյանը Պանելիստները նաև անդրադաձրան ֆինանսական խնդիրներին, որոնք սրվել են հատկապես վերջին շրջանում՝ ամերիկյան ֆոնդերի կրճատմամբ պայմանավորված։ Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ըստ հետազոտություններից մեկի՝ զարգացած երկրների վերլուծական կենտրոնների 70%-ում ֆինանսավորումը ներքին է՝ տարբեր ընկերություններից, կորպորացիաներից, կառավարությունից։ Մինչդեռ Հայաստանի նման միջին զարգացվածության կամ ավելի ցածր մակարդակ ունեցող երկրներում մեծամասամբ արտաքին ֆինանսավորում է։  Քաղաքագետի խոսքով ներկայիս ֆինանսական ծանր իրավիճակում կառավարությունը կարող էր որոշակի կերպով աջակցել վերլուծական կենտրոններին՝ հարկային արտոնություններ տալով կամ կրկին հարկային քաղաքականությամբ խրախուսելով նման կենտրոններին  նվիրատվությունները․ «Հայաստանի պարագայում տեսանք, որ առանձնահատուկ համագործակցություն չկա, ու նաև նախընտրական տարի է։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քայլեր պետության կողմից կլինեն, բայց իհարկե այստեղ պետք չէ ողջ խոսակցությունը հանգեցնել պետության դերակատարությանը, սա առաջինը մեր խնդիրն է, և մենք պետք է փորձենք դաշնակիցներ գտնել նաև Հայաստանի ներսում, որոնք կարող են հետաքրքրված լինել ոլորտի գոյությամբ»։  Աննա Գևորգյանը նշեց՝ որպեսզի իրենց կենտրոնում կարողանան զբաղվել վերլուծական աշխատանքով, շատ հաճախ այլ աշխատանքներով են զբաղվում, և միայն այդ լրացուցիչ աշխատանքների շնորհիվ է, որ կարողանում են վերլուծություններ իրականացնել։ Գրետա Ավետիսյանն էլ նշեց, որ վերլուծական կենտրոնները կայացած չեն որպես կառույցներ․ դրանք շատ հաճախ չունեն ֆոնդհայթայթման մասնագետներ, հաշվապահներ և այլն․«Շատ-շատ կարևոր է ֆինանսական ապահովության համար որպես կառույց կայանալը»։ Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ գիտության միջազգայնացման վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան  

Loading...