Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։ «Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա: Վլադիմիր Զելենսկին նաև չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր: |azatutyun.am|
Մտքի կենտրոնների առաջացումն աշխարհում ու Հայաստանում, կառավարության հետ կապն ու վերլուծությունների ազդեցությունը որոշումների կայացման վրա, մարդկային ռեսուրսն ու ֆինանսական մարտահրավերները։ «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովում քննարկվեցին հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների խնդիրները։
Գիտության միջազգայնացում՝ միջազգային տպագրություններ ու համագործակցություններ, հայկական ամսագրերի ինդեքսավորումը միջազգային շտեմարաններում, սերնդափոխության և կառավարություն-գիտնականներ երկխոսության անհրաժեշտությունը։ «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովում քննարկվեցին հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների խնդիրները։
Տեղեկացնում ենք, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: [ԿԳՄՍ նախարարություն]
Գերմանիայում առավոտյան 8-ից բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը։ Ընտրություններում չորս թեկնածուներ հավակնում են դառնալ Գերմանիայի հաջորդ առաջնորդը։ Նրանց թվում են՝ գործող կանցլեր, ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից՝ Ֆրիդրիխ Մերցը, ներկայիս փոխկանցլեր՝ Ռոբերտ Հաբեկը, ինչպես նաև ծայրահեղ աջ, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Ալիս Վայդելը։ Քվեարկության վերջնական արդյունքները սպասվում են փետրվարի 24-ին։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում», - այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»-ն հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ «2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են ՀՀ ՊՆ-ին, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը», - նշել է դեսպանը։ Նա նաև հայտարարել է, որ խաղաղության շուրջ բանակցություններում առանձնակի առաջընթաց չի եղել․ «Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության»։
Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքներով: Հաղորդումը ՔԿ ներկայացրել է ԲԸՏՄ-ն: Նշենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, ԼՀԿ-ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: Սակայն կոմբինատը համաձայն չէ տեսչական մարմնի հետ, եւ այժմ դատարանում երկու հայցով վիճարկում է ԲԸՏՄ-ի գործողությունները: |hetq.am|
Վատիկանը շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրել է որպես «կրիտիկական»: Հռոմի պապին, որ շուրջ 10 օր հոսպիտալացված է, լրացուցիչ թթվածին և արյան փոխներարկում է անհրաժեշտ եղել: |azatutyun.am|
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ «Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- այս մասին հայտնել է ՊՆ խոսնակը: |factor.am| |factor.am|
Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Յություբում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանը մեղքը չի ընդունում, չբացակայելու ստորագրություն է տվել: «Հիմնական խնդիրը կապված է ադրբեջանական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրական դատարանում կայացրած որոշման հետ և իմ մեկնաբանություններին։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», - ասաց Ղազարյանը։ Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ պնդում է՝ նման սահմանափակումները վկայում են, որ իշխանությունները պարզապես մտադիր են լռեցնել նրան, որը պարբերաբար քննադատում է իրենց վարած քաղաքականությունը: |azatutyun.am|
Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության |azatutyun.am|
19:57 - 23 փետրվարի, 2025Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները
19:15 - 23 փետրվարի, 2025Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ
19:14 - 23 փետրվարի, 2025Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր
19:04 - 23 փետրվարի, 2025ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
18:11 - 23 փետրվարի, 2025Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
18:07 - 23 փետրվարի, 2025Հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որի առթիվ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն
18:02 - 23 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
16:40 - 23 փետրվարի, 2025Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով․ ԿԳՄՍՆ
16:36 - 23 փետրվարի, 2025Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար
16:22 - 23 փետրվարի, 2025Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության |azatutyun.am|
19:57 - 23 փետրվարի, 2025Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները
19:15 - 23 փետրվարի, 2025Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ
19:14 - 23 փետրվարի, 2025Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր
19:04 - 23 փետրվարի, 2025ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
18:11 - 23 փետրվարի, 2025Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
18:07 - 23 փետրվարի, 2025Հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որի առթիվ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն
18:02 - 23 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
16:40 - 23 փետրվարի, 2025Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով․ ԿԳՄՍՆ
16:36 - 23 փետրվարի, 2025Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար
16:22 - 23 փետրվարի, 2025