Կապան կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։ «Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»: [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Միհրան Բուլղադարյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում առկա են վարկերից, գույքի օտարումից ստացված, բայց որպես եկամուտ չհայտարարագրված գումարներ։ Դատախազը նշում է, որ վարկերից ստացված գումարները հայտարարագրերի եկամուտների բաժնում չարտացոլելը եղել է տեխնիկական բացթողման արդյունք, իսկ իր հայրիկի՝ Արթուր Բուլղադարյանի ավտոմեքենայի օտարումից ստացված եկամուտի չհայտարարագրման մասին հարցին չի պատասխանում։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ տեղահանման ընթացքում ազատ է արձակվել Արցախի մոտ 11 կալանավոր, որոնց տվյալները ոստիկանությունն ունի։ Ըստ նախարարի՝ նրանց մի մասով ոստիկանությունն է զբաղվում, մյուսներով, որոնք մեղադրվում են պետական դավաճանության մեջ, ԱԱԾ–ն։ Բոլորի՝ ՀՀ–ից դուրս գալու ելքի վրա սահմանափակում է դրված։ Օրեր առաջ «Ինֆոքոմը» դիմել էր թե՛ ոստիկանություն, թե՛ ԱԱԾ՝ ուղղելով թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց պատասխանները նախարարն այսօր հնչեցրեց։ Մինչդեռ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունը հայտնել էր, թե հայցվող տեղեկությունները դուրս են իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ–ն նշել էր, թե տեղեկություններ չունեն։ Նման խտրական և ոչ գործընկերային մոտեցումը՝ պետության և հանրության երկխոսության մեջ կարևորագույն դերակատարի՝ մեդիայի նկատմամբ, շահավետ չէ նույն այդ պետության և հանրության միջև վստահության ձևավորման և ամրապնդման տեսանկյունից։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։ [ՊՆ]
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Մամեդովի կարծիքով այն բանից հետո, երբ «Ադրբեջանը Ղարաբաղում լիովին վերականգնեց ինքնիշխանությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ», խաղաղության համաձայնությանը հասնելու գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի: |civilnet.am|
Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։ [Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյան]
Հոկտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետի հետ Ուկրաինայի նախագահի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում։ Էրմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կիևում կայացած գագաթնաժողովին Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Էրմակը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը ՀՀ հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։ Քննարկվել են երկու երկրների փոխգործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմ]
ԼՂ-ին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ․ պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց՝ ներկայումս գերատեսչություններն աշխատում են այն հավելյալ ծրագրերի, միջոցառումների վրա, որոնք պետք է ներառվեն 2024-ի պետբյուջեում: |armenpress.am|
Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ [ԱԱԾ]
Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք [Հայաստանի և Թուրքիայի] հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին․ Հայաստան-Թուրքիա սահմանը այս փուլում բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար: [․․․] Հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ [Նիկոլ Փաշինյան]
ԱՄՆ դեսպանը այցելել է Կապան
22:24 - 30 հոկտեմբերի, 2023Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու |tert.am|
22:03 - 30 հոկտեմբերի, 2023Որպես եկամուտ չհայտարարագրված վարկեր, վրիպակներ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազի հայտարարագրում
21:30 - 30 հոկտեմբերի, 2023Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումների փաթեթ |1lurer.am|
20:59 - 30 հոկտեմբերի, 2023Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում
20:41 - 30 հոկտեմբերի, 2023Խոշտանգվել են, մահացել ԼՂ–ից ՀՀ գալու ճանապարհին․ ՀՀ ԱԳՆ խոսնակը տվյալներ է հրապարակել
20:17 - 30 հոկտեմբերի, 2023Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը
19:16 - 30 հոկտեմբերի, 2023Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
19:12 - 30 հոկտեմբերի, 2023Սուրեն Պապիկյանը և ՉԺՀ ռազմական խորհրդի նախագահի տեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
19:02 - 30 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 23-30-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում
18:38 - 30 հոկտեմբերի, 2023ԱՄՆ դեսպանը այցելել է Կապան

18:38 - 30 հոկտեմբերի, 2023