Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գարեգին Բեգոյանի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրերում կան մի շարք խնդրահարույց կետեր ու անհամապատասխանություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան, սակայն, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս. ասում է՝ հաշվետու է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյանի և նրա ընտանիքի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են մի շարք բացակայող տվյալներ, անհամապատասխանություններ և վրիպակներ։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին: «Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը»,– նշված է Գրիգորյանի գրառման մեջ:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։ [ՀՀ ՊՆ]
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ կատարած այցի արդյունքներից։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` պահանջելով ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն, որում ներգրավված կլինեն միջազգային թիմի անդամներ չեզոք երկրներից տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար: «Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներին հավատարիմ»,– շեշտված է հայտարարության մեջ: |armeniasputnik.am|
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, թե Իսրայելի քայլերը «հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»: «Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին: ԱՄՆ-ը ուղերձներ ուղարկեց «Դիմադրության առանցքին», սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում», - գրել է նա X-ում: |azatutyun.am|
[Արցախի ղեկավարության ձերբակալությունների հարցում] ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Այս մասին ասաց Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող պատասխանել, թե ինչու կայացվեց իրեն և շատ այլ ներկա պաշտոնյաների չձերբակալելու որոշում։ «Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»։ Նա նշեց, որ ինքը Արցախից Սիսիան տեղափոխվել է ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ։
Կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ եւ փորձել ճշտել, թե կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ պատրաստ են բանակցել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր, եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: [Սամվել Շահրամանյան]
Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում, որը մինչեւ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, քանի որ նախատեսված էր հենց դրանց սկսման դեպքում օգտագործելու համար։ Մեր բնակչությունը խուճապի պայմաններում հայտնվել է այդ զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները․ իրականացվում էր այդ պահեստից ինքնուրույն դուրսբերում, և կանոնների խախտման պայմաններում տեղի է ունեցել պայթյունը։ [Սամվել Շահրամանյան]
Տեղյակ եմ, որ կան հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել, թողնվել Արցախում։ Դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է։ [Սամվել Շահրամանյան]
Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,6%-ը
21:30 - 29 հոկտեմբերի, 2023Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին |news.am|
21:26 - 29 հոկտեմբերի, 2023Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մեկնել է Չինաստան |azatutyun.am|
19:36 - 29 հոկտեմբերի, 2023Պաղեստինի ՆԳՆ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը գնդակոծելու մեջ |shantnews.am|
19:31 - 29 հոկտեմբերի, 2023Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ |news.am|
19:02 - 29 հոկտեմբերի, 2023Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|
18:40 - 29 հոկտեմբերի, 2023Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին
18:27 - 29 հոկտեմբերի, 2023Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը
18:13 - 29 հոկտեմբերի, 2023Բացակայող տվյալներ և վրիպակներ Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետի հայտարարագրերում
16:59 - 29 հոկտեմբերի, 2023Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից
16:18 - 29 հոկտեմբերի, 2023Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,6%-ը
21:30 - 29 հոկտեմբերի, 2023Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին |news.am|
21:26 - 29 հոկտեմբերի, 2023Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մեկնել է Չինաստան |azatutyun.am|
19:36 - 29 հոկտեմբերի, 2023Պաղեստինի ՆԳՆ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը գնդակոծելու մեջ |shantnews.am|
19:31 - 29 հոկտեմբերի, 2023Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ |news.am|
19:02 - 29 հոկտեմբերի, 2023Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|
18:40 - 29 հոկտեմբերի, 2023Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին
18:27 - 29 հոկտեմբերի, 2023Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը
18:13 - 29 հոկտեմբերի, 2023Բացակայող տվյալներ և վրիպակներ Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետի հայտարարագրերում
16:59 - 29 հոկտեմբերի, 2023Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից
16:18 - 29 հոկտեմբերի, 2023