Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ բողոքող մի քանի անձ ներխուժել է ԱՄՆ Կոնգրես պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթի ժամանակ: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ, որոնք պարունակել են Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչեր։ Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել Կոնգրեսից։ |1lurer.am|
Արցախում ՝ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը ՌԴ՝ պլանային վերանորոգման համար։ Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։[ՌԴ ՊՆ] |news.am|
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա։Թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Պաղեստինում, տարածաշրջանային ընթացիկ զարգացումները և երկկողմ հարաբերությունները։ |azatutyun.am| |azatutyun.am|
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը։ Բելոուսովը և Մուստաֆաևը դեռ հոկտեմբերի սկզբին բանակցություններ էին վարել հաղորդակցությունների ոլորտում գործակցությունը զարգացնելու շուրջ։ |1lurer.am|
Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց: «Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ: |1lurer.am|
Մենք ունենք տեղեկություն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակայանի ողջ լինելու վերաբերյալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, մյուս կողմից ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ այցելել է ղեկավարությանը, որի թվում է ռազմական ղեկավարությունը, չի կատարել որևէ բացառություն։ Նման կառույցի կողմից հայտարարության պայմաններում չենք կարող այլ հետևություն կատարել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նշենք, որ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Լևոն Մնացակայանին Բաքվում սպանել են։ |panorama.am|
Նոյեմբերի 1-ից Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը: [Երևանի քաղաքապետարան]
Մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի «մոտակայքում»։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի՞ տրվում ադրբեջանական կողմի պահանջին, Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը․ «Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»։ |armenpress.am|
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան և նրա արևմտյան հովանավորները՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը: «Ուկրաինան պատվո պատվանդանին է կանգնեցրել է նացիստներին, որոնք մասնակցել են Հոլոքոստին, իսկ այժմ իրենց արևմտյան հովանավորների ղեկավարությամբ փորձում են ջարդեր հրահրել ՌԴ-ում»,- ասել է Պուտինը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն «հերթական կեղծիք» է որակել ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումը ու նշել, թե «Հայաստանի արտգործնախարարությունը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը»։ |azatutyun.am|
Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից |armenpress.am|
23:25 - 31 հոկտեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
22:56 - 31 հոկտեմբերի, 2023Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես |1lurer.am|
21:32 - 31 հոկտեմբերի, 2023Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա
21:20 - 31 հոկտեմբերի, 2023ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում |news.am|
21:16 - 31 հոկտեմբերի, 2023Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը կայցելի Թուրքիա |azatutyun.am|
21:02 - 31 հոկտեմբերի, 2023Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը |1lurer.am|
20:41 - 31 հոկտեմբերի, 2023Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկման թեմաներից են Արցախից տեղահանվածների հիմնախնդիրները
20:38 - 31 հոկտեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել
20:07 - 31 հոկտեմբերի, 2023Վերջին փոփոխություններով ընդլայնվել է 40+10 հազար դրամի շահառուների շրջանակը |1lurer.am|
19:37 - 31 հոկտեմբերի, 2023Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից |armenpress.am|
23:25 - 31 հոկտեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
22:56 - 31 հոկտեմբերի, 2023Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես |1lurer.am|
21:32 - 31 հոկտեմբերի, 2023Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա
21:20 - 31 հոկտեմբերի, 2023ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում |news.am|
21:16 - 31 հոկտեմբերի, 2023Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը կայցելի Թուրքիա |azatutyun.am|
21:02 - 31 հոկտեմբերի, 2023Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը |1lurer.am|
20:41 - 31 հոկտեմբերի, 2023Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկման թեմաներից են Արցախից տեղահանվածների հիմնախնդիրները
20:38 - 31 հոկտեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել
20:07 - 31 հոկտեմբերի, 2023Վերջին փոփոխություններով ընդլայնվել է 40+10 հազար դրամի շահառուների շրջանակը |1lurer.am|
19:37 - 31 հոկտեմբերի, 2023