Մանկական Եվրատեսիլ 2023-ում Հայաստանը ներկայացնող «Yan girls» խումբը գրավեց 3-րդ հորիզոնականը՝ 180 միավորով։ Հաղթող ճանաչվեց Ֆրանսիան՝ 228 միավորով։
Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Զանգ» շարժման տելեգրամյան ալիքը։
ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է. Ռուսաստանը երկկողմ համաձայնագրեր ունի կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ, անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում։Մենք ունենք համաձայնագիր, կան ՀՕՊ համակարգեր յուրաքանչյուր պետության հետ. Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և, բնականաբար, Բելառուսի հետ։ [ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգու] |1lurer.am|
Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման ենթարկեց ակցիայի 7 մասնակիցների, որոնք վրանը պահած քայլում էին Սարյան փողոցով ու վանկարկում «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։ Ոստիկանությունը տեղում որոշում կայացրեց բերման ենթարկել «Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանին, որը պնդում էր, որ երթը չի կարող շարժվել մայթով, որտեղ սրճարաններ կան եւ տարածքը նեղ է, այլ պիտի իր բնականոն ընթացքով շարժի այն ուղղությամբ, որը կորոշվի հընթացս։ Սահմանին բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը որոշեց մյուսներին եւս վարչական ձերբակալման ենթարկել։ Ակցիայի մյուս մասնակիցները շարունակում են իրազեկման երթը։
Մաշտոցի պուրակից մեկնարկել է «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիան։ Ադրբեջանագետ, Շարժման աջակից Տաթեւիկ Հայրապետյանն իր ելույթում ասաց, որ իրեն դուրս է բերել Հայաստանի առաջ ծառացած լուրջ սպառնալիքը. «Այն ինչ տեղի է ունեցել Արցախում, կանխատեսելի էր, բայց չստացվեց կանխել, ու հիմա թիրախը Հայաստանն է»,- նշեց նա։ «Մենք պետք է էս հարվածին դիմագրավենք, ցույց տանք, որ չի կարող լինել էնպես, որ ադրբեջանցիները գան ու մեր երկիրը կոչեն «Արեւմտյան Ադրբեջան», իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պայքարից։ Էս շարժումը ձեզանից յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը։ Շարժումը այժմ իրազեկող երթ է անում մայրաքաղաքի փողոցներում՝ վանկարկելով «Ես համաձայն չեմ, հնազանդ չեմ» եւ այլն։
Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: [Իրանի ԱԳՆ] |armeniasputnik.am|
Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 8 անդամների, որոնք իրազեկող ակցիայի ընթացքում փորձեցին վրան տեղադրել Մաշտոցի պողոտայի անցման վրա։ Մինչ այդ ոստիկանությունը կանգնեցրել էր երթը անցումի մոտ՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը։ Ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։
«Զանգ» շարժումը Մաշտոցի պուրակից, բացված վրանը ձեռքներին, երթ է իրականացնում․ այս պահին նրանք Կառավարության շենքի դիմաց են։ Շարժման համակարգող խմբի անդամ Միքայել Նահապետյանը ներկայացրեց առաջիկա օրերի պլանը․ «Ամեն օր կսկսենք էս քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո մեզ որտեղ հարմար լինի, մեր սիմվոլ վրանը կդնենք ու կպահենք էնքան, ինչքան թույլ կտա վրանը պահող քաղաքացիների ուժը»։
Երեկ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից: [ՀՀ ԱԳՆ]
«Ակցիաների ընթացքում Ոստիկանության պահվածքը՝ ոչ իրավաչափ, և կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են»․ Սուրեն Սահակյան
22:44 - 26 նոյեմբերի, 2023Հայաստանը երրորդն է Մանկական եվրատեսիլ 2023-ում․ Ֆրանսիան նորից հաղթող ճանաչվեց
21:29 - 26 նոյեմբերի, 2023«Զանգ» շարժման ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
20:14 - 26 նոյեմբերի, 2023Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ
19:18 - 26 նոյեմբերի, 2023ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու |1lurer.am|
17:40 - 26 նոյեմբերի, 2023Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման ենթարկեց ակցիայի 7 մասնակիցների
17:33 - 26 նոյեմբերի, 2023«Զանգ» շարժումը յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ. Տաթևիկ Հայրապետյան
17:00 - 26 նոյեմբերի, 2023Վերահսկողության խիստ միջոցառումներ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված
16:50 - 26 նոյեմբերի, 2023Դեսպան Բիյագովը Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը
16:19 - 26 նոյեմբերի, 2023Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը
14:37 - 26 նոյեմբերի, 2023«Ակցիաների ընթացքում Ոստիկանության պահվածքը՝ ոչ իրավաչափ, և կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են»․ Սուրեն Սահակյան
22:44 - 26 նոյեմբերի, 2023Հայաստանը երրորդն է Մանկական եվրատեսիլ 2023-ում․ Ֆրանսիան նորից հաղթող ճանաչվեց
21:29 - 26 նոյեմբերի, 2023«Զանգ» շարժման ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
20:14 - 26 նոյեմբերի, 2023Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ
19:18 - 26 նոյեմբերի, 2023ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու |1lurer.am|
17:40 - 26 նոյեմբերի, 2023Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման ենթարկեց ակցիայի 7 մասնակիցների
17:33 - 26 նոյեմբերի, 2023«Զանգ» շարժումը յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ. Տաթևիկ Հայրապետյան
17:00 - 26 նոյեմբերի, 2023Վերահսկողության խիստ միջոցառումներ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված
16:50 - 26 նոյեմբերի, 2023Դեսպան Բիյագովը Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը
16:19 - 26 նոյեմբերի, 2023Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը
14:37 - 26 նոյեմբերի, 2023