2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել:
Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է: Հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակիչում նա հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին (5:3 հաշվով)։
Մալխաս Ամոյանը 3։1 հաշվով պարտվեց ճապոնացի ըմբիշ Կուսակա Նաոյին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Վաղը Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Սերգեյ Շոյգուն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Իլհամ Ալիևը տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում նշել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։ Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար և դա գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին News.am-ին հայտնել են ԱԺ-ից։
Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։ Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի և Իսրայելի գործընկերներիս հետ․ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է, այս մասին գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն: Սիյարտոն ընդգծել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի կանխման կարևորությունը |tert.am|
Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։ Վասիֆ Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ |azatutyun.am| |azatutyun.am|
Աղստև գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ՆԳՆ Այսօր ժամը 15։15-ին ահազանգ է ստացվել, որ Աղստևի Ազատամուտ գյուղի հատվածում գետում երկու եղբայրներ են խեղդվում։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան] |factor.am|
Օրերս հուզական ծանր վիճակում Գյումրիից Երեւան տեղափոխված անչափահաս աղջիկը չի անցել երեխաների աջակցության կենտրոնի խնամքին: Ժամեր անց հայրը նրան վերցրել է եւ հեռացել։ Սոց․ հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը տեղեկացրեց՝ երեխան հաստատություն էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ, ուստի նրանց էր վերապահված ապահովել երեխայի անվտանգությունն ու գործընթացի անխոչընդոտ կազմակերպումը։ Ոստիկանությունից էլ նշեցին՝ երեխան եղել է հոգեբանի, այլ ոչ թե ոստիկանների մոտ․ վերջիններիս հրավիրել էին տնօրենի աշխատասենյակ՝ քննարկման, որից հետո կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը ոստիկանները փորձել են հանդարտեցնել։ Երեխայի մայրական կողմի ազգականները ճիշտ են համարում մինչ վեճի լուծումը նրան խնամքի կենտրոնում պահելը, իսկ հայրական կողմը այդ որոշումը վիճարկում է դատական կարգով, պնդում՝ քանի դեռ իրենց բողոքը քննվում է, որոշման կատարումը պիտի կասեցվեր։
«Նոա»-ն հաղթեց ԱԵԿ-ին ԿԼ որակավորման 3-րդ փուլի խաղում
22:32 - 06 օգոստոսի, 2024Հրշեջները մարել են Զովունի գյուղում բռնկված հրդեհը
21:55 - 06 օգոստոսի, 2024Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր
21:04 - 06 օգոստոսի, 2024Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
21:03 - 06 օգոստոսի, 2024Մալխաս Ամոյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար. ՕԽ
20:32 - 06 օգոստոսի, 2024Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածությունը |azatutyun.am|
20:09 - 06 օգոստոսի, 2024Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների վերաբերյալ
19:37 - 06 օգոստոսի, 2024Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ծրագիրը սահուն իրականացնելու վերաբերյալ հարցեր
19:35 - 06 օգոստոսի, 2024Քննարկվել են կին պարեկների ծառայությանն առնչվող հարցեր
18:23 - 06 օգոստոսի, 2024Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու |1lurer.am|
17:27 - 06 օգոստոսի, 2024«Նոա»-ն հաղթեց ԱԵԿ-ին ԿԼ որակավորման 3-րդ փուլի խաղում

17:27 - 06 օգոստոսի, 2024