Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է։ Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այնտեղ են նաև ոստիկաններ ու հատուկջոկատայիններ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ցույցեր են ընթացել նաև երկրի այլ քաղաքներում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում։  Նշենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։

Գեղամ Նազարյանը լքում է «Հայաստան» խմբակցությունը, սակայն շարունակում է գործել որպես անկախ պատգամավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է», - նշված է Ագնեսա Խամոյանի հայտարարությունում։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ համաձայն Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։
[ՆԳՆ ՓԾ]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ համաձայն Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ [ՆԳՆ ՓԾ]

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»: Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար: |azatutyun.am|

 Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։ Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։  |azatutyun.am|

2024 թվականի նոյեմբերի 29-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվի հեռակա դատաքննություն։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ դատախազը նույն օրը հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

[ՀՀ Գլխավոր դատախազություն]

2024 թվականի նոյեմբերի 29-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվի հեռակա դատաքննություն։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ դատախազը նույն օրը հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: [ՀՀ Գլխավոր դատախազություն]

Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։ [ՀՀ ՊՆ]

Շառլ Միշելն Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային: Հրաժեշտի ելույթում Միշելը՝ թվարկելով ԵՄ-ի արժանիքները, նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրումը։

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է։ Այս մասին հայտնեց Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։  |azatutyun.am|

Վրաստանի մի քանի քաղաքում վերսկսվել են բողոքի ակցիաները

Վրաստանի մի քանի քաղաքում վերսկսվել են բողոքի ակցիաները

22:25 - 30 նոյեմբերի, 2024
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում

21:35 - 30 նոյեմբերի, 2024
Հալեպում Իրանի հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել. Իրանի ԱԳՆ

Հալեպում Իրանի հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել. Իրանի ԱԳՆ

20:22 - 30 նոյեմբերի, 2024
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ

20:01 - 30 նոյեմբերի, 2024
Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ
 |azatutyun.am|

Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ |azatutyun.am|

19:36 - 30 նոյեմբերի, 2024
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

19:30 - 30 նոյեմբերի, 2024
Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
 |tert.am|

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը |tert.am|

19:00 - 30 նոյեմբերի, 2024
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը

Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը

18:24 - 30 նոյեմբերի, 2024
Անցկացվել է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը

Անցկացվել է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը

18:16 - 30 նոյեմբերի, 2024
Ուկրաինայի նախագահը հաջորդ տարի պատերազմը ավարտելու հնարավորություն է տեսնում |armenpress.am|

Ուկրաինայի նախագահը հաջորդ տարի պատերազմը ավարտելու հնարավորություն է տեսնում |armenpress.am|

18:13 - 30 նոյեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Հայերը՝ որպես էթնիկ խումբ, հազարամյակներ շարունակ բնակվել են Հայկական բարձրավանդակում։ Բայց մեր ծագման մասին գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ։ Դրանցից մեկն, այսպես կոչված, բալկանյան տեսությունն է, որի համաձայն հայերը ունեն բալկանյան ծագում։ Եթե պատմական փաստերը սուղ են, ապա գենետիկական տվյալներն այս հարցին ստույգ պատասխան են տալիս և հերքում նշված տեսությունը։ Այս մասին է վկայում օրերս American Journal of Human Genetics հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի  համահեղինակներն են Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները և նրանց արտասահմանյան գործընկերները։   Պատմիչի գրած 3 տողը մեր՝ փռյուգիացիներից սերելու վարկածի հիմք Փռյուգիան երկիր էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Միակ գրավոր աղբյուրը, որը խոսում է հայերի՝ փռյուգիացիներից ծագելու մասին, պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունից մի պարբերություն է․ «Հայերը, որոնք փռյուգիական գաղութարարներ են, զինված էին փռյուգիական ոճով։ Երկու ազգերն էլ (նկատի ունի հայերին ու փռյուգիացիներին,- խմբ․) գտնվում էին Արտոխմեսի հրամանատարության տակ, որը ամուսնացած էր Դարեհի դուստրերից մեկի հետ»։ Հետագայում այս պնդման հիման վրա սկիզբ դրվեց հայերի բալկանյան ծագման մասին տեսությանը։   Մեր ԴՆԹ-ն մեզ պատմում է հազարամյակներ առաջ ապրած մարդկանց մասին Մոտ 10 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան արտասահմանյան գործընկերների հետ սկսեց մի ուսումնասիրություն, որը պիտի գար հերքելու հայերի փռյուգիական ծագման մասին վարկածը։ Մինչև հետազոտության մանրամասներին անդրադառնալը՝ կարևոր է իմանալ, թե որոնք են գենետիկայի հիմնական հասկացություններն, ու ինչ են դրանք նշանակում։ ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կրում է գենետիկական ինֆորմացիա։ ԴՆԹ-ի առանձին հատվածները կոչվում են գեներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տեղեկություններ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ Գեներից բացի՝ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ ԴՆԹ-ի չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են  գենոմը։ Գենոմը անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Մուտացիաները  փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։ Պարզվում է, որ  ժամանակակից մարդու ԴՆԹ-ն կարող է պատմել հազարավոր տարիներ առաջ ապրած ժողովուրդների  մասին։ Բանն այն է, որ ԴՆԹ-ի փոփոխությունների՝ մուտացիաների առումով էթնոսները տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, մարդկությունը գենետիկական կառուցվածքով շատ նման է, սակայն կախված միջավայրից, խմբերի մեկուսացումից, միգրացիայից՝ որոշակի տարբերություններ կամ նմանություններ են առաջանում տարբեր խմբերի միջև, այսինքն՝ ամեն ազգ ունի իրեն բնորոշ մուտացիաներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։  Հետևաբար, ունենալով ժամանակակից մարդու ԴՆԹ-ն, այսինքն՝ նրա գենոմի մասին ինֆորմացիան, գիտնականները, հիմնվելով  ժառանգած մուտացիաների վրա, կարող են վերականգնել նրա անգամ հեռավոր նախնիների ԴՆԹ-ն։    Մենք փռյուգացիների՞ց ենք սերում․ գենետիկական պատասխանը Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան հայկական գենոֆոնդը ուսումնասիրելու նպատակով մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել ծագումով Արևելյան և Արևմտյան Հայաստաններից հայերի գենետիկական տվյալներ։ Սկզբում գիտնականները կենտրոնացան հայրական գծով ժառանգվող գենետիկական հատկանիշների վրա։ Ստացված արդյունքները ցույց տվեցին հայրական տոհմագծերի կառուցվածքի կայունությունը առնվազն վերջին մի քանի հազարամյակներում։ Բալկանյան տեսության համաձայն` փռյուգիացիների միգրացիան Հայկական բարձրավանդակ մոտ 3000 տարի առաջ է տեղի ունեցել։ Սա  կասկածներ առաջացրեց Հերոդոտոսի վկայության իսկության վերաբերյալ։ Գիտնականների մոտ միտք ծագեց․ եթե փռյուգացիները զանգվածաբար եկել էին այստեղ և Հայկական բարձրավանդակում հիմք դրել նոր ազգի, ապա նրանք պիտի ճանապարհին հետքեր թողած լինեին, և այդ հետքերը պիտի երևային մեր՝ հայերիս գենոմում։ Այս ենթադրության  իսկությունը ստուգելու համար գիտնականները վերցրին Բալկանյան թերակղզու երկրներում և այնտեղից Հայկական բարձրավանդակ տանող տարածքում՝ ներկայիս Թուրքիայում, ապրած մարդկանց հնագույն ԴՆԹ-ի մասին տվյալներ (այս նյութը ստացվել էր գտածո աճյունների  ոսկրանյութից)։ Քարտեզում կետերով նշված են այն տարածքները, որտեղի բնակիչներից վերցվել են  հնագույն կամ ժամանակակից ԴՆԹ-ի նմուշներ (աղբյուրը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիա) Ապա գիտնականները հայկական ամբողջական գենոմը, որը ստացել էին 34 հայերից, համեմատեցին այս տարածաշրջաններում ապրած մարդկանց գենոմների հետ։ Նրանց  հետազոտությունը գենետիկական որևէ նմանություն չգտավ հայերի ու Բալկանյան տարածքում ապրող և ապրած խմբերի միջև։  Եթե հայերն ու Բալկանյան թերակղզում ներկայում ապրող ժողովուրդները նույն խմբից սերեին, ապա պիտի երկուսի մոտ էլ նույն մուտացիաները արտահայտված լինեին։ Սակայն գիտնականները հայերի ու նշված  ժողովուրդների միջև մուտացիաների նմանություններ չեն գտել։ «Նմանություններ չկան, գուցե այստեղ եկել են Բալկանյան թերակղզուց, բայց ոչ զանգվածային։ Ալեքսանդրի (Մակեդոնացու,- խմբ․) ժամանակ եկել են, բայց չեն հասել Հայաստան»,- ասում է հոդվածի համահեղինակ, էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։   Սասունցիներն ասորական ծագում չունեն Սա գիտնականների գրանցած միակ արդյունքը չէ։ Հայերի ամբողջական գենոմը ուսումնասիրելիս նրանք նաև նկատեցին որոշակի առանձնահատկություն Սասունի բնակիչների մոտ։ Նախ՝ հերքվեց նրանց ասորական ծագումը։ Այս միֆը տարածողները հիմնվում են Աստվածաշնչում հանդիպող մի ձևակերպման վրա, ըստ որի՝ ասորեստանցի արքա Սենեքերիմի որդիները եկել են Արարատի երկիր։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները սասունցիների ժառանգների ԴՆԹ-ն համեմատեցին այլ հայերի ու ներկայում ապրող ասորիների հետ։  Նրանք, մասնավորապես, համեմատեցին այն մուտացիաները, որոնք բնորոշ են կոնկրետ խմբերի և այլ խմբերի մոտ չեն հանդիպում։ Արդյունքում գիտնականները հայտնաբերեցին, որ սասունցիներն ու այլ տարածաշրջանների հայեր այդ մուտացիաների առումով նման են միմյանց, իսկ  ասորիների  հետ նմանություն չհայտնաբերվեց։ Սասունցիների սերունդներից վերցրած նմուշները հետազոտելիս պարզվեց նաև, որ մոտ 10 հազար տարի առաջ նրանց քանակի կտրուկ նվազում է գրանցվել։ Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով դրա պատճառները միայն ենթադրել կարելի է՝ ներխուժումներ, միջավայրի կտրուկ փոփոխություն կամ մի այլ պատճառ, որի մասին պատմական որևէ տեղեկություն չկա։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ու գործընկերների  հետազոտությունը հայկական գենոֆոնդի ուսումնասիրության մի մասն է միայն։ Լաբորատորիան նպատակ ունի Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս ստեղծելու, որը կներառի Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արևմտյան Հայաստանի հայերի ու նրանց հաջորդների, ծպտյալ հայերի, հայկական ծագում ունեցող այլ խմբերի գենետիկական տվյալները։ Սա միջգիտակարգային համագործակցության ու երկարաժամկետ ծրագիր է, որն արդեն մեկնարկել է։ «Գիտությունը երբեք չի ավարտվում, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ»,- ամփոփում է Լևոն Եպիսկոպոսյանը։   Անի Խաչատրյան Գլխավոր լուսանկարը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից (հեղինակ՝ Սարգիս Խարազյան)  

Loading...