Զուրաբիշվիլին պետք է իր ժամկետի ավարտին լքի նախագահական նստավայրը Օրբելիանիում, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ վերահաստատելով, որ դեկտեմբերի 14-ին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այսօրվա ճեպազրույցում նա ասաց, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ, դրանով իսկ ավարտվել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը։ Կոբախիձեին հարցրել են նաև Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին։ Նա պատասխանել է, որ հեռացող Բայդենի վարչակազմը փորձում է դժվարին ժառանգություն թողնել Թրամփին, և որոշումը համարել է «ժամանակավոր երևույթ»։ |azatutyun.am|
Սիրիայի Հալեպ քաղաքում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը: Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:
Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025-2027 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքը, որը ներառում է ռազմական կարիքների համար ռեկորդային ծախսեր։ 2025 թվականի դրանք կկազմեն 13,5 տրիլիոն ռուբլի (145 միլիարդ դոլար)՝ երկրի ընդհանուր ծախսերի մոտավորապես 41 տոկոսը։ Սա ավելին է, քան առողջապահության, կրթության, սոցիալական քաղաքականության և ազգային տնտեսության խոստացված ֆինանսավորումը միասին վերցրած։ Նման չափով պաշտպանական ծախսեր երկիրը չի ունեցել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր: |azatutyun.am|
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից, որում նաև նշված է՝ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։ «Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ», - ասված է հաղորդագրությունում։
Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղափոխվել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի համալսարանի մոտ։Հանրահավաքի մասնակիցները ճանապարհի վրա կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել անցումն այստեղ։ Հավաքի մասնակիցների դեմ արդեն երրորդ գիշերը շարունակ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել։ Ցուցարարներն իրենց հերթին օգտագործել են հրավառ նյութեր։ |azatutyun.am|
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է։ Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այնտեղ են նաև ոստիկաններ ու հատուկջոկատայիններ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ցույցեր են ընթացել նաև երկրի այլ քաղաքներում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում։ Նշենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։
Գեղամ Նազարյանը լքում է «Հայաստան» խմբակցությունը, սակայն շարունակում է գործել որպես անկախ պատգամավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է», - նշված է Ագնեսա Խամոյանի հայտարարությունում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ համաձայն Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ [ՆԳՆ ՓԾ]
Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն |hetq.am|
00:00 - 02 դեկտեմբերի, 2024Դեկտեմբերի 2-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում
19:03 - 01 դեկտեմբերի, 2024ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի նոյեմբերի 28-29-ը Ֆինլանդիա կատարած այցի արդյունքները
17:56 - 01 դեկտեմբերի, 2024Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հեռանա նախագահական նստավայրից. Կոբախիձե |azatutyun.am|
17:52 - 01 դեկտեմբերի, 2024Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է
17:43 - 01 դեկտեմբերի, 2024Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի հինգ դիվանագետների հրաժարականի մասին |armenpress.am|
17:16 - 01 դեկտեմբերի, 2024Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել
15:57 - 01 դեկտեմբերի, 2024Պուտինը հաստատել է պաշտպանության նոր բյուջեն ռեկորդային ծախսերով |azatutyun.am|
15:51 - 01 դեկտեմբերի, 2024Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ-ԵՄ գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին
15:00 - 01 դեկտեմբերի, 2024Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդի հետ և տեղեկացել Սիրիայում զարգացումներին
14:29 - 01 դեկտեմբերի, 2024Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն |hetq.am|

14:29 - 01 դեկտեմբերի, 2024