Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: [ՀՀ ՊՆ]
Գերմանիայում զենքի մշակույթն ու որսորդությունը վերածվել են ոչ միայն սպորտի ու հանգստի միջոցի, այլ նաեւ սոցիալական, կրթական եւ տնտեսական ոլորտների կարեւոր բաղադրիչ են, որոնց արմատները գալիս են դեռեւս միջնադարից։ Այդ ժամանակներից սկսած՝ Գերմանիայի գյուղերը, որոնք խոր կապ ունեն բնության պահպանության եւ գյուղատնտեսության հետ, շարունակել են զարգացնել իրենց ավանդույթները, որոնցից մեկը դարձել է զենքի մշակույթը։ Սա ազդեցություն է ունենում երկրի սոցիալական ու մշակութային կյանքի վրա՝ երաշխավորելով թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային կայունություն։
Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են Բաքվի դատարան։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։ |azatutyun.am|
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ. 97 մլն 371 հազար դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, ավելի քան մեկ տարվա քննությունից հետո այսօր ավարտեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը։ Նա այն սպան է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու մեջ՝ չնայած օդում հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Դատակոչված վերջին վկան 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանն էր, որը, սակայն, նախորդ տարվանից երկրում չէ։ Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։ Ըստ Պողոսյանի՝ այն պահին, երբ Վերանյանը պատսպարված անձնակազմին հրամայել է նստել մեքենաները եւ շարունակել երթը, ԱԹՍ–ի ձայնը այլեւս լսելի չի եղել։ Մինչդեռ մի շարք վկաներ պնդել են, որ այդ պահին եւս ձայնը լսելի է եղել։ «Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը․․․ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում»,– պատմել է վկան։
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ ներկայում նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ: Ազգային անվտանգության ծառայության կողմից ստուգումներ՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում։ [ՀՀ Գլխավոր դատախազություն] |factor.am|
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]
Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Նրան մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի քվերակությունն է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան ու ստանա մեծամասնության թույլտվությունը։ |azatutyun.am|
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում։ «Այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքների նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։ Մեղադրանքները հիմնվում են ավելի քան 25,000 էջանոց նյութերի վրա, որոնք հավաքված են 100 հատորներում և գրված են ադրբեջաներեն։ Այդպես կոչված ապացույցները թաքցված են թե՛ Վարդանյանի, թե՛ հանրության համար։ Նրան և նրա փաստաբանին թույլատրվում է միայն սահմանափակ ժամկետներում ծանոթանալ նյութերին՝ առանց պատշաճ թարգմանության կամ գրառումներ կատարելու լիարժեք հնարավորության։ Այս ամենը հիմնավորվում է «ազգային անվտանգության նկատառումներով», - նշվում է Վարդանյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ: |armenpress.am|
Երևանի քաղաքապետարանում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերի տրամադրած տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։ Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։ |civilnet.am|
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
22:43 - 17 դեկտեմբերի, 2024Արփինե Սարգսյանը Էրիկ Դե Մույնքի հետ հանդիպմանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը
21:45 - 17 դեկտեմբերի, 2024Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
21:18 - 17 դեկտեմբերի, 2024Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
20:34 - 17 դեկտեմբերի, 2024Ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Վահագն Խաչատուրյանը՝ ԱՄԷ նախագահի խորհրդականին
20:15 - 17 դեկտեմբերի, 2024Վերահսկողական այց Արարատի մարզ․ ՔՏՀԱՏՄ
20:03 - 17 դեկտեմբերի, 2024Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունեց ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև
19:51 - 17 դեկտեմբերի, 2024«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում |news.am|
19:31 - 17 դեկտեմբերի, 2024«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակում ՀՀ նախագահության ներքո Երևանում կանցկացվի նախարարական 8-րդ հանդիպումը
19:11 - 17 դեկտեմբերի, 2024Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կապերն ամրապնդելու հեռանկարները
18:46 - 17 դեկտեմբերի, 2024Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

18:46 - 17 դեկտեմբերի, 2024