Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, ավելի քան մեկ տարվա քննությունից հետո այսօր ավարտեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը։ Նա այն սպան է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու մեջ՝ չնայած օդում հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Դատակոչված վերջին վկան 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանն էր, որը, սակայն, նախորդ տարվանից երկրում չէ։ Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։ Ըստ Պողոսյանի՝ այն պահին, երբ Վերանյանը պատսպարված անձնակազմին հրամայել է նստել մեքենաները եւ շարունակել երթը, ԱԹՍ–ի ձայնը այլեւս լսելի չի եղել։ Մինչդեռ մի շարք վկաներ պնդել են, որ այդ պահին եւս ձայնը լսելի է եղել։ «Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը․․․ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում»,– պատմել է վկան։
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ ներկայում նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ: Ազգային անվտանգության ծառայության կողմից ստուգումներ՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում։ [ՀՀ Գլխավոր դատախազություն] |factor.am|
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]
Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Նրան մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի քվերակությունն է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան ու ստանա մեծամասնության թույլտվությունը։ |azatutyun.am|
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում։ «Այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքների նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։ Մեղադրանքները հիմնվում են ավելի քան 25,000 էջանոց նյութերի վրա, որոնք հավաքված են 100 հատորներում և գրված են ադրբեջաներեն։ Այդպես կոչված ապացույցները թաքցված են թե՛ Վարդանյանի, թե՛ հանրության համար։ Նրան և նրա փաստաբանին թույլատրվում է միայն սահմանափակ ժամկետներում ծանոթանալ նյութերին՝ առանց պատշաճ թարգմանության կամ գրառումներ կատարելու լիարժեք հնարավորության։ Այս ամենը հիմնավորվում է «ազգային անվտանգության նկատառումներով», - նշվում է Վարդանյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ: |armenpress.am|
Երևանի քաղաքապետարանում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերի տրամադրած տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։ Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։ |civilnet.am|
Լիտվան ևս պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ «Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ [․․․] Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- «X»-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Կյաստուսիս Բուդրիսը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: [ՊՆ]
Սիրիայի փաստացի ղեկավար, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով։ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում իրականացրեց Սիրիայի վրա։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում։ |azatutyun.am|
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը: Ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել Է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում: |armenpress.am| |armenpress.am|
Դավիթ Սանասարյանի դեմ հաղորդում տված Հրանտ Պիվազյանը՝ մեղադրյալի աթոռին |factor.am|
22:39 - 16 դեկտեմբերի, 2024Գերմանիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կանցլերին՝ ճանապարհ բացելով ընտրությունների համար |azatutyun.am|
21:48 - 16 դեկտեմբերի, 2024Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել |1lurer.am|
21:47 - 16 դեկտեմբերի, 2024Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|
21:08 - 16 դեկտեմբերի, 2024Սնանկության դատարանի երկու դատավոր հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|
21:00 - 16 դեկտեմբերի, 2024Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը
20:26 - 16 դեկտեմբերի, 2024ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
20:07 - 16 դեկտեմբերի, 2024Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
19:43 - 16 դեկտեմբերի, 2024Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
19:23 - 16 դեկտեմբերի, 2024Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին |1lurer.am|
19:20 - 16 դեկտեմբերի, 2024Դավիթ Սանասարյանի դեմ հաղորդում տված Հրանտ Պիվազյանը՝ մեղադրյալի աթոռին |factor.am|
22:39 - 16 դեկտեմբերի, 2024Գերմանիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կանցլերին՝ ճանապարհ բացելով ընտրությունների համար |azatutyun.am|
21:48 - 16 դեկտեմբերի, 2024Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել |1lurer.am|
21:47 - 16 դեկտեմբերի, 2024Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|
21:08 - 16 դեկտեմբերի, 2024Սնանկության դատարանի երկու դատավոր հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|
21:00 - 16 դեկտեմբերի, 2024Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը
20:26 - 16 դեկտեմբերի, 2024ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
20:07 - 16 դեկտեմբերի, 2024Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
19:43 - 16 դեկտեմբերի, 2024Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
19:23 - 16 դեկտեմբերի, 2024Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին |1lurer.am|
19:20 - 16 դեկտեմբերի, 2024